Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
⁂
Իմ երկրում
ամեն ինչ
հայրենիք է․
քարը,
քաղաքը,
գյուղը,
սահմանը,
մարդը․․․
Այստեղ ապրում են
ուրիշ մարդիկ
այլ
հագուստների մեջ,
այլ աչքերով։
Այստեղ
սիրում են ինչպես
ոչ ոք,
արարում,
կռվում,
մեռնում,
ծնվում
ինչպես ոչ մի տեղ։
Սա
Երկիր-հայրենիք է։
Ուր
խրամատներից
մինչև
հրապարակներ
ձգվող
հարսանիք է
ամեն մի
պայքար․
լեռների,
ձորերի,
արկ ու տանկերի
ծափահարությամբ։
Այս երկրում
ամեն ինչ
Հայրենիք է։
Այստեղ
մարդիկ ապրում են
այլ կերպ․․․
․․․կինն
այստեղ
սիրվում է որպես
մայր,
և չկա,
չկա մի օր,
որ մայրն այստեղ
չսրբանա։
Սա
Մայր-Հայրենիք է։
Սա
Սուրբ-Հայրենիք է։
Որտեղ
ավարտ չկա
սիրո,
երգի,
զենքի,
այն խրոխտ
ՀԱՅՐԵՆԻՔ Է,
Երկիր-Հայրենիք է։
|
|