Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ձագեր հանեց գիժ ծիծեռնիկ
Աշնանամուտ ամսու սկզբան.
Վըրա հասան սառնամանիք...
— Լավ էր երբե՛ք, քան անագան։
5
Հողագործը խիստ է լալիս,
Ապրիլ, մայիս անձրևը չեկան.
Արտերը ծով դարձուց հուլիս...
— Լավ էր երբե՛ք, քան անագան։
Զավակ՝ ամուլ կին ցանկացավ,
10
— Այդ բաղձանքն է շատ բընական—
Վաթսունամյա նա հըղացավ...
— Լավ էր երբե՛ք, քան անագան։
Կընկանեն շուտ զըրկվեցավ,
Երկար վարեց կյանք մոլեկան,
15
Արդեն թոռմած՝ ամուսնացավ...
— Լավ էր երբե՛ք, քան անագան։
Ուսման գընաց նա տար աշխարհ,
Միշտ կարոտ էր մեր օգնության.
Փող հասուցինք՝ փոսի համար...
20
— Լավ էր երբե՛ք, քան անագան։
Մեր վանեցին—թըշվառ, քաղցած.
Հացով լի է մեր շտեմարան.
Ա՜խ, պիտ ասենք, երբ որ տանք հաց.
— Լավ էր երբե՛ք, քան անագան։
|
|
|
|