Jump to content

Լենինգրադյան սենտենց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լենինգրադյան սենտենց

[ 163 ]

ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՍԵՆՏԵՆՑ


Այս քաղաքում, որ ցուրտ, մառախլապատ է միշտ,
Ուր արեգակն անգամ բարձրանում է միգոտ,—
Ճաշակեցիր դու մի զարմանալի՛ հանգիստ,
Օ, անհանգի՛ստ իմ սիրտ, անհանգրվան ճամփորդ։—
Դու ծանրախոհ դարձար, ինչպես այս գորշ Նեվա՛ն,
Ինչպես այս գորշ Նեվա՛ն՝ դարձար անշեղ,—
Եվ երբ դառնաս կրկին դու Երևան՝
էլ դժվար թե նա քեզ իր փոքրությամբ ճնշե...
1929․ Լենինգրադ