Լուսնյակ/Ծանոթագրություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լյուսնյակ

Հերանուշ Արշակյան


ԾԱՆՈԹԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Ներկա ժողովածուն երրորդ, ամբողջական ժողովածուն է, ուր փորձ է արվում ընթերցողին ծանոթացնել արևմտահայ մեծատաղանդ վաղամեռիկ բանաստեղծուհի Հերանուշ Արշակյանի (1887-1905) ստեղծագործությանը: Տպագրված առաջին հետմահու ժողովածուն լույս է տեսել Կ. Պոլսում 1910 թ., բանաստեղծուհու մահվանից հինգ տարի անց` Հրանտ Նազարյանցի խմբագրությամբ և Մերուժան Պարսամյանի առաջաբանով. «Այդ գիշերը (Հ. Արշակյանի շիրիմին այցելելուց հետո, Ա. Ա.), որոշեցինք գիրքով մը անմահացնել վաղամեռիկ աղջկան անունը» (Հերանուշ Արշակյանի, «Իր կյանքը և բանաստեղծությունները», կազմեց Հր. Նազարյանի, Կ. Պոլիս, 1910, էջ 9): Ժողովածուն բացվում է Հ. Արշակյանի հիշատակին նվիրված բանաստեղծությամբ.

Հի՜ն մոռցված եղանակի մը նման`
Թաղել անցյալն իր հուշքեուն մեջ աղի.
Ու փեթրտել թերթ թերթ հոգին` իրիկվան
Բուրումնահեղց լռության գոգն ամայի:

Մեռնի՜լ թոշնող վարդերուն՛ հետ աշունի.
Մեռնի՜լ, ո՜վ քույր, իրիկուն մը լռամած.
Ու անծանոթ ճամբայե մը գողունի,
Անցնիլ կյանքեն՝ դագաղին պես համընթաց:
Ու հոգնաբեկ շրթունքներու վրա ցրտին,
Մեռնող վերջին աղոթքի մը պես մաքուր,
Մեռնի՜լ, ո՜վ քույր, ու գերագույն վայրկյանին,
Թո՜ղ լա՜ երգը անճելյուսի1 մը տըխուր:
Ու երբ բացվին ցայգանուշներն լուսարծաթ,
Հիվանդ հոգին նոճեսոսափ ու աղու,
Սրսըփալե վերջ յո՜թն անգամ հիասթա՜փ,
Մեռնի՛, առանց մնաս բարով մ՚ըսելու...''''

Հր. Նազարյանց

Երկրորդ՝ «Հոգիներուն արցունքը» ժողովածուն ընդգրկում է նախորդում տպագրված բանաստեղծությունները («Հալպետհրատ», 1959. կազմող՝ Ա. Կոթիկյան): Մենք այլ նպատակ ենք ունեցել դարասկզբի և հետագա շրջանի արևմտահայ մամուլում և հանդեսներում գտնել անհայտ բանաստեղծություններ, արձակ էջեր, նամակներ` բանաստեղծուհու ուշարժան գրական ժառանգությունը փոքր ի շատե ամբողջացնելու համար: Իսկ ինչպես պարզվում է` Հ. Արշակյանի ստեղծագործական կյանքը եղել է զարմանալիորեն բեղուն. «Գրել է ֆրանսերեն ոտանավորներու պզտիկ տետրակ մը, ոտանավորներ`քառասուն-հիսունի մոտ» (Նույն տեղում, էջ 19): Ափսոս, որ ոչ բոլոր ստեղծագործականներն են պահպանվել:

1. Անճելյուս, անժելլուս. (anqelus), (ֆրանս.)— Հրեշտակ տեառն, աղոթք, որը սկսվում է վերոհիշյալ բառով և կատարվամ է առավոտյան, կեսօրին, երեկոյան, ի պատիվ Քրիստոսի մարմնավորման` մարդեղության: Դարասկզբին արևմտահայ իրակունության մեջ մեծ ճանաչում ուներ ֆրանսիացի նկարիչ ժան Ֆրանսուա Միլլերի (1814-1875) «Անժելյուս» կտավը (Տե՛ս «Շանթ», 1912 թ„ № 27, էջ 35-36): Նրա (Հ. Արշակյանի, Ա. Ա-) հիշատակը անմահացրած է հոգեեղբայրը` Հր. Նազարյանցը, որ ոտանավորներե զատ կը թողու կարգ մը արձակ էջեր և «Քաոսը» անուն ստվար վեպ մը, որոնք կը մնան Նազարյանցի քով» (Թեոդիկ, «Ամենույն տարեցույցը», Կ. Պոլիս, 1911. էջ 247):


ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ

(էջ 11-41)

Նոճիին քով— Գրել է 1902 թ., տպագրվել է Արամ Անտոնյանի խմբագրած «Լույս»`կանանց հատուկ հանդեսում (1907, № 32), «Հուզման ժամեր» վերնագրով:
Կախօրրան— Տպագրվել է «Լույս»-ում (1908, № 11): Կախօրրան—մանկական կախովի ճոճք:
Կյանքի երկու ճամփաները— Գրել է մահվանից երեք ամիս առաջ (1904, դեկտեմբեր): Տպագրվել է «Ծաղիկ» կիսամյա հանդեսում (1907, № 46), նախորդ ժողովածուներուն վերնագրվել է «Երկու ճամփաները», արտատվում է «Ծաղիկ»-ից:
Ըղձանք—տպագրվել է «Ծաղիկ»-ում (1907, № 35):
Կիրակնամուտ— Գրել է 1903 թ., տպագրվել է «Լույս»-ում (1907, № 28): Կիրակնամուտ կամ կիրակմուտք, ըստ քրիստոնե եկեղեցու` շսւբաթվա առաջին օրը` կիրակին, Քրիստոսի հարության հիշատակի օրն է (տերունական օր): Թե կիրակի օրվա և թե նախորդ օրերի երեկոները տոնական էին և խնկալից:
Ապրիմ-մեռնիմ— Տպագրվել է «Լույս»֊ում (1908, № 11), նախորդ ժողովածուներուն «Քմայքին հանձնված» տողը տսլագրվել է «Մեջտեղը կորսված»: Արտատպվում է «Լույս»-ից:

...Եվ ապա լքումի
Տան կոճակս խեղճուկ... կոճակ—ծառերի նոր բացվող բողբոջ:
Իղձերս չե՜ն գար— Գրել է 1903 թ., տպագրվել է «Լույս»-ում (1907, № 27): Նախորդ ժողովածուներում
տպագրվել է «Չե՜ն գար» վերնագրով: Արտատպվում է «Լույս»-ից:
Չորցած վարդը— Գրել է 1903 թ., տպագրվել է «Ծաղիկ»-ում (1907, № 40):
Թաշխանի ծովափը— Թաշխան (թրք.)— քարե օթևան, քարվանսարա, Կ. Պոլսի ծովափնյա (Մարմարային մերձ) թաղերից: Նախորդ ժողովածուներում չի տպա-
գրվել, արտատպվում է «Շանթ»-ից (1911, № 8):
Կույրին երգը— Նախորդ ժողովածուներում չի տպագրվել, արտատպվում է «Լույս»-ից (1907, № 33):
Մահվան մոտ— Գրել է մահվանից աոաջ, Վալիթե Սուլթան ագարակում, տպագրվել է «Լույս»-ում (1907, № 27):

ԱՐՁԱԿ ԷՋԵՐ (էջ 45—50)

Մայրապետները— Արտատվում է «Լույս»-ից (1908, № 14, Էջ 465-466):
(Հատված)— Մի պատառիկ բանաստեղծուհու արձակից, ուր նկարագրվում է Վալիթե Սուլթան ագարակը, հավանաբար գրել է մահվանից մեկ֊երկու ամիս առաջ,
արտատպվում է 1910 թ. ժողովածուի աոաջաբանից (Էջ 17-18):
Լուսնյակ— Գրել Է 1901 թ., արտատպվում Է «Լույսից», 1907, № 30):

ՆԱՄԱԿՆԵՐ (էջ 51—59)

Արտատպվում են Հերանուշ Արշակյան, «Իր կյանքը և բանաստեղծությունները» հատորից:
Եղի Կոզե (թրք.)— յոթ աշտարակ, Կ. Պոլսի ծովափնյա արվարձաններից, որ կից է նույնանուն հայտնի պարիսպներին:
Le Dernier lour L’un Condamne (ֆրանս.—«Դատապարտյալի վերջին օրը», ֆրանսիական դեմոկրատական ռոմանտիզմի հիմնադիր Վիկտոր Հյուգոյի (1802-
1885) վաղ շրջանի վեպերից (1829):
Անտոնյան Արամ (1875-1951)— գրող, հրապարակագիր, հրատարակիչ:
Արշակ Հակոբ (մահացել է 1890 թ.)— ազգային, մշակութային գործիչ, հիմնադրել է Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասի Ազգային մատենադարանը, խմբագրել է «Տնտես» հանդեսը:
Ալֆրեդ դը Մյուսե (1810-1857)— ֆրանսիացի ռոմանտիկ բանաստեղծ ֆրանսիական ռոմանտիկական թատրոնի հիմնադիրներից:
Ալֆրեդ ղը Լամարթին (1790-1869)— բանաստեղծ,հասարակական-քաղաքական գործիչ, ֆրանսիական ռոմանտիկական քնարերգության նախակարապետը:
Թեոդիկ (Լապճինյան Թեոդորոս, 1873-1928)— խմբագիր, գրող, հրատարակիչ նշանավոր «Ամենուն տարեցույց»-ների:
Մկրտիչյան Կորյուն (1866-1892)— բանաստեղծ, ուսուցչություն է արել Կարնո Սանասարյան վարժարանում:
Նազարյանց Հրանտ (1884-1962)— բանաստեղծ մշակութային գործիչ:
Ոսկյան Կարապետ (1869-1901)— բանաստեղծ, 1911 թ. Սիպիլի (Զապել Ասատուր) առաջաբանով տպագրվել է նրա «Սրտի ժամեր» ժողովածուն:
Պարսամյան Մերուժան (1882-1944)— բանաստեղծ, խմբագիր, հրապարակախոս: Խմբագրել է «Շանթ» գրական-գեղարվեստական կիսամյա պատկերազարդ հանդեսը:
Պեշկյոթուրյան Գարեգին (1868-1891)— բանաստեղծ, եղել է Խարբերդի Եփրատ քոլեջի անգլերեն լեզվի և երաժշտության ուսուցիչ:
Տեմիրճիպաշյան Եղիա (1851-1908)— բանաստեղծ, փիլիսոփա, տնտեսագետ, բառարանագիր, խմբագիր նշանավոր «Շարժում գրական և իմաստասիրական», «Երկրագունդ» հանդեսների:
Մարմարա— ծով` Դարդանել և Բոսֆոր նեղուցների միջև:
Պալըգլը— Կ. Պոլսի Եղի Կուլե պարիսպներից անդին` արվարձան, հայտնի հայոց և հունաց ազգային հիվանդանոցներով և հնագույն գերեզմանատներով:
Բժի՜շկ, բժշկեա՜ զանձն քո— Ավետարան ըստ Ղուկասի, գլ. Դ, 23:
Շիշլի— Բերայի մեջ մտնող թաղերից` հայտնի իր հայոց գերեզմանատնով: