Jump to content

Ինչ է, ով է/Բարդի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Բարդի

Հազիվ թե գտնվի մեկ այլ ծառ որն այնքան գովերգած լինեն հայ բանաստեղծները, որքան բարդին Սովետահայ բանաստեղծ Համո Սահյանն օրինակ այսպես է գրում նրա մասին՝

Նազում ես ու շորորում զմրուխտե քո շորերում,
Շուք արած ճամփի վրա մանկության կանաչ արտի
Քո կանչը զնգում է զիլ իմ սրտի խոր ձորերում
Իմ հեռու՜, հեռու հեռու՜ Նաիրյան դալար բարդի։

Գեղանկարչական կտավներում ու հայկական ժողովրդական երգերում նույնպես բարդին իր պատվավոր տեղն ունի։ Հնա՞րավոր է միթե պատկերացնել հայկական բնանկարն առանց երկնասլաց, գեղեցիկ բարդիների։ Իրոք հոյատեսիլ ու բրգաձև բարդիները չափազանց բնորոշ են մեր բնաշխարհին։ Դրանք 40—45 մ (հազվադեպ 60 մ) բարձրությամբ ծառեր են որոնց բնի տրամագիծը կարող է հասնել մինչև 1 մ֊ի։ Սաղարթը կարող է լինել բրգաձև վրանաձև, ցրված ձվաձև։ Տերևները պարզ են ամբողջաեզր կամ բլթակավոր։ Նկատել եք անշուշտ, թե ինչպես գարնանը, ապրիլին ասես ձյուն է գալիս: Օդում բամբակի միլիոնավոր փաթիլներ են ճախրում. դրանք բարդու սերմերն են հավելվածներով, որոնք քամուց քշվում են հեռու և ընկնելով բարենպաստ պայմանների մեջ ծլում։ Բարդիները ցրտադիմացկուն են և շատ խոնավասեր: Աճում են հիմնականում առուների ու լճակների ափերին: Հողի նկատմամբ պահանջկոտ են և լուսասեր: Հայտնի է բարդիների 100-ից ավելի տեսակ, որոնցից 19-ը տարածված են Հայաստանում: Բարդիներն աճում են արագ, տարեկան 1-1,5 մ: 10 տարեկան բարդին արդեն մինչև 10-15 մ բարձրությամբ խոշոր ծառ է: Բարդիները երկարակյաց չեն, ապրում են ընդամենը 60-150 տարի: Բարդիների գրեթե բոլոր տեսակներն արժեքավոր են կանաչապատման համար, քանի որ արագ աճող ծառեր են: Դրանք լավ են դիմանում քաղաքի յուրահատուկ պայմաններին, հատկապես ծխին, գազերին, փոշուն։ Բնափայտը նույնպես մեծ կիրառություն ունի. նրանից ստանում են թուղթ, արհեստական մետաքս, լուցկու հատիկներ, նրբատախտակ, խաղալիքներ, տնային գործածության իրեր են պատրաստում, օգտագործում շինարարության մեջ: Հայկական ՍՍՀ, Մեղրու շրջանում, Արաքս գետի ափին, աճում է տարատերև կամ եփրատյան բարդին: Այս զարմանալի ծառի վրա կարելի է տեսնել այն բոլոր ձևի տերևները, որ հատուկ են ուռենիներին և բարդիներին, նման հետաքրքիր երևույթը քիչ բույսերի է հատուկ։ Բարդին ունի նաև բուժիչ հատկություն. կեղևը և բողբոջները պարունակում են արժեքավոր եթերայուղեր: Բարդին հին ժամանակներում համարվել է «կենաց ծառ» և պատկերվել է բրոնզե գոտիների, արքայական սաղավարտների, պաշտամունքային քանդակների ու որմնապատ կերների վրա: Բարդին խորհրդանշել է ժողովրդի հավերժությունը և նրա կենսունակ ոգին։ Ձին հայաստանում եղել է սրբազան բարդիների անտառ և Բարդի անունով գյուղ: