Jump to content

Ինձ չմոտենաք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ես ձկնորս եմ:
Ծովն էլ ինքս եմ:
Թե հարուստ եմ,
Որսն է առատ:
Թե ճողփում եմ,
Ափեափ զարկվում,
Ինձ չմոտենաք`
Կխորտակեմ
Նավ ու նավակ: