Jump to content

Ինչ որ խոհ է ծնվում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ինչ-որ խոհ է ծնվում իմ մեջ
Եվ իմ ձեռքը բռնած տանում,
Հասցնում ինձ
Երազների աշխարհը պերճ։
Ու երկնել է ուզոււմ սիրտս,
Ու երգել է սիրտս ուզում։
Բայց եւ հանկարծ
Ինձ գտնում եմ ինչ-որ մի տեղ
Քարերի հետ կռիվ տվող
Ծիլ ու ծաղկի համբուրելիս։
Այդ պահերին ինձ թվում է,
                   Թե երգում եմ,
Ինչ-որ բան եմ ասում, աշխա՛րհ,
Եվ իմ ձայնը հասնում է քեզ...