Jump to content

Իմ սիրած երգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Իմ սիրած երգը


Ըստ եղանակի՝

Ангел мой
Образ твой
Дар небес
Вдруг исчез

Предо мной[1].

Հրեշտակ իմ
Մըտերիմ,
Մոռացար
Ինձ իսպառ,
5 Հավիտյան։
Օ՜հ, հոգյակ,
Փութացի՛ր,
Վըշտերըս
Բյուրավոր
10 Հալածի՛ր։
Ես ցնորած՝
Օրն բոլոր
Քայլամոլոր
Շըրջում եմ։
15 Դու միայն
Կարող ես
Ցավերըս իմ
Փարատել։
Դու, Հույս իմ,
20 Մի՛ տանջի՛ր,
Ահա մաշիմ,
Ողորմի՛ր։
Վա՜յ բախտիս
Թշվառական.
25 Բոլոր հնարքս
Իզուր կորան.
Ես մնացի՜,
Ես միայնա՜կ։

1858

  1. Հրեշտակ իմ
    Պատկերը քո։
    Պարգևը երկնային
    Հանկարծ չքացավ
    Իմ առջևից։