Jump to content

Իմ մանկության վերադարձը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ


Բացվում է օրը՝
ամառվան վայել,
եւ ճամփին - ես եմ։
Ինչ-որ անուն կա օրվա շուրթերին,
դեռ ոչ մի շուրթից չհնչած անուն -
երգի՛,
        աղջկա՛
                գուցե եւ՝ ցավի -
սակայն օրը դեռ չի ուզում ասել։
Լիներ գարունքվա մի վարար անձրեւ
եւ իմ ետեւից մեր սեգ լեռներում
վազեր-չհասներ։