Իմ հասցեն իմ վայրկյանն է,
իմ վայրկյանը՝
իմ հավերժությունը։
Իմ հասցեն իմ աստղն է,
իմ աստղը՝
իմ հայտնությունը։
Իմ հասցեն իմ ճամփան է,
իմ ճամփան՝
իմ որոնումը։
Եվ որովհետեւ հեռուն շատ հեռու է,
թեպետ եկել ես արդեն,
ես դեռ շարունակում եմ քեզ սպասել։
Ինձ միշտ փնտրում է այն ծաղկի անունը,
որ կուզենար անպայման քեզ նվիրվել։