Ինչ է, ով է/Ատոմ
Ատոմ
Մեր թվականությունից ավելի քան երեք հարյուր տարի առաջ Հին Հունաստանում գիտնական փիլիսոփաները դատում էին մոտավորապես այսպես. ցանկացած նյութ, ցանկացած առարկա կարելի է բաժանել մասերի։ Քարը կարելի է փշրել և դարձնել փոշի, ջուրը կարելի է շաղ տալ, որը հետո կարող է գոլորշիանալ, ինչպես ասում են «վերածվել գոլորշու»։ Գոլորշին էլ բաղկացած է այնպիսի մանրիկ մասնիկներից, որ տեսնելն անգամ անհնար է։
Մինչև ո՞ր աստիճանը կարելի է մասնատել նյութը, մի՞թե անվերջ։ Հավանաբար պետք է որ այնուամենայնիվ, գոյություն ունենան այնքան փոքրիկ մասնիկներ որոնք ոչ մի ուժով հնարավոր չէ բաժան-բաժան անել։ Այդպիսի մասնիկներն էլ հենց, որոնք ճշմարիտ է դեռ ոչ ոք չի տեսել, հին հույներն առաջարկեցին անվանել ատոմներ, որ նշանակում է «անբաժանելի»։
Գիտնականները շատ թերահավատ մարդիկ են, նրանք ամեն ինչ ցանկանում են փորձով ստուգել։ Եվ ահա քիմիկոսներն սկսեցին զբաղվել նյութերը բաղադրիչ մասերի տրոհելով։ Օրինակ եթե կավիճը շիկացնենք, այն կտրոհվի ածխաթթվական գազի և կրի։ Ածխաթթվական գազը կարելի է տրոհել ածխածնի և թթվածնի, իսկ կիրը թթվածնի և կալցիումի Բայց, ա՛յ, կալցիումը ածխածինը և թթվածինը հնարավոր չէ այլևս տրոհել։ Մինչև անցյալ դարի կեսը հայտնագործել էին մոտ 70 այդպիսի «պարզ նյութեր», որոնք քիմիական եղանակով հնարավոր չէ տրոհել։ Պարզվեց նաև որ այդ պարզ նյութերը կարող են նորից միանալ և կազմել բարդ նյութեր միայն թե խիստ որոշակի կերպով։
Քիմիկոսները վճռեցին, որ այդ ամենը կարելի է հեշտությամբ բացատրել եթե ենթադրվի, թե ատոմներն իրականում գոյություն ունեն։ Յուրաքանչյուր պարզ նյութ ունի իր ատոմները, ածխածնի ատամները տարբերվում են թե թթվածնի և թե կալցիումի ատամներից առհասարակ. որքան պարզ նյութեր կան, այնքան էլ ատոմի տեսակներ։ Քիմիական ռեակցիայի ժամանակ պարզ նյութերի ատամները միանում են և կազմում մոլեկուլներ։ Մոլեկուլները կարելի է վերածել դրանք կազմող ատոմների իսկ ատոմներն արդեն ոչ մի կերպ հնարավոր չէ քայքայել քիմիական եղանակով։ Եվ առավել ևս հնարավոր չէ ատոմների մի տեսակը փոխարկել այլ տեսակի, մի պարզ նյութից ստանալ մյուսը։ Օրինակ սնդիկից կամ կապարից անհնար է ոսկի ստանալ, ինչպես մի ժամանակ երազում էին ալքիմիկոսները։
Ատոմների և մոլեկուլների մասին պատկերացումները հնարավորություն տվեցին շատ լավ բացատրելու քիմիական բոլոր երևույթները։ Ատոմների ու մոլեկուլների գոյությանն արդեն համարյա ոչ ոք չէր կասկածում։ Բայց մի՞թե հնարավոր չէ։ տրոհել ատոմը։ Չէ որ եթե կա նյութի ինչ որ թեկուզ, անգամ, շատ փոքրիկ մի մասնիկ ինչու չի կարելի այն բաժանել գոնե ասենք երկու մասի։
Այդ ժամանակ գործի անցան ֆիզիկոսները։ Անցյալ դարի վերջին նրանք հայտնագործեցին որ գոյություն ունեն այնպիսի մանրագույն մասնիկներ որոնք մոտ երկու հազար անգամ փոքր են ատոմ ներից։ Դրանց անվանեցին էլեկտրոններ էլեկտրոնները մտնում են ատոմների կազմի մեջ։ Նշանակում է ատոմներն այնուամենայնիվ, կարելի է բաժանել։ Եվ իրոք ավելի ուշ ֆիզիկոսներն ապացուցեցին, որ ատոմը բարդ կառուցվածք ունի Նրա կենտրոնում գտնվում է միջուկը իսկ էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը ինչպես մոլորակները Արեգակի։
Բայց ամենահետաքրքրականը դեռ առջևում էր: Պարզվեց, որ ատոմի միջուկները նույնպես բաժանելի են։ Դրանք կազմված Են պրոտոններից և նեյտրոններից որոնք միջուկում հզոր ուժերով կապված են իրար։ Եթե միջուկը քայքայվի ապա կանջատվի հսկայական քանակությամբ էներգիա։ Գիտնականները գտան ատոմի միջուկները ճեղքելու եղանակը։ Եվ մարդիկ ձեռք բերեցին ատոմային էներգիայի հզոր աղբյուրներ ատոմային ռեակտորներ և այնպիսի սարսափելի մի զենք ինչպիսին ատոմային ռումբն է։
Ատոմի բաղադրիչ մասերը էլեկտրոնները պրոտոնները և նեյտրոնները կոչվում են տարրական այսինքն պարզագույն մասնիկներ։ Ֆիզիկոսները պարզեցին որ այդ մասնիկներն այնքան էլ պարզ կառուցվածք չունեն։ Ուրեմն ինչ, այնուամենայնիվ ստացվում է, որ նյութը կարելի է անվերջ բաժանել։ Հնարավոր է որ այդպես է։ Մի բան միայն կարելի է վստահորեն ասել. անսահման է մարդու՝ բնության գաղտնիքների մեջ թափանցելու ձգտումը։