Ինչ որ մի մոռացված առիթով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Արիս Արսենի Ինչ որ մի մոռացված առիթով

Արիս Արսենի

Արիս Արսենի


Ինչ որ մի մոռացված առիթով


Չեմ նախանձում բնավ մարդկանց,
Նախանձում եմ միայն նրանց,
Ովքեր այնպես են հմտացել
Մոռանալում,
Որ շատ հաճախ
Մտաբերել են ալարում
Նույնիսկ իրենց պաշտամունքը,
Ինչ է՝ թե այն հիշեցներ պիտի իրենց
Մոռացա՜ծը...

Չեմ նախանձում մարդկանց բնավ,
Նախանձում եմ նրա՛նց միայն,
Ովքեր այնպե՜ս են հմտացել
Մոռանալում:
Իսկ ես
Ոչինչ մոռանալ
Չեմ կարողանում...

...Դու էլ ինձ ես
Հաճախ այնպե՜ս մեղադրում,
Իբր... ես է՜լ եմ մոռանում:

Չեմ նախանձում բնավ մարդկանց,
Նախանձում եմ միայն նրանց...

...Է՜հ, քա՛վ լիցի,
Նախանձելու էլ բան լիներ: