Իմ մուսային
Արտաքին տեսք
(Ռոնդո[1])
Մաքուր իմ սեր, միա՛կ իմ զեն,
Միակ իմ հուր, իմ սուր, իմ զարդ,—
Հարս իմ լուսե, քույր իմ հպարտ,—
Իմ անաղարտ սիրո հույզեր,—
Լո՜ւյս իմ կյանքի, հույս իմ զվարթ...
Ամեն վայրկյան ու ակնթարթ
Դո՛ւ ես միայն ինձ հետ կիսել
Թե՛ վիշտ, թե՛ վերք, թե՛ երգ, թե՛ վարդ,—
Մաքուր իմ սեր։—
Ինչպես անգետ մանկան համար
Թռիչք ու վազք, ու կարուսել,—
Ինչպես երգչին՝ քնքուշ քնար,
Զորավարին՝ անկոր սուսեր,—
Ի՛մ զեն, ի՛մ սուր, ի՛մ հուր անսար,—
Անհուն իմ սեր...
7. III. 1937
- ↑ ռոնդո — գրկն. բանաստեղծության կառուցման կայուն ձև. հենվում է որոշ տողերի կրկնության և ամբողջ բանաստեղծության մեջ միայն երկու հանգի օգտագործման վրա. սկիզբ է առել միջնադարյան ֆրանսիական պոեզիայում...