Իր կարկաչն ի վար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տիեզերականչ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Իր կարկաչն ի վար)

Վարդան Հակոբյան

Գեղեցիկ է քո փուշը
***

Իր կարկաչն ի վար
Հոսում է լույսը. -
Եվ քեզնից բույր է
Առնում ծաղիկը,
Եվ քո ափի մեջ
Կարդում ես ճամփան,
Եվ իմ աչքերը
Թելին շարում ես,
Որ աչքահուլունք
Հագնես թեւերիդ...