Լևոնի վիշտը/Գլուխ III
Գլուխ III
Աւետարան
побуждает к добру, если общество
не обращает внимания на самое
дело; но без гласности, как
препятствовать злу, как поощрить
добро, если и видеть то их нельзя ?
Գիշերը փախավ։ Երկնակամարից
Նուրբ և թափանցիկ վարագույրն ընկավ։
Ծածկվեցավ լուսին։ Եթերն աստղալից
Քրքում-ծիրանի հանդերձ զգեցավ:
5
Վարդյա այգածին
Ավետում է օր։ Որպես զուտ ոսկի,
Սփռելով նշույլ նիրհող լեռնեցին,
Հանդես է գալիս Սկայն երկնքի։
Ահա՛ թռչուններն եղանակում են
10
Մի եդեմային երաժշտություն
Եվ լույս Տրվողին նոքա կարդում են
Բացատրական օրհնաբանություն։
Եվ կրոնասերն երկյուղած սրտով
Ձայնում է՝ աստված, տաք արտասուքով,
15
Եվ բարձրանում է նորա օթևան
Աղոթքը, որպես ցողն առավոտյան։
Զարթում է Լևոն։ Ահա՜ աշխարհ նոր՝
Շատ խայտաճամուկ բնակիչներով.
Հայ, թուրք, օսետին, չերքեզ ահավոր,
20
Հրեա խորամանկ, ռուս ինքնագով։
Եվ թեթևամիտ ազգը վրացի՝
Անտես առնելով փառքը հայրենի,
Միշտ դատարկաձեռն, շոր չունի հագին,
Անգամ կարոտ է օտար փշրանքին։
25
Ասելու բան կա և լսելու բան,
Շատ հետաքրքիր վեպք ու զրույցներ...
Եվ շատ ցավում եմ, որ ես չեմ իշխան,
Որ արձակ խոսել կարելի լիներ։
Ի՜նչ ձայն, դղրդոց։ Լայն մեյտաններում
30
Խռնում է ամբոխ։ Եվ ի՜նչ պերճություն.
Չըլինի՞ Մամոն՝ ոսկեվառ կառքում,
Տոնախմբում է յուր իշխանություն։
Ա՛զգ, մի՛ խաբիր քեզ սնոտի հույսերով,
Երբ սոված, ծարավ մոտեցար մահին,
35
Որ այդ մարդիկը քո խեղճ վիճակով
Վայրկյան մի գոնե, ասեմ, շարժվեին։
Թե՞ շորերդ ճոթռած, թե՞ մերկ քո մարմին,
Թե՞ մուրացկություն ծանրացավ վերադ,
Խաղալի՞ք դարձար անզգամներին
40
Ցեխո՞վ ծեփերին քո անմեղ ճակատ։
Մեք գնահատել չգիտենք ազգություն,
Նորա ցավերին դեղ–դարման անել.
Ահա՛, ինչո՛ւ մեք սովոր ենք ատել,
Թր ատում են սուտ առաքինաթյուն։
45
Տեսե՛ք, նանրասեր, դատարկաշրջիկ,
Փայլում է խումբը հարստականներն.
Ո՞ւր եք շտապում մեղկացած որդիք,
Խլե՜լ սրբություն, ո՞ւմ՝ ոչ այդ հայտնի։
Միայն Համքարն է, որ համեստ բարքով
50
Սիրում է վաստակ, հեռու վատ կյանքեր.
Հպարտ է Համքարն, պարզերես դեմքով,
Ոչինչ ահ չունի զեղխոտ հարստից։
Եվ նա սիրում է յուր ազգի պարծանք,
Բայց ո՛չ գիտակից. կույր է աւդ սերը,
55
Նա հայատյացին բերում է զրկանք...
Երբեմն փայլում է նորա սուսերը...
Օր է յոթերորդ։ Ժպիտ շրթունքին,
Ճեմում են այստեղ ընկերք Մուզայի.
Ստվեր է անկյանք սոցա առաջին
60
Գունաթափ, դեղնած աղջիկն Հյուսիսի։
Մազերը սանրած, գեղեցիկ հասակ.
Հավանելի են շրջահած աչքին...
Ո՜վ երիտասարդ, բե՛ր դոցա պսակ,
Թո՛ղ տա չուր հարկը քո մատաղ հոգին։
65
Կերպարանք զըվարթ, խոշոր, սև աչքեր,
Գիշեր հաղորդող ցերեկի լույսին,
Ճղած վարդի պես վառվում են թշեր,
Բո՜ց ու կրակ է դոցա երեսին։
Բնական է այդ, ո՛չ արվեստակած,
70
Բայց ահա՛ շինծու ներկն Եվրոպայի
Բերում է դոցա մի սաստիկ հերձված՝
Յուր մեռած փայլը, աստված այդ չունի։
Ո՞ւր է այն պոետ, որ բացահայտիչ
Խոսքերով պատմեր շարժվածք գծերի.
75
Ո՞ւր այն բանաստեղծ և ո՞ւր նկարիչ,
Գեթ իրագործեր կեսն այդ հայացքի։
Ո՞վ դու Ելլադա, ուր անդրանիկ
Վաղուց հռչակված է գեղեցկություն.
Այստեղ ճանաչի՞ր ամեն երջանիկ
80
Կախարդիչ սիրո կատարելություն։
Եվ չնաշխարհիկ դու Իտալիա,
Ոսկեշող ցնորք բանաստեղծների.
Խլեցին դափնիդ այստեղ սևաչյա
Օրիորդները նիրհող Կավկասի։
85
Մշտագեղ գարնան ձոնում են հույսեր,
Թե այդ առ աչոք երա՞զ խաբուսիկ,
Աստվածատի՛պ եք մրահոն կույսեր,
Ա՞խ, եթե երբեք չթառամեիք։
Բայց ծարավի սիրտս, սիրո ցնորը
90
Անտես առնելով, միշտ որոնում է
Դոցա մեջ գտնել հայության տարրը.
Երբեք չեմ հասնում փափագիս. զո՞ւր է։
Օտարի բարբառ, օտարի լեզուն,
Հա՞յ օրիորդներ, ինձ չէ գրավում.
95
Ինչո՞ւ չունիք Հայ դաստիարակություն,
Ինչո՞ւ Հայ խոսքը ձեզ չէ զարդարում։
Թե կարծո՞ւմ եք դուք, որ նա չէ կարող
Հայտնել ձեր սրտի և՛ ցավն, և՛ հրճվանք.
Ո՞վ, և նորա մեջ կան շատ կախարդող
100
Ո՛վ սիրո խոսքեր, և՛ մեղմ թոթովանք։
Եվ ձեր շրթունքը մե՜ղր են ծորում,
Եվ ձեր աչքե՜րը կրակ են ցայտում.
Հրաշալի՛ Կավկաս, քեզ անգյո՛ւտ ավեր.
Ազգի համա՛ր չեք, Արմենուհինե՛ր։
105
Ծաղկիցե՛ք որպես ծիծաղող գարուն,
Բայց ծաղկելու չէ հայրենի այգին.
Կծաղկի Կավկաս, ձեզ կամ վրացին,
Կամ ռուս, կամ թուրք կտանեն կնություն։
Ձեր դատարկ կյանքը կանցանե ունայն...
110
Երբեք բախտավոր լինել կարող չեք.
Ձեզ կնախատե աշխարհ ամենայն,
Դուք ձեր ծնունդը անիծել կսկսեք։
Կըգան ձեր դուռը Երգիչներ անտուն,
Կասեն. «Տիկիննե՛ր, մայր մեր Հայաստան
115
Հիվա՛նդ է, մե՛րկ է. հասե՛ք օգնություն»,—
«Չե՛նք ճանաչում ձեզ», — ա՛յս ձեր պատասխան։
Ո՛չ դառն արտասուք, ո՛չ ձայն դողդոջյուն,
Ո՛չ հայրենիքի անարգ պղծություն,
Կարող չեն ձեր մեջ առաքինական
120
Արծարծել գութ մի բեկված հայության։
Բայց այդպես չէին ձեր անցյալ քույրեր,
Նոքա սիրեցին անուն ազգության,
Նոքա սրբեցին մայրենի վերքեր
Անմեղ արյունով և անմահացան։
125
Քաղցրաձայն Բամբիռն[2] մի ձեռն առնելով
Զինավառեցան Հայոց աղջիկներ,
Եվ մատաղ կուրծքը խաչակնքելով՝
Պատերազմական հնչեցին տաղեր։
Կին էին ծնել, բայց երբ Հայ ազգին
130
Ավեր ուղարկեց պարսիկն այն գոռոզ[3]
«Կորուստ» գոռացին և սուրը ձեռին՝
Երիվար հեծան, որպես մի հերոս։
Սուրբ առագաստը մոռացան նոքա,
Եվ չհիշեցին խնջույքն հարսնության,
135
Ազգ ու Հայրենիք շրթունքի վերա,
Փռվեցան դաշտում, — ո՜վ մեծ քաջության։
Ե՛վ փոշոտեցան, և՛ ծխոտեցան
Անկողինները նորեկ հարսների,
Տրտմեցան նոքա և աչքով տեսան
140
Անողորմ տանջանք սիրող ամուսնի։
Գարունը հասավ։ Եկան ծիծառներ.
Վարդը բացվեցավ։ Եվ անհոգ մարդիկ
Տեսան, խնդացին։ Բայց նոքա, խեղճեր,
Երբեք չտեսան յուրյանը սիրելիք։
145
Շատ տարիք անցան... Լացով, կսկիծով
Անուշ հայրենիք հիշատակեցին...
Եվ նորա համար մեռան անխռով,
Եվ այսպես յուրյանը սերը ցույց տըվին։
Սպիտակությունը սուրբ ոսկրների
150
Խնկով սրսկնցին դաշտն Ավարայրի,
Զարմացան ազգեր, եկան և տեսան,
Մանուշակ, շուշան նոցանից բուսան։
Դափնիք անթառամ թո՛ղ ձեզ պսակեն,
Թո՛ղ ձեր ոսկերքը ջերմ արտասուքով
155
Հայբենասիրի աչքերը թացեն։
Խաղաղություն ձեզ սուրբ սաղմոսներով։
Մինչ դեռ հայկական ծավալվում է ցող
Աշխարհիս վերա, Հայն ձեզ կըհիշե,
Եվ քեզ, ո՜վ անցքիս կենդանագրող,
160
Ո՜վ ոգևորված չքնաղ Եղիշե։
Անմահ է վաստակն, որ ավանդել ես
Հարազատ ազգիդ գրականության.
Հայ լսելիքը դու կախարդում ես,
Որպես հանճարեղ մի պատկերահան։
165
Ո՜վ մեծ Եղիշե, որպիսի՞ լեզվով
Նկարում ես դու անցքը աշխարհիս...
Ոգելից ես դու. գիրքըդ կարդալով
Ես մկրտվում եմ սուրբ անդամ ազգիս։
Բայց դուք, ո՜վ պայծառ և շնորհալի
170
Հինգերորդ դարի Հայոց աղջիկներ,
Բանի օրհնություն խոստովան սրտի
Ձեզ անկեղծաբար բերել են նըվեր։
Դուք Ձեզ կանգնեցիք շիրիմ անմոռաց,
Ազգասիրության գործով պսակված,
175
Բայց վա՜յ անարժան թոռներիս օրին,
Որքա՛ն ցած ենք մեք, հո՜ղը մեր գլխին։
Դուք Ձեզ զոհեցիք Հայի պարծանքին,
Բայց ձեր քույրե՞րը, ո՜հ, արտասուքից
Խեղդվում է ձայնըս... անպե՜տք են ազգին.
180
Հանդիմանեցե՜ք դոցա շիրիմից։
Արդար չէ արդյո՞ք, ինչ զրուցում եմ,
Ո՜վ հայ աղջիկներ, ստո՞ւյգ չեմ խոսել։
Բայց ներեցե՜ք ինձ, եթե հարցանեմ. -
«Գիտե՞ք Հայերեն կարդալ և գրել»։ —
185
«Մեք մեղավոր չենք, ազնիվ ազգասեր,—
Շշնջում է ինձ մի կանացի ձայն,—
Մեք կըբռնեինք դրոշն ազգության,
Այդ արգելեցին մեզ մեր ծնողներ։
Մեք կկապեինք մայրենի խոցեր,
190
Նորան կտայինք բոլոր մեր զարդեր.
Մեք Հայի վիշտով կվշտանայինք
Եվ թշնամու դեմ սո՛ւր կհանեինք։
Վկա է աստված, ոչ ոք նոցանից
Ո՛չ խրատեց մեզ և ո՛չ կշտամբեր,
195
Երբ սիրտս, սթափված անհոգ օրերից,
Առաջին ծնունդն օտարին նվիրեց»։—
«Ուրե՞մն ծնողնե՞ր, ուրե՞մն հա՞յր, մա՞յր
Պատճառ են այսչափ ազգասպանության.
Բայց ո՞ւր է ամոթ։ Ո՜վ անառակ դար,
200
Ո՜վ անջնջելի խայտառակության։
Հայը կորչում է, նոքա անհոգ են՝
Խեղդված ծովի մեջ շահըստացության.
Սուրբ ազգությունը արհամարհում են,
Որպես անպիտան կոտրած մի աման»։
205
Այսպես, ման գալով լայն փողոցներում,
Լևոն տեսնում էր մի անառակ կյանք,
Որ սիրելի էր հին Ասիայում,
Մի բթացա՜ծ կյանք և անընդունակ։
Այդ դատարկ կյանքը, ուր լոկ պերճություն,
210
Խառն ունայնասեր հրապուրանքով,
Ուր արևելյան անկարգ հղփություն
Գոռոզանում է յուր լկտի դեմքով։
Այդ նանիր կյանքը թափում է, յուր թույն
Բոլոր շրջակա բնության վերա.
215
Հոգի, հավատ, կամք, ուսում, կրթություն.–
Սոքա մի խոսքով մնում են անզգա։
Աղջիկը չունի դաստիարակություն,
Ո՛չ ազգի հոգով և ո՛չ օտարի.
Արտաքին պչրանք և փայլողություն,
220
Ա՛յս է հոգևոր կերակուր կյանքի։
Նորա մանուկ սիրտ չէ ընդունարան
Այն անախտ սիրո և զգացմունքի,
Որ Տեսչությունը զարդարեց նորան՝
Տալով մի նեցուկ դեմ բռնավորի։
225
Թարշամած է վարդ, վա՜րդ քնքշության.
Անգործ է ուղեղն անբախտ աղջկան.
Այդ բարձր ճակատ, այդ մաքուր աչեր
Չունին ներքին հուր, ո՛չ լուսո կայծեր։
Եվ երանություն չէ բացվում ձեզ ծով,
230
Երբ դուք նայում եք աղջկա վերան.
Տեսեք, ի՞նչ տխուր գծագրներով
Ներկայանում է քույր մեր անպաշտպան։
Ահա՛ ժամանակ հասավ պսակի,
Նա մտնում է կյանք, ի՞նչ խորհուրդ ունի,
235
Ի՞նչ մայր կարող էր լինել այդ աղջիկ,
Երբ տղամարդին դարձավ խաղալիք։
Այդտեղ անօգուտ սուրբ ամուսնություն,
Նա մարմնական է միայն ցանկություն.
Այդտեղ տղամարդ կնոջ բռնավոր.
240
Կինը հնազանդ, կի՛ն անձայն, անզոր։
Նա ծառա, նա հարճ, նա ցած աղախին,
Նա ցավով ճընշված մայր զավակածին.
Այդ ա՛յն Եվան է, որ մահի կնքով
Ստացավ վիճակ Մովսեսի գրչով։
245
Այդ ա՛յն Եվան է, որ, մտնելով կյանք,
Պիտի վշտանա և տանի զրկանք.
Ա՛յն եվան, ա՛յն կին, որ հարյուրներով
Գնացին հարեմ, մեռան տանջվելով։
Ո՞ւր է քո պատիվն, կի՞ն թըշվառական,
250
Ո՞ւր է կանացի տաճարն սրբության.
Աստված ստեղծեց քեզ մեզ հավասար,
Բայց ի՞նչ տեղ տրվեց քեզ անարդ աշխարհ:
Ի՞նչ սկզբունքով քեզ ջատագովեց
Ե՛վ օրենստուն, և՛ իրավասան,
255
Դու մի՛շտ երեխա — օրենքը վճռեց,
Եվ միշտ անձնատո՜ւր հոգաբարձության:
Բա՛ց սրտիդ վերքը աշխարհիս առջև,
Անարդարություն թո՛ղ այսօր մեռնի,
Թո՛ղ հորիզոն գա փրկության արև,
260
Գեղեցկությունըդ թո՜ղ փառոք զարթնի։
Ո՜վ Հայոց հայրեր և Հայո՜ց մայրեր.
Ինչո՞վ կարող եք ձեր խիղճը սրբել,
Ինչպե՞ս աշխարհում այդ խեղճ աղջիկներ
Կարող են յուրյանը բախտավոր առնել։
265
Ծանր է ձեր գործը, քան թունով թափած՜
Անեծք ու նզով դառն հանցավորի.
Ձեզ ներելու չէ երկնային աստված,
Ձեր առջև դժոխք՝ օրն դատաստանի։
Մայր մեզ տվեցե՛ք, որ սնուցաներ
270
Մեզ սուրբ կաթովը ազգաշինության,
Որ մի օր անբախտ Հայն լուսավորեր
Յուր խեղդված մահով կյանքի գերեզման:
Մայր ենք պահանջում, կատարյալ մի կին,
Այդ մեծ վարժապետն մարդկեղեն սրտի,
275
Այդ առողջ, քնքուշ կրթության որդին,
Որ տա՛ր ազգություն, որ տա՛ր մեզ հոգի։
Մեք այն ժամանակ լինելու չէինք
Ե՛վ խորթ, և՛ օտար, և՛ անպետք անդամ,
Որ միայն Հայի անուն պղծեինք
280
Եվ նորա հոտը չտեսած անգամ։
Մեք այն ժամանակ կդադարեինք
Ամոթիը խեղդված կարմրատակել
Եվ Եվրոպայեն մեք կըհայտնեինք,
Որ այժմ ազգ ենք... մեզ պե՜տք է սիրել։
285
Այո՛, մեք ազգ ենք և Հայի որդի։
Մարդկության մշակ և գործակատար.
Թո՛ղ մեր առաջև անարգելք բացվի
Լուսավորության ազատ ճանապարհ։
Այս դուք չկամիք, Ծնողք հայկական,
290
Թո՛ղ այստեղ Լևոն բանա յուր բերան,
Թո՛ղ յուր պարսավանք թափե ձեր վերա.
Լսեցեք նորան. սկսում է նա.
«Ա՜խ, եթե խավարն լուսով ծավալեր,
Որ ձեր չորս կողմին թագավորում է,
295
Դուք կըտեսնեիք. ի՛նչ կորուստ, ավեր,
Այդ չա՜ր սատանան ձեզ պատրաստում է։
Ո՜վ դուք Հայ ծնողք, հպարտ եք հուսով,
Թե սրբությունը պղծեցիք կեղտով.
Եվ ծափ են տալի ուշաբարձ, տեսե՛ք,
300
Երբ ձեռք բերեցին ավելորդ կոպեկ։
Եվ բարձրանում են առավել ևս վեր,
Քան լույս, քան աստվա՜ծ, քան հրեշտակնե՛ր,
Եվ երազում են երկնածին ծաղկել
Երանությունով փառքով պսակվել:
305
Բայց երբ անողոք հարվածներ բախտի
Կըքարշեն դոցա ճանկերով վշտի,
Հասու կըլինեն, որ որդ են անզոր,
Որ տրորում է ամեն անցավոր։
Եռում եք հուսով, որ ուրախագին
310
Անխռով կյանքի վայելեք բարիք,
Բայց այդ երջանիկ, այդ պայծառ բախտին
Արժանի՞ եք դուք, դամբանի ճճիք։
Դո՛ւք, դարա՛ն գործող ձեր զավակներին,
Վաճառեցիք խիղճ, պատիվ ծախեցիք,
315
Եվ աչք դնելով նվազ գրպանին՝
Անամոթաբար հափշտակեցիք։
Այդ հարստություն, որ դուք պաշտում եք,
Ձեր ձեռից կըսողա, որպես թե ժիպակ[4],
Եվ անկման զանգակն այնտեղ կըլսեք՝
320
Մա՛հ կըգուշակե այդ տխուր զանգակ։
Ինչ որ ծնում է երկրիս երեսին,
Որս պիտի լինի լոկ ոչնչության.
Բարի՛ գործեցեք, ո՜վ արտասվագին
Հողանյութ որդիք ամբարշտության։
325
Բարի գործն է, որ մնում է պայծառ,
Որպես պարզ երկինք չըխավարվելով.
Փոշի է փոխվում ամուր որձաքար,
Եվ կերթա բոլորն յուր ժամանակով։
Բայց դժվարին է բան հասկացնել
330
Նոցա, որ կեղտին գերի են դառել,
Եվ ահա՛ ինչո՞ւ տխուր է հոգիս
Ե՛վ դժոխքի դեմ, և՛ լույս ծագելիս։
ՀԱԿԱՌԱԿ ՁԱՅՆԵՐ
Եվ զուտ ոսկին է իշխան աշխարհի,
Եվ մեծ զորություն նա յուր մեջ ունի.
335
Նա յուր ծանրությամբ տիեզե՛րք է կշռում,
Դժո՛խք է ծախում, դրա՛խտ է առնում։
ԼԵՎՈՆ
Ո՜վ դուք հայ մարդիկ, ո՞ւր ազնըվություն,
Քանի՞ դիզել եք ապականություն,
Չըկամիք սակավ սթափվել քնից,
340
Թափե՛լ ցեցերը, զարթնե՛լ դագաղից։
Վերին Պատուհաս ձեզ վրեժխնդիր.
Երկինք է հասել բողոքն Աղքատի.
Դժոխք ընդդեմ ձեր, անե՛ծք մահակիր,
Ուռչում եք գանձով, բայց ո՞ր խեղճերի։
345
Նզովում եմ ես այդ պիղծ ճանապարհ,
Որով հասել եք այդ կարողության.
Որքան Աստուծո կանգնած է աշխարհ,
Ցեխով լցնելու են ձեր գերեզման։
ՀԱԿԱՌԱԿ ՁԱՅՆԵՐ
Ո՜վ կարող արծաթ, սի՜րտ մեր քեզ նվեր,
350
Դու մեզ տվեցիր այս պերճ պալատներ,
Ե՛վ հանք, և՛ ակներ, և՛ գանձ պատվական,
Բոլորը մերն են և մե՛զ սեփական։
ԼԵՎՈՆ
Սո՛ւտ է այդ բոլորը, և Հարստականն
Կարող է կոչել յուրյան սեփական
355
Միայն մի դագաղ, երեք թիզ գետին,
Ուր որդ և ուտիճ կըլափեն մարմին։
Կամ թե մեռանեք մի այնպիսի տեղ,
Ուր խաբեության ունեիք աղբյուր,
Վա՜յ, առանց թաղման ձեր գեշը տգեղ
360
Ագռավներ, գայլեր կառնեն կերակուր։
Կերթա ժամանակ... և ձեր դիակներ
Կըդառնան փոշի, բայց անփառք գործեր
Կըապականեն օդ, միշտ կըթափառեն,
Ծնողներ յուրյանց սերընդին կըպատմեն։
365
Անառակության ճանապարհներով,
Խեղճ շքավորի հացը կտրելով,
Դիզում եք առատ արծաթի թամբեր
Եվ ինչո՞ւ համար, աչքածակ գայլեր։
Արձան կանգնեցե՛ք, որին չըհասնի
370
Ոչինչ մարդկեղեն սնափառություն,
Որպես արեգակ երբեք չըմեռնի,
Եվ այդ արձանն է Ազգասիրություն։
Այդ չնաշխարհիկ է այն սուրբ արձան,
Որին Ազնիվը գլուխ է խոնարհում,
375
Որին բուրվառով խոստովանության
Ազնիվ թոռները խունկեր են ծխում։
Անխարդախ պաշտոն, պատվավոր վաստակ,
Հասարակ օգտին անձնազոհություն,
Սոքա են կյանքի գեղեցիկ պսակ,
380
Եվ սոցանրց կա՛խ բոլոր գիտություն։
Կարկուտ է ընկել Հայ ազգի վերա,
Թողե՛ք արշինը, ժամանակը չէ.
Թե սի՛րտ չոլնիք դուք, մեռա՛ծ անզգա,
Թե կամի՛ք, որ ևս ծանր հառաչե։
385
Բայց ազգի համար աշխարհ չեք եկած,
Կամակոր որդիք ժանգոտ Ծամոնի.
Դուք ընդունակ եք, փորերով ուռած,
Լափլիզե՛լ աման և քամե՛լ գինի։
Եվ հետո, ո՛վ կեղտ, ո՛վ անմտության,
390
Վատնել քսակը, շռայլո՛ղ, և ո՞ւմ.
Մաշված, վաճառված այն գեղեցկության...
Փափուկ մահճի մեջ... Աստղըկի ծոցո՛ւմ...
Ո՜հ, շատ-շատ օրեր դեռ պիտի սահեն,
Երբ Հայի արևն փոշուց կըզարթնի.
395
Դեռ ամբողջ դարեր պիտի անցանեն,
Երբ ազատություն ծառի պես կըբսնի։
Եվ ազատություն... բայց ո՞վ այդ գիտե,
Ներկայի մեջ է գալոցքի հոգին.
Լա՞վ է մեր ներկան, թո՛ղ պատասխանն
400
Դատարկաձեռն Հայն տարակուսողին։
Սովորություն է այդ ժառանգական,
Դատարկութենով կյանքը դրոշմել,
Եվ անպատվությամբ լցնելով գրպան՝
Մի-մի աննշան գերեզման մտնել։
405
Այսպես են նոքա կյանքը հասկանում,
Անբան կենդանուն հավասարվելով.
Նոքա կորչում են գիճին անկողնում,
Որպես սուլթանը յուր պիղծ հարեմով:
Ո՛չ գիրք, ո՛չ ուսում և ո՛չ կրթություն
410
Չունին նոցա հետ հաղորդակցություն.
Սոքա և գյուտերն լուսավորության,
Որպես դաշտի մեջ ղողանջող մի ձայն։
Բայց բոլոր կյանքը անօգուտ ապրել՝
Եվ ոչնչանալ որպես որդ կամ ցեց,
415
Եվ այս աշխարհից նախատինք տանել
Հայե՛ր, ո՞վ այդպես ձեզ ծանր պատժեց։
Շեշտե՛ց վերջին խոսք, և շեշտե՛ց կրկին,
Ավարտեց զրույց Լևոն ազգասեր...
Շատ կծու բաներ պատմեց Հարստին,
420
Բայց խուլ և համր էր նորա ականջներ։
Ճեմում է Հարուստն նույնպես փառավոր,
Նույն ագահությամբ նա երազում է
Մթերել գանձեր միլիոնավոր.
Նորա ի՞նչ բանն է, որ Հայը մերկ է։
425
Նա սողալ գիտե Առյուծի դրան՝
Խնդրելով ճնշող կնուտից ապավեն.
Արծաթով գնել գողակից իշխան,
Կաշառող կուրծքին ձգել ժապավեն։
Մեր մեջ սահում է մեծ թշվառություն,
430
Ո՛չ ոք չէ կարող մտածել յուր պես,
Ո՛չ ոք չէ հայտնում յուր դատողություն,
Որ չասեն նորան. «ա՞խ, դու սևերեստ։
Ինչպե՜ս սիրում եմ, ինչպես հարգում եմ
Առողջ զրույցներ անկեղծ Լևոնի.
435
Ի՜նչ ազատությամբ և ինչպե՜ս խոհեմ
Բացատրում է գաղտնիքը սրտի։
Շռայլ Հարստին չգիտե խունկ ծխել,
Անազնիվ գործի ծախելով գրիչ.
Նա ճշմարտության ուխտել է լինել
440
Պարկեշտ առաքյալ, համեստ քարոզիչ։
Լուռ սենեկիս մեջ ձանձրացավ հոգիս,
Արձակ օդի մեջ ճեմել է խնդրում.
Եվ Ժամանակ է հանգիստ տալ գրչիս,
Նա արդեն ճըռ... ճըռ... ոչի՜նչ չէ գրում։
445
Դուք տեսանում եք, որ ոճըս աղքատ,
Չունի ներքին կապ, ներքին քաղցրություն,
Շատ տեղ խորթ դարձված և անհարազատ,
Ների՛ր Հայկաբան՝ եռամե՜ծ գիտուն։
Արդեն դպրության արհեստավորի
450
Շարժվում է գրիչն անսանձ ախտերով.
Խե՛ղճ մարդ, չըգիտե ի՛նչ բանն է բարի,
Ճշմարտության հետ պատերազմելով։
Ճշմարտությունը լույս է կենդանի.
Ոչինչ երեսպաշտ մրող կամ գրող
450
Նորա ճառագայթ ծածկել չէ կարող,
Եվ այդ ձի՜ր է մեր անկողոպտելի։
Ներեցե՜ք, գրիչս չէ հպատակում
Խրթին, խորիմաստ բանաստեղծներին.
Նա, քար ձգելով, ականջ չէ դնում
460
Ճարտասանության պատվիրանքներին։
Թեև երբեմըն սիրտըս գրավեց
Խրթին կանոնքը խրթին արվեստի,
Բայց զարգանալով խելքըս չընդունեց.
Հետ ուղարկեցի. ապերա՜խտ որդի։
465
Խոստովանում եմ, ճարտասանաբար
Չըգիտեմ գրել ես ոտանավոր.
Դորա համար է, որ շքեղափառ
Պառնասի վերա չունիմ ես աթոռ։
Թե ոգևորեր ինձ նորա մուզան,
470
Որպես այլ Հայոց տողաշափներին,
Ո՜հ, այն ժամանակ որքա՜ն զանազան
Ա՛ղբ կըծախեի օրագրներին։
Հայկից սկսած՝ երկար ու բարակ
Ես կըճառեի, տմարդի, անտաշ
475
Րիթմ թխելով, և նույնչափ արագ,
Որպես փուռնըչին յուր տափակ լավաշ։
Տաղեր, առակներ և խենթուխելառ
Ողբ, կական, երգեր կըկցկցեի,
Ե՜վ այնքան անմիտ, և՜ այնքան դժվար,
480
Որ ինքըս անգա՜մ չըհասկանայի։
Եվ թարգմանությունք ռուսաթաթար,
Թե հաճելի էր, և հայ-չինարեն՝
Ձեզ կընծայեի և և՛ս վատթար.
Այլ փրկե՛ա ըզմհզ, Հա՛յր մեր, ի չարէն։
485
Ո՜հ, ի՛նչ հաղթություն, ամբոխը դողով
Ծունըր կըդներ։ Ես կըփքվեի
Կորովի գրչով, իմ մե՜ծ հանճարով,
Պղտոր ջուրի մեջ շատ ձո՛ւկ կորսայի։
Ազատ արվեստի վարձկան-դահիճներ,
490
Ատում եմ հոգով պիղծ պաշտոնը ձեր։
Եվ կըգա մի օր, — պըռոզով հարմար,
Որ ձեր հետ հաշվեմ, ձգելու եմ քնար։
Ապականվեցե՛ք և այսօր գոնյա
Գարշ հիշոցներով ոխակալության.
495
Այդ է ձեր վարձը, մի ևս վարձ կա
Եվ ճաշակում եք — ջո՛ւրն մոռացության։
Բայց քեզ հանում եմ այս տխուր դասից,
Ո՜վ նոր հայախոս և ազնիվ մշակ,
Քեզ կարող էի անմահ փուշերից
500
Քաջ մարտիրոսի բոլորել պսակ։
Քնարիդ լարերն ազատ շարժվում են,
Երբ ազատ քո կամք, ազատ քո հոգին.
Այդպես սոխակներ ներդաշնակում են,
Հեռու վանդակից, թփերի միջին։
505
Սրտիդ կսկիծը՝ կսկիծ է ազգի,
Եվ ո՛չ մի դիմակ կեղծավորության,
Գրչիդ վաստակը՝ մեծություն Հայի,
Թեև հայասերը են քո դավաճան։
Ո՛վ ազգի անդամ, հավերրժ հարգելի,
510
Թո՛ղ մխիթարե կուրծքիս հառաչանք -
Պայծառ ճակատըդ Հայրենասիրի,
Որի վարձն եղավ ապերա՜խտ զրկանք։
- ↑ Հրապարակայնությունը չի խոչընդոտում չարությանը և չի մղում
դեպի բարին, եթե հասարակությունը ուշադրություն չի դարձնում տվյալ
գործի վրա, սակայն առանց հրապարակայնության ինչպե՞ս խոչընդոտվել չարին, ինչպե՞ս խրախուսել բարուն, եթե դրանք տեսնելն էլ անհնարին է։
Ջ. Ստ. Միլլ - ↑ Նվագարան կամ գործիք, որով մեր նախնիքը երգում էին ազգային հերոսների արարքը ու քաջագործությունը (ծանոթ. հեղինակ):
- ↑ Հազկերտ Երկրորդ (ծանոթ. հեղինակի)։
- ↑ Ժիպակ—ртуть (ծանոթ. հեղինակի) ртуть=սնդիկ