Jump to content

Լուաք թե եկն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Լուաք թե եկն


(Առ որդին իւր)


Լուաք թէ եկն պապն պաղակ, վարդանասարն պիսակ,
Գիշերաբուն բուլղարաց, սպիտակափառըն Գեստրաս,
Այրարատեանն գագաթն և Կոդրայինն կատար,
Պատագարոսն Պրաքսիս, սէգ գիշերեանն ճեմող,
Աևարառող, աւերող, վատահամբաւն Նիկօղաս։

Աղէ՛ զինեա՛, զինուորեա՛, սպառազինեա՛, դու վառեա՛,
Արիաբար դու մըրցեա՛ ի հանդիսի արտադին,
Միամարտիկըն վառիս, որ մերկանդամ մարտընչէր,
Փիղս անժանի անհառի քեզ ի դիմի հարկանի.
Արջ անտառի շիկորակ քեզ մարտնչել հանդերձի։

Արդ՝ միլարեայն դու պընդեա՛, զլայնալիճըդ հայրենին,
Զերեքթևեանն դու մխեա՛, յառաջ մատի՛ր և քաղեա՛։
Այս քեզ Բէլայն հաս հանդէս և Թորգոմեանըն Հայկայ,
Աճապարեա՛ և փութա՛, զի ես Կադմոն Արամեան.
Ահա՛ հրոսակք աճեցին, ահա՛ հասին քեզ քաղդեայք,
Այլ դու տէրամբ զօրացի՛ր և Յիսուսիւ պարծեցի՛ր։