Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լուսնալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր.
Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,
Գեիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր
Կը գծագրվի աշխարհ՝ տարտամ գիծերով։
Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր
Երևնալու համար հնարված թելը նուրբ.
Ընդնշմարել միայն տրվող շղարշը՝ որ
Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ
Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ
Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.
Ինչպես կընոջ համակրությունն անբարբառ
Բացե ի բաց խոստովանած իր սերեն։
<1899>
|
|