Jump to content

Ինչպես տնտեսվարել/Սովետական էկոնոմիկայի զարգացման մեծ ծրագիրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սովետական էկոնոմիկայի զարգացման մեծ ծրագիրը

ՍՈՎԵՏԱԿԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ԾՐԱԳԻՐԸ


Տնտեսական գիտելիքների ուսումնասիրությունը և տնտեսավարել սովորելը աշխատավորներին օգնում է տիրապետել ժողովրդական տնտեսության զարդարման սկզբունքներին ու տնտեսության կառավարմանը։ Սոցիալիզմի ու կոմունիզմի դարաշրջանում ոչ միայն պետության, այլև ժողովրդական տնտեսության ղեկավարումը իրականացվում է ժողովրդի միջոցով։ Այժմ մեր երկիրը թևակոխել է կոմունիզմի ծավալուն կառուցման ժամանակաշրջանը, պարտիան ժողովրդական տնտեսության զարգացման վիթխարի պլաններ է ընդունել, որի կատարումն ու գլխավորումը դրված է մեր ժողովրդի վրա, այն կատարվելու է նրա ստեղծագործական նախաձեռնությամբ։ Յոթնամյակը հանդիսանում է այդ հեռանկարային մեծ ծրագրի կարևորագույն մասը։

Ընկեր Ն. Ս. Խրուշչովը Սովետական Միության Կոմունիստական պարտիայի 21-րդ համագումարամ բնութագրելով կոմունիզմի ծավալուն կառուցման ժամանակաշրջանի խնդիրներն ասում էր. «Այդ ժամանակաշրջանի գլխավոր խնդիրներն են՝ կոմունիզմի նյութա-տեխնիկական բազայի ստեղծումը, ՍՍՌՄ տնտեսական և պաշտպանական հզորության հետագա ամրապնդումը և միաժամանակ ժողովրդի նյութական և հոգևոր աճող պահանջմունքների ավելի լրիվ բավարարումը։ Գործնականում պետք է լուծվի բնակչության մեկ շնչին ընկնող արտադրանքի արտադրությամբ առավել զարգացած կապիտալիստական երկրներին հասնելու և անցնելու պատմական խնդիրը)»:

Սոցիալիստական գյուղատնտեսության զարգացման բնագավառում ՍՄԿՊ 21-րդ համագումարը հիմնական խնդիր է համարում հասնել գյուղատնտեսության արտադրանքի այնպիսի մակարդակի, որը թույլ կտա բավարարել բնակչության պահանջմունքը սննգամթերքների կարևորագույն տեսակներով, խիստ բարձրացնել գյուղատնտեսական արտադրանքը, որպեսզի ապահովվի գյուղատնտեսական մթերքներով պետության և բնակչության բոլոր պահանջմունքները:

21-րդ համագումարը գտավ, որ յոթնամյակում հողագործության զարգացման գլխավոր ուղին պետք է լինի հացահատիկի արտադրության ամեն կերպ ավելացումը, որը ամբողջ գյուղատնտեստկան արտադրանքի հիմքն է:

Հայկական ՍՍՌ-ամ, որտեղ կան առավել նպաստավոր բնակլիմայական պայմաններ հարավային ջերմասեր կուլտուրների զարգացման համար և որտեղ հացահատիկի արտադրանքը չունի ապրանքային նշանակություն, յոթնամյա կամ հողագործության զարգացման գլխավոր ուղին 21-րդ համագումարի և Հայաստանի ԿՊ արտահերթ 20-րդ համագումարի կողմից համարվել է խաղողագործության և պտղաբուծության զարգացումը։

Անասնապահության ասպարեզում, ինչպես ամբողջությամբ Սովետական Միության մեջէ այնպես էլ Հայկական ՍՍՌ-ում, յոթնամյակի գլխավոր խնդիրն է՝ մսի, կաթի, բրդի և ձվի արտադրության ավելացումր։ ՍՍՌՄ 1959-1965 թթ. Ժողովրդական տնտեսության զարգացման կոնտրոլ թվերը նախատեսում են հացահատիկի արտադրանքը յոթնամյակի վերջում 1958 թ. 8.6 միլիարդ փթից հասընել 10—11 միլիարդ փթի, բամբակի հումքի արտադրաքը հասցնել 5.7 — 6.1 միլիոն տոննայի կամ 30 — 40 տոկոսով ավելիք քան 1958 թվականին, շաքարի ճակնդեղինը՝ մինչև 76-84 միլիոն տոննայի կամ 40—55 տոկոսով ավելի, մսինը (սպանդանոցային քաշով)՝ ոչ պակաս քան 16 միլիոն տոննայի կամ 2 անգամ ավելի, կաթինը՝ մինչև 100—105 միլիոն տոննայի կամ 1.7—1.8 անգամ ավելի, բրդինը՝ մոտավորապես մինչև 548 հազար տոննայի կամ 1.7 անգամ ավելի, և ձվինը մինչև 37 միլիոն հատի կամ 1.6 անգամ ավելի։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքր ի մի վերցրած 1965 թ. 1958 թվականի համեմատությամբ կավելանա 1.7 անգամ։ Այդ կապահովի արտադրանքի տարեկան 8 % աճ, Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջին 7 տարում ունեցած 2 % միջին աճի դիմաց։

Հայկական ՍՍՌՄ-ում նախատեսվում է 1955 թ. 1958 թ. համեմատությամբ խաղողի արտադրանքը ավելացնել մոտավորապես 2.8 անգամ, պտուղներինը՝ 2.7 անգամ, ծխախոտինը՝ 1.2 անգամ, մսինը՝ 1.7 անգամ, կաթինը՝ 1.6 անգամ։ Խաղողի և պտղատու այգիների տարածությունը այդ նույն ժամանակաշրջանում կավելանա 44 հազար հեկտարով։ Յոթնամյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի միջին տարեկան աճը Հայկական ՍՍՌ-ում կհասնի 8.8%: Մեր ռեսպուբլիկայի համար բնորոշ կլինի այն, որ աճի ամենաբարձր տեմպեը (տարեկան 15%) կունենան գյուղատնտեսության զարգացման հիմնական ճյուղերը՝ խաղողագործությունն ու պտղաբուծությունը։

ՍՄԿՊ Սենտկոմի Դեկտեմբերյան (1959 թ.) պլենումը քննարկելով 21-րդ համագումարի որոշումների կատարման ընթացքը գյուղատնտեսության բնագավառում, ծավալուն որոշում ընդունեց հողագործության վերելքի և հանրային անասնապահության զարգացման, գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացման, կոլտնտեսություններր և սովխոզները կադրերով ապահովելու, գյուղատնտեսության հեաագա մեքենայացման, աշխատանքի արտագրողականության բարձրացման և ինքնարժեքի իջեցման, կոլտնտեսությունների հանրային տնտեսության ամրապնդման և կոլտնտեսականների նյութական բարեկեցության բարձրացման մասին։ Պլենումը նշեց, որ երկրում սոցիալիստական մրցության ծավալման շնորհիվ գյուղատնտեսության զարգացմ անհամար յոթնամյակում նախաաեսված առաջադրանքը կարող է կատտրվել ժամկետից շուտ։ Առանձին ոեսպուբլիկաներ, մարզեր, շրջաններ գյուղատնտեսության զարգացման այնպիսի մեծ հաջողությունների են հասել, որ մի շարք մթերքների արտադրության գծով արդեն մոտակա 2-3 տարիներին կկատարեն յոթնամյակի առաջադրանքները։

Մեծ հաջողությունների հասան նաև մեր ռեսպուբլիկայի գյուղատնտեսության աշխատողները։ Արտաշատի, Էջմիածնի, Հոկտեմբերյանի, Շահումյանի և Վեդու շրջանների կոլտնտեսությունները և սովխողներր 1959 թվականին ստացան խաղողի ռեկորդային բեքը: Արտաշատի շրջանի Շահումյանի շրջանի կոլտնտեսթյունում մեկ հեկտարից հավաքվել էր 220 ցենտներ խաղող։ Վերցրած պարտավորությունները պատվով կատարեցին նաև ռեսպուբլիկայի ճակնդեղագործները։ Շաքարի ճակնդեղի բերքատվությունը Հայաստանում 1959 թվականին կտղմեց 274 ցենտներ, իսկ Սպիտակի շրջանի Սարահարթի կոլոնտեսությունում բերքատվությունը հեկտարից հասցվեց 424 ցենտների։

Անասնապահության մթերքների արտադրության ավելացման գործում առանձնապես աչքի ընկան Սպիտակի, Հոկտեմբերյանի, Եղեգնաձորի շրջանների կոլտնտեսությունները և սովխոզները։

Հաշվի առնելով գյուղատնտեսության աշխատողների ձեռք բերած հաջողությունները, 1959 թվականին Դեկտեմբերյան պլենումը հույս հայտնեց, որ 1959—1965 թթ. գյուղատնտեսության զարգացման յոթնամյա պլանը մեր երկրում կկատարվի ժամկետից շուտ, ոչ թե 7, այլ 5—6 տարում։

Գյուղատնտեսության և առանձնապես անասնապահության մթերքների արտադրության յոթնամյա պլանի առաջադրանքները ժամկետից շուտ կատարելու գործը սերտորեն կապված է Սովետական Միությունում գյուղատնտեսության աշխատողների նախաձեռնությամբ 1957 թ. առաջ քաշված, պարտիայի Կենտրոնական Կոմիտեի կողմից հավանություն գտած, պետական խնդրի հետ՝ մոտակա տարիներին հասնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ մեկ շնչին ընկնող մսի, կաթի և յուղի արտադրանքի չափով։

Կապիտալիստական առավել զարգացած երկրներին տնտեսապես հասնելու և անցնելու խնդիրը առաջին անգամ առաջ է քաշել Վ. Ի. Լենինը Հոկտեմբերյան ռևոլյուցիայի նախօրյակին՝ 1917 թ. սեպտեմբերին։ Իր «Սպառնացող աղետը և ինչպես պայքարել նրա դեմ» աշխատության մեջ նա գրում էր. «Ռևոլյուցիան արեց այն, որ Ռուսաստանը մի քանի ամսում քաղաքական կարդերով հասավ առաջավոր երկրներին։ Բայց այդ քիչ է: Պատերազմ անողոք է, նա հարցը դնում է անողոք կտրականությամբ՝ կա՛մ կործանվել, կա՛մ հասնել առաջավոր երկրներին և նրանցից առաջ անցնել նաև տնտեսապես:

Ժողովրդական տնտեսության առաջին և երկրորդ հնգամյակների հաջող կատարումը, արդյունաբերության տեխնիկական վերակառուցման մեծ նվաճումները հնարավոր դարձրին 1939 թվականին պարտիայի 18-րդ համագումարում առաջին անգամ այդ խնդիրը դնել սովետական ժողովրդի առաջ։

ՍՄԿՊ 21-րդ համագումարում ընկեր Ն. Սա Խրուշչովը իր զեկուցման մեջ կանգ առնելով այդ հարցի վրա ասաց. «Ներկայումս մեր խնդիրն է՝ հասնել համաշխարհային արտադրության մեջ կապիտալիստական սիստեմի հանդեպ սոցիալիստական սիստեմի գերակշռության հանրային աշխատանքի արտադրողականությամբ, մեկ շնչին ընկնող արտադրանքի արտադրությամբ գերազանցել առավել զարգացած կապիտալիստկան երկրներին և ապահովել աշխարհում ամենաբարձր կենսամակարդակը»։

Ամերիկայի Միացյալ նահանգներին մեկ շնչին ընկնող անասնապահական մթերքների արտադրությամբ հասնելու համաժողովրդական շարժումը մեծ ծավալ ստացավ յոթնամյակի առաջին տարիներին։ Այդ տարիների պլանների կատարման և գերակատարման ցուցանիշները ցույց տվեցին, որ մեզ մոտ կան բոլոր հնարավորությունները անասնապահական կարևորագույն մթերքների արտադրությամբ յոթնամյակի առաջադրանքները ժամկետին և ժամկետից շուտ կատարելու և արդեն մոտ տարիներին հասնելու և անցնելու Միացեալ Նահանգներին։

Սովետական Միությունում մսի արտադրանքը 1959 թ. 1958 թ. համեմատությամբ ավելացավ 1.2 միլիոն տոննայով, կաթինը 3.3 միլիոն տոննայով, ձվինը՝ 2 միլիարդ հատով, բրդինը՝ 33.6 միլիոն ցենտներով, ըստ որում կաթի արտադրանքը երկրում հասավ 62 միլիոն տոննայի, գերազանցելով Միացյալ Նահանգների մակարդակը 5.6 միլիոն տոննայով։ Կարագի արտադրանքով մենք գերազանցեցինք Միացյալ Նահանգներին նաև մեկ շնչին ընկնող արտադրանքի քանակով։ Եթե Միացյալ Նահանգներում անցյալ տարի մեկ շնչին հասնում էր 3.7 կգ. կարագ, ապա մեզ մոտ 4.0 կգ.:

Գյուղատնտեսաթյան ասպարեզում յոթնամյակի առաջին տարիների պլանների կատարումն ու գերակատարումը, ինչպես և Ամերիկայի Միացյալ Նահանգներին անասնապահական մթերքների մեկ շնչին ընկնող արտադրանքով հասնելու հաջողությունները, սովխոզների և կոլտնտեսությունների անձնվեր աշխատանքի արդյունքն է։ Այդ ձեռնարկություններից յուրաքանչյուրը իր ուրույն տեղն է գրավում կոմունիստական շինարարության ճանապարհին[1]: Նրանց աշխատանքի արդյունքները նշանակալի են այնքանով, որքանով սովխոզների բանվորները և կոլտնտեսականները լավ են տիրապետում տնտեսության կառավարման, տնտեսավարման գործին։ Այս արդեն որոշ չափով պատասխանում է այն հարցին, թե ինչու ամեն մի կոլտնտեսական և սովխոզի բանվոր պետք է իմանա իր տնտեսության էկոնոմիկան։

  1. Այս պարապմունքում ունկնդիրներին պետք Է ծանոթացնել տվյալ սովխոզի կամ կոլտնտեսության ծրագրին և նրանց հիմնական խնդիրներին յոթնամյակում։ Պետք է ցույց տալ, թե ի՞նչ կտա ժողովրդական տնտեսությանը ձեռնարկության կողմից ընդունած յոթնամյա պլանի կատարումը։ Ինչսլե՞ս է սովխոզը» կամ կոլտնտեսությունը կատարում իրեն վրա վերցրած սոցիալիսատկան պարտավորությունը պլանները ժամկետից շուտ կատարելու գործում