Jump to content

Ինձնով է լեռը թեւանցուկ անում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ինձնո՛վ է լեռը թեւանցուկ անում
անցնող դարերին,
ինձնո՛վ է սրտում բացված վարդերը
        մեկնում աշխարհին,
կայծակ ու շանթեր ինձնո՛վ
         է քաշում,
մարում լանջերին։

Ես լեռան ձեռքն եմ։