Jump to content

Իսկական բախտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍԿԱԿԱՆ ԲԱԽՏ



Մի օր փոքրիկ տըղան ասաց.
-Ի՜նչպես կուզեմ ես, մայրիկ,
Մըտքիս մեջը կարծածիս պես
Լինել տըղա երջանիկ։
Ծիծաղելով ասաց մայրը,
«Որդյակ, ի՞նչ է քեզ պակաս,
Աշխարհքումըս կա՞ այնպես բան,
Որն որ դու չունենաս։

Հայրըդ ու մայրըդ գլխուդ վըրան,
Հալավըդ տաք ու մաքուր,
Փափուկ կողենք, մեծ բնակարան,
Առատ, անուշ կերակուր։
Նայե՛ շուրջըդ, սիրուն որդի,
Շա՞տ մարդ ունի քեզ չափ բան,
Դու չըգիտե՞ս, որքա՛ն աղքատ,
Տըկլոր, քաղցած որբեր կան»։

-Հենց այդ է որ, քնքուշ մայրիկ,
Ինձ չէ տալիս ուրախ օր,
Որ իմ շուրջը ամեն տըղա
Ինձ նըման չէ՛ բախտավոր։