Jump to content

Ինձ երկնային

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ինձ երկնային արքայական պալատներում
Սպասվում է շքեղաշուք մի հանդես.
Ինձ կողջունեն ու մտերմիկ կհամբուրեն
Ազնիվները մեծապատիվ ու անհաս
Եվ տիրաբար ու սիրաբար կշշնջան հոտնկայս.
- Կյանքի ծովում նավարկեցիր անմեղաբար, անխաթար...