Jump to content

Լավ լողորդ ըլլալ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լավ լողորդ ըլլալ

ԼԱՎ ԼՈՂՈՐԴ ԸԼԼԱԼ


Լավ լողորդ ըլլալ,
Հանձնվիլ ծովին,
Ալիքներու հետ
Ստեպ բարձրանալ,
Փրփուրներու պես
Սպիտակ շուշան
Երազներ հյուսել...
Լավ լողորդ ըլլալ
Ծովերու վրա,
Նաև ցամաքին,
Ու տառապանքի
Ալիքներուն տակ
Չընկղմիլ երբեք։

Լավ լողորդ ըլլալ
Բայց և հոգիիդ
Ծովերուն վրա
Թույլ տալ, որ միայն
Լույսի շափյուղան
Առագաստ բանա։
Լավ լողորդ ըլլալ։
Մութին մեջ անգամ
Ծիր կաթինն ընել
Երազիդ ճամփան

Վառնա

։