Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Իմ ծուռն ու ճիշտը խառնեցիր իրար,
Ինձ չհասկացար կյանքում ոչ մի օր.
Մեր միջեւ եղած-չեղածի համար
Եկ չհարցնենք՝ ով է մեղավոր:
Բաժանվենք այսպես վեհորեն, բարի,
Եվ, ոնց ասում են, իրար ներելով.
Քանզի չեմ ուզում սովորել, սեր իմ,
Եվ ահավորը՝
Ատել՝ սիրելո՜վ...
|
|