Jump to content

Իմ վիրավոր, իմ վրդովված սիրտը նորից մի՛ վրդովիր…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նմանություն (Իմ վիրավոր, իմ վրդովված սիրտը նորից մի՛ վրդովիր…)

Նմանություն


Իմ վիրավոր, իմ վրդովված սիրտը նորից մի՛ վրդովիր,
Դու հեռավոր, օտար մարդկանց սիրտըդ տվիր ու ինձ թողիր

Դու չուզեցիր իմ խենթ հոգու սիրով շնչել,
Էլ ինչո՞ւ ես ուզում անհայտ ցավով կրկին հոգիս տանջել:

Աշնան օր է կյանքս հիմա, վիրավոր է հոգիս տրտում,
Հարկավոր չէ… գնա… գնա… վշտի հով է այժմ իմ սրտում: