Լևոնի վիշտը/Գլուխ IV
Գլուխ IV
Իյխանք գողակիցք գողոց, ծառայից համամիտք,
անընտրողք իրաւանց...
Кому судьба наследием несчастным
Дар роковой вручила красоты!
О лучшеб ты бы не так прекрасна,
Зато сильна!
Դո՛ւ իմ սիրելի, կարո՞ղ ես փոքրիկ
Ճաշակել անխռով մաքուր րոպեք.
Ստո՞ւյգ չէ, որ դու խոսքըս «Հայրենիք»
Շատ մեծարել ես, բայց ատել երբե՛ք։
5
Ո՛վ իմ մտերիմ, ես շատ լավ գիտեմ,
Որ սպասում ես, երբ ես կըսկսեմ
Հարազատ երկրի վիճակը նկարել
Եվ ամենայն բան իսկապես խոսել։
Արդարև, տեսանք մեք բուն Հայաստան,
10
Եվ Լնոնի հետ ահա՛ ճեմում եմ...
Բայց, եղբա՛յր, գիտե՞ս, տխո՜ւր տեսարան,
Ես մի խորին ցա՜վ իմ մեջ զգում եմ։
Որպես ապառաժ ծանր է իմ ցավ.
Նա ներգործում է որպես դառն լեղի.
15
Եվ համարյա՜ կյանքuս դադարեցավ,
Որպես և կյանքը անբախտ աշխարհի...
Ա՜խ, աղո՛թք արա քո ազգի համար,
Նորա վիճակը նախանձելի չէ,
Նա անպատասխան, որպես փայտ կամ քար,
20
Նա լուռ, նա համըր ա՜խ, նա մեռած է...
Ես ման եմ գալի իմ քավից խեղդված,
Բայց գարնանազարդ տեսքը բնության
Փայլում է այստեղ հրաշքով պսակված։
Գովասանե՞մ քեզ, կանաչ Հայաստան։
25
Զմայլի՛ր, ըզմայլի՛ր, իմ միա՛կ ընկեր,
Որքա՜ն շքեղ է բնակարանը Հայի,
Զարմանալի չէ, որ նախնիքը մեր
Կարծեցին լինել դրախտն Եդեմի։
Դիրքն Մոսկվայի քեզ գրավելով՝
30
Այնպես կարծում ես, այլ երկիր չկա,
Որ կարող էիր սիրել դու հոգով,
Թեք ընկած պայծառ կանաչի վերա։
Թե կամիս տեսնել Արարչապետի
Հրաշագեղ գործը ու ճարտարություն,
35
Ե՛կ Հայոց աշխարհ, առաջին օրի
Նա կառաջարկե քեզ գեղեցկություն։
Ի՜նչ ակնահաճո տեսարաններով
Առատաբաշխած են դաշտավայրեր,
Ի՜նչ ոսկենկար բուսականներով
40
Խնկահոտում են այստեղ հովիտներ։
Կախված է գոհարն՝ ողկույզ խաղողի,
Ծորում է հյութը սաթի շիթերով,
Եվ սիրուն թռչնակ մի գաղտագողի
Հյուսում է բույնը այստեղ մեծ հոգսով։
45
Փայլում է դեղին-կարմրագեղ ծիրան՝
Քողարկված կանալ թփերի հովով,
Լցվա՜ծ է այստեղ ներդաշնակության
Նոր այգ ավետող կաքավի երգով։
Վառվում է չըքնաղ, ոսկեփայլ նուռը,
50
Որի նեկտարով արձակվում է լայն
Թաթար խաների դրախտի դուռը,
Երբ անույշ բուրմամբ ծխվում է կալիան։
Հոյակա՜պ աշխարհ. այստեղ վառ սալոր,
Այնտեղ սերկևիլ խոնարհած երկիր,
55
Տերևի տակից ժպտում է խնձոր,
Մի թուշը ոսկի, մյուսը կարմիր։
Ես երգ եմ երգում, գոհ է իմ հոգին.
Մեղմ խոխոջում են անհոգ առուներ։
Ինձ նկարում է նոցա ապակին
60
Վառ այգեստանի քաջառողջ բերքեր։
Ե՛վ ճեղքված դուդման, և՛ շամամ նարինջ
Ե՛վ ոսկի փշատ, և՛ դեղձը թուրինջ,
Ե՛վ ելեկտրոն՝ մեղրը քիշմիշի,
Ե՛վ խոշոր հակինթ՝ քաղցր հաչաբաշի:
65
Հեռու է մահը, ես կյա՜նք եմ շնչում։
Շարժվում են վարդեր կանաչ ոստերով,
Ե՛վ հոտ են բուրում, և՛ խունկ են ծխում՝
Չքնաղ տեսարան ինձ ընծայելով։
Թե Եվրոպայի բոլոր մեծագնի
70
Պատրաստած յուղերն և օծանելիք,
Եվ անուշ ջրերն այն ախորժելի
Թափեիք այստեղ, այս չնաշխարհիկ
Վարդերի վերա, ով, ես չեմ սրտում,
Որ սոցա ամբրոս, սոդա վառ ոգին
75
Հետք թողելու չէր մի ակնթարթում.
Ինքր բուրվելով կըմտներ ձեր հոգին։
Որպես մի աղջիկ նորաբույս կյանքով,
Կըգրավեր նա ձեզ անույշ հոսանքով,
Այն պայծառ աղջիկ, որ շատ կաթոգին,
80
Ոգեշնչում էր սիրածի կողքին։
Ի զո՛ւր է, իզո՛ւր, թե խոսքով հարմար
Ցանկայի նկարել բյուրեղ ջրվեժներ,
Որ ադամանդյա կապելով կամար,
Սրսկում են այստեղ դալարուն մարգեր։
85
Բյո՛ւր պտուղների հաջողակ խառնված,
Բյո՛ւր ծաղիկների բյուր գանով հյուսված,
Թե՛ արձակ հովիտ, թե՛ ամայի ձոր.
Եվ ամեն տեղ այդ զարդե՛ր մեղրածոր։
Պատվական աշխարհ, ես չունիմ գրիչ,
90
Որով գովեց քեզ քո մեծ նկարիչ.
Այո՛, Փարպեցի, մեծ է քո լեզուն,
Երբ Այրարատի տեսար մեծություն[2]։
Ո՛վ վերին Աստված, Դու պարգևել ես
Առատ, ձեռներով այսքան բարություն:
95
Բայց ինչո՞ւ, Անհաս, Դու խնայել ես
Պարգևել սոցա և ազատություն։
Ինչո՞ւ ամեն թուփ, թեև խիստ դալար,
Դոդում է, կարծես, ոսոխի ձեռից.
Խեղճիկ, ծածկվել է նորա ոսկե դար,
100
Խեղճի՛կ, դողում է նա արտասուքից։
Հազիվ թե ծաղկած այստեղ մանկություն,
Խարշամած, տված է թուրքի սրին.
Տաք դիակներից թափում է արյուն,
Թուրքը երգում է՝ նոր վրե՛ժ Հային։
105
Քաղաքացու կյանք, այնքա՛ն հարկավոր
Մեծակշիռ գործի և զբաղմունքի,
Երկյուղի տակ է, նա ամենայն օր
Ընդդեմ վտանգին պետք է զինվորվի։
Թույլ է օրենքը, գրեթե, վերացած,
110
Հովանավոր չէ գույքին բնակչի.
Ինքը՝ հովիվը, սպառազինած,
Պատսպարում է հոտը ոչխարի։
Մերկ ապառաժի վերա նա նստած՝
Հնչում է թութակ տխուր եղանակ,
115
Թե ինչպե՛ս կնոջ, դեռ նոր հարսնացած,
Տարավ գերության մի թուրք ավազակ։
Մատաղ երեխայք ձեռքը պարզելով
Ճչում են անզոր. «Մեզ հա՛ց տուր, հայրի՛կ»,—
Հայրը աչքերը երկինք ուղղելով՝
120
Գոչում է. «Աստվա ծ, ա՛ռ կյանքս դժբախտիկ։
Այնտե՛ղ, Ողորմա՛ծ, ունիս օթևան.
Կըհանգչի մարմինս, տաք արտասուքով
Կերգեմ սուրբ Անվանդ, և այս տրտմության
Հովիտը կթողնեմ, ուր լի է փշով։
125
Ուր իմ հարազատք մեռնում են սովից
(Ո՜հ, ի՛նչ կրակ է ծնողի համար).
Մա՛յր մեր Մարիամ, Աղավնի անբիծ,
Ա՛ռ սրտիս կսկիծ և Միածնիդ տա՛ր»։
Խղճալի աշխարհ, անճար, չքավոր,
130
Հեծում է, կարոտ մի կտոր հացի.
Քրտինք ճակատին, չարչարված, անզոր
Տանում է հարված վատ բռնավորի։
Թագավորում է բարբարոսություն,
Եվ մեծ երկյուղ է ցերեկով շրջել.
135
Ո՛չ սրտի գութը, ո՛չ կարեկցություն
Կարորղ չէ կյանքդ երաշխավորել։
Այս Ասիան է. կրոնը Մահմետի
Սընուցանում է պատառող գայլեր,
Որ խմեն արյունը քրիստոնեի
140
(Նոքա կստանան մատղաշ հուրիներ)։
Այս Ասիան է իրավունք մարդի
Ոտի տակ ձգված և վիրավորված.
Նորա իշխողը՝ խավարը բանտի,
Նա մեռելությամբ միշտ դատապարտված։
145
Այստեղ Մեծավորն քայլում է ազատ
Հպատակների սրտերի վերա,
Թշվա՛ռ ժողովուրդ, խոնարհած ճակատ,
Սպասավոր է հաճույքին նորա։
Անհաս է ձայնը մարդասիրության
150
Կեղտի մեջ սընած հին Ասիային,
Մուտք չունի նշույլ լուսավորության,
Եվ Եվրոպայի անանց է հոգին։
Շաչում են զենքեր, ընկնում են զոհեր,
Մա՞հ է ընթանում թևերը բացած.
155
Վառողն անպակաս... արճճե գնդակներ
Փայլատակում են օդի մեջ վառված։
Ո՞ւր է օրեն՛քի դատակնիքը։
Իմացեք, այստեղ օրենքներ չըկան.
Եվ կաշառված է իշխանի կուրծքը,
160
Թեև մեծ պատիվ չէ այդ տերության։
Բարօրությունը հասարակ ազգի,
Եվ վավերականն ապահովության,
Վերին նըպատակն այս պետք է լինի,
Տապանակ Ուխտին՝ մե՜ծ դաշնակցության։
165
Թե ժողովուրդը հանձներ մեղ յուր կյանք,
Յուր սուրբ իրավունք, յուր կամք ու հավատ,—
Ո՜հ, ի՞նչ սև գործ էր, և ի՞նչ ժանտ դրժանք,
Թե չըպահեինք այդ ուխտն անարատ։
Այդտեղ պիտո էր իսկույն կրակվեր
170
Մի սարսափելի ռեակցիոն...
Այդտեղ մեղավորն պետք է խորտակվեր,
Որ նա ձեռնարկեց գործ մի անկանոն։
Այդտեղ ժողովուրդն է այն սուրբ աստված,
Որի արարքին չըկա մի բողոք.
175
Նա պահանջում է կյանքը, պահ տըված,
Եվ այդ ուրանալ չէ կարող ո՛չ ոք։
Ուրե՛մըն թրեր, ուրեմըն սրեր
Թող հանդիսանան այստեղ դատավոր,
Թո՛ղ թափվին անպարտ արյան առուներ.
180
Դա անմա՛հ գործի է ավետավոր։
Բայց, ո՞վ Ասիա, ի՞նչ է քո համար
Այս ազատության կենդանի քարոզ.
Մեռած եք ազգեր, և ձեզ բռնաբար
Հարստահարում է թշնամին գոռոզ։
185
Այս վիճակի մեջ է այժմ Հայաստան,
Այսպես տեսնում է ցանկալի աշխարհ
Ձեզ ծանոթ Լևոն։ Նա թափառական
Ուղղում է այս դեհ, այն դեհ ճանապարհ։
Վաստակած է նա, քրտինք երեսին.
190
Ո՜հ, ի՞նչ քրտինք առանց ջերմության.
Դարձնում է երեսն անբախտ աշխարհին,
Թափում է առատ ծով կարեկցության։
«Գեղեցիկ աշխարհ, դու Հայո՞ց աշխարհ՝
Լըցված, ողողած, դառն արտասուքով,
195
Որքա՛ն խեղճ ես դու, և որքա՛ն թշվառ
Արյունաշաղախ տեսարաններով։
Ողջույն եմ բերել քեզ ես Հյուսիսից,
Գուցե, ո՛չ առանց դառն արտասուքի,
Թո՛ւյլ տուր, ո՛վ մայր իմ, հարազատ, հողից
200
Օծանեմ մարմինս՝ հարությո՜ւն առնի։
Քո մեջ ծաղկում է լիության պսակ,
Բոլորն պարգևել է քեզ բնություն.
Բայց, ո՜վ քաղցրաշունչ Հայաստան հոգյակ,-
Ինչո՞ւ Հյուսիսի չունիս կրթություն։
205
Ինչո՞ւ քո որդիք, այնքան կամակոր,
Գրկել են խավար, որ կորուստ ունի,
Ինչո՞ւ չեն զարթնում քնից դարևոր,
Որ կենդանության նշույլք ծագի։
Ես քանի՞ անգամ երկնքից հարցրի,
210
Քանի՞ աղոթքով դեպ երկիր դարձա.
Ասացե՛ք դուք ինձ, ո՞ր Բռնավորի
Շարժեցավ ձեռը Անպարտիդ վերա։
Եվ չունի՞ս արդյոք ոչինչ զորություն,
Հիվա՞նդ ես, ասա, կորո՞ւստ օրհասի.
215
Եվ ո՞վ խանգարեց քո վառ մանկություն,
Լուսի՞ն Մահմետի, թե բա՞րքը Հայի։
Եվ մի՞թե ոչ ոք քո զավակներից
Փայլատակելու չէ՞ սուսեր ձեռին,
Փոթորի՞կ, հրդե՞հ վիրավոր կուրծքից
220
Անվախ թափելով ոսոխի գնդին։
Պատկառելի՛ կին, մա՛յր մեր նետահար,
Այրիության մեջ անպատիվ եղած.
Աչքերում արյո՛ւն, մազերն անհարդար...
Ապտակակո՛ծ է, անբո՜ւյժ խոցոտված։
225
Մի վե՛ր կաց, կանգնի՛ր, աշխարհ Հայաստան,
Մի թա՛փ տուր ուժով, թո՛ղ ճեղքվին կապանք.
Ահա՛ քեզ արյուն իմ նվիրական,
Թո՛ղ ցողեն դաշտերդ փրկության հոսանք։
Շնչեց փոթորիկ, օտար ալիքներ
230
Եկան, խեղդեցին քո կյանքի տապան.
Քանի՜ սիրելի՛, հարազատ հույսեր
Փլատակվեցան և անդա՛րձ կորան։
Այստեղ Հայի կյանք... չըկա Հայե կյանք,
Այլ կա մի կապանք, մի անվե՛րջ կապանք...
235
Ո՛չ լույս, ո՛չ ծաղիկ մի կենդանության
Ցավեցե՛ք, մարդիկ, ցավի՛ր, Հայաստան:
Այստեղ ձգվում է, կանաչից զրկված,
Մեծ անապատը թանձըր խավարի,
Ուր չեն դադարում մահվան աղմուկից
240
Սև ագռավները գունաթափ կյանքի։
Փակում եմ աչքերս... ո՜վ տխուր հանդես...
Եվ ահա՜ ցնորք հազար մի տեսակ
Կիտվում են մի-մի սկաների պես։
Ահա՛, նոր երկիր... նոր հրապարակ...
245
Տաճարք, քաղաքներ ավեր ու կործան,
Ցանուցի՛ր նշխարք հոյակապության,
Եվ Ռուբենյան ջարդված գայիսոն...
Սոքա կազմում են մի տրտում թատրոն։
Եվ տեսանում եմ. սևազգեստ մարդիկ
250
Մոտենում են ինձ վառած ջահերով,
Նոցա բերանից տխուր մեղեդիք
Հնչում են թաղման վերջին հրաժեշտով...
Այդ ոգիզգյաց որդիք հնության,
Որոնք յուրյանց կյանքն ազնիվ վաստակով
255
Զոհեցին ազգին և տաժանական
Աշխատութենից մեռան անխռով։
Թե օ՛ր, թե գիշե՛ր գործի պարապած՝
Դոքա հասկացան խորհուրդը կյանքի,
Որպես քաջ մըշակ, գրիչ ձեռն առած,
260
Պատրաստեցին կյանքն հարազատ ազգի:
Սիրով սիրեցին անգին հայրենիք,
Եվ Հայի անուն շատ մեծարեցին,
Մինչև մեր թախիծ և դառն մեղեդիք
Գերեզմանների խորքից լռեցին:
265
Մինն այդ Ծերերից, առավե՛լ տխուր,
Մի ազդու, հզոր, ազնիվ աչքերով,
Բռնում է ձեռիցս և, որպես մի սուր,
Խոցում է սիրտըս կծու խոսքերով։
Եվ հառաչում է, որպես փոթորիկ,
270
Եվ մի հեծեծա՜նք՝ այնքան ցավագին.
Նա պարսավում է անարժան որդիք,
Որոնք մեծ կորուստ տվեցին ազգին։
Նա պարսավում է Հռոմ աբեղյան,
Որ պատառեցին հոտը քրիստոսի,
275
Որ աղմըկերին սիրտ ժողովրդյան,
Խավար ածելով անընդգրկելի։
Նա պարսավում է և ուրիշ բաներ,
Ե՛վ ուրիշ մարդիկ, և շատ արատներ...
Բայց, որ ընդհանուր չըծագի՛ հերձվածք
280
Թո՛ղ այս իմանա ծածկագետ, Աստված։
Եվ ահա և այլք միավորեցան.
Իսահակ, Մեսրոպ, Մեծ Ներսես, Ղազար,
Եվ ազատախոհ Ներսես Լամբրոնյան,
Կարծես հընչեցին մեզ անմահ մի ճառ։
285
Մի մեծ գաղափար և մի մեծ հանճար
Այդ խոսքերի մեջ բացահայտեցավ.
Թեև չըգիտեմ կըրկնել ես հարմար,
Թայց այսպես իմ մեջ տըպավորվեցավ.
«Կըղե՛ր, մի՞թե ձեզ մի սև պարսավանք
290
Հասանելու չէ սեփականություն.
Ինչո՞ւ թըշնամուն հայրենի պարծանք
Ծախեց ձեր եղեռն ազգադրժաթյուն:
Կղե՛ր, ի՞նչ անուն ձեր գործի Համար
Կարող են ձեզ տալ գալոց թոռները.
295
Ո՞չ անփառունակ ամոթ դարեց դար
Նըշավակելու են ձեր օրերը։
Կղերիկոսի սաղմոսերգություն
Փոխանակել է քսության կանչյուն.
Մեղքի վարագույր, սփռած վարդերով,
Ծածկել է նորա ախտոտ թևերով։
300
Կղե՛ր, ո՛վ Կղեր, դուք ավեր ազգին
Բերում եք միայն և ո՛չ փրկություն.
Եվ ուրախ է ձեր մեղավոր հողին,
Երբ պատարագ է և մեծ բազմություն։
— Մոմե՛ր տնկեցե՛ք. այնտեղ փառաձև
305
Կախած են պատկեր Հրաշագործների։
— Իմաստակությո՜ւն. Աստուծո առջև
Ընդունելի չէ զոհն խավարյալի։
Խաչհամբյուր բերե՛ք, և անգին գանձեր
Կըպատրաստե ձեզ օրն ավետաբեր.
310
— Գո՞րծ քրեական,— և երեք շանթով
Գոռում է երկինք, բայց դուք անվըրդո՞վ։
Պղծեցե՛ք առատ, սակայն նույն չափով
Մեղա՜ ասացեք, և ձեզ փրկություն.
— Մեղապա՛րտ դրժանք, — և ոտով գլխով
315
Կըձգե անունդ ձեզ արդարություն։
Եվ ո՞ւր տեղից այդ հեթանոսություն,
Ո՞ր դժոխք ղորանց ձեզ ավանդեցին.
Ա՞յդ է վերամբարձ Քրիստոնեություն,
Ա՞յդ ձեզ ավանդեց Որդին Միածին։
320
Կղե՜ր, ո՞ւր է ձեր անըստգյուտ պաշտոն,
Ո՞ւր ծիրանածին Քրիստոնեության.
Ընչասեր մարդի՛կ, դուք չունիք կրոն,
Ծե՛ս է ձեր հավատ՝ պտուղ կուրության։
Կրոնը ծե՛ս չէ և ո՛չ կույր հավատ,
325
Նա թշնամի է ամեն կուրության.
Կրոնը սեր է, հոգի անարատ,
Թե մեք շինեինք մի նյութ գիտության։
Կրոնը կյանք է ամբողջ մարդկության,
Որ միշտ ձգտում է դեպի անվախճան,
330
Դեպ այն էություն անսահմանափակ,
Որին կոչում ենք Աստված միայնակ։
Նա իմ հոգու մեջ պետք է գտանե
Մի անխռով կյանք և խաղաղական.
Այդտեղ բռնավորն նույնքան անզոր է,
335
Թե փականք դներ իմ ազատության։
Ո՞վ աստվածացան, ուրեմն դարձիր
Պարզ երկնքի տակ ճշմարիտ կրոնի,
Բա՛ց սըրտիդ դուռը և նոր օդ շնչիր.
Քո մեջ կըծլի մի ամբողջ հոգի»։
340
Ասացին նոքա և անհետացան,
Դյութող երազից ես սթափվեցա.
Հիշեցի խոսքերն այն անմահական,
Նո՛ր կրոն զգացի, այլապես ուսա։
Քանի ծաղկած է մեր մտավոր կյանք,
345
Նույնչափ և սերտ է մեր սերն դեպ Աստված,
Նույնչափ բարեպաշտ հոգու աղաչանք
Տալիս ենք նորան մեք համեստացած։
Բարձրացի՛ր հոգով դու Կրոնուսույց,
Քեզ շըրջապատող խավարից մոլար.
350
Մեծ Զոհությունն այն աշխարհակառույց
Քննելով քննի՛ր դու հայտնաբարբառ։
Եվ այն ժամանակ դու կըճանաչես
Ընդհանուր կարգը բոլոր բնության,
Եվ երբեք խղճիդ մեղանչելու չես։
355
Այսպես թո՛ղ լինի այժմ Աստվածաբան։
Վարդապե՜տ, չկա հակառակություն
Գիտության մեջը և սուրբ Կրոնի.
Դոքա են մշակն այն ամենարթուն,
Որ բարվոքում են ներքին կյանք մարդի։
360
Դոցանով միայն թագավորություն
Կարող է մնալ անխախտ հավետյան.
Ըստ որում մարդուս ընչասիրության
Հերքում է ազատ Կրոնր սրբազան։
Եվ այն ժամանակ ոչ ոք չէ ասում,
365
Թե պետք է խիղճըդ լսեր ծեսերին.
Սրտիդ մեջ մաքուր Կրոն ես ըզգում,
Եվ դո՜ւ ես ազնիվ Աստուձո որդին։
Սրտակից Սերը, կրոնի հոգեն,
Շաղկապում է մեզ, որպես հաշա եղբայր,
370
Բայց այն սնոտի Հավատն արտաքին
Խախտում է այդ կապ, այդ հոգու տաճար։
Եվ այդ տեսնում ենք մեք մեր օրերով՝
Մարդիկ միմյանց գայլեր ձևացած.
Այլ մտածողին դարան գործելով՝
375
Պղծում են դոքա սուրբ սիրո Աստված։
Ճշմարիտն ասեմ, այդ պարոնները
Չըգիտեն պաշտել և ոչ մի աստված.
Դոքա պաշտում են յուրյանը ախտերը,
Եվ չունին ոչինչ սեր հասարակաց։
380
Ո՞ր Կրոնն է լավ և որքա՞ն բարի
Պատրաստսւմ է նա հասարակության,
Արդյո՛ք ա՞յն, որ խիղճդ առանց երկյուղի
Թողում է պաշտել Աստվածն անվախճան,
Որ ազատապես քո հոգու վիճակ
385
Բարեկարգում է և կյանք մարդկության,
Որ ուղարկում է յուր սուրբ արեգակ
Բոլոր դավանոզ ազդին բանական։
Թե՞ այն Կրոնը, որ անհաշտ ձևով
Սփռում է հերձված և քակտիչ սերմեր,
390
Չար նպատակի գործի դառնալով՝
Գրգռում է մեզ, ճնշում խիղճը մեր։
Ա՞յն Կրոնն արդյոք, որ թափեց այնքան
Արյան առուներ և խեղդեց մարդիկ.
Հղացավ յուր մեջ սաղմն ատելության,
395
Որ մեզ գիշատիչ առնե թշնամիք։
Սուրբ եկեղեցու Սեղան սրբության,
Կարծես, փոխվել է բեմ թատրոնական.
Այդտեղ աչքըդ է միայն շըրջշըրջում,
Բայց, քրիստոնյա՛, սիրտդ ի՞նչ է զգում։
400
Տեսե՛ք, բազմեցավ Քարոզիչն ահա՜.
Արդյո՛ք կամի՞ նա մեզ ուսուցանել,
Որպես Քրիստոս սեղանի վերա,
Եվ մեր սրտերը հեզությամբ լցնել։
Արդյո՛ք ճառի մեջ պիտո՞ է փայլե
405
Ամենագրկող սիրո մեծություն.
Եվ կյանքի կուռքը չըպիտի պաշտեք
Որ հանդիսանար Քրիստոնեություն։
Սակայն, ի՞նչ է միտքդ, ո՜վ դու Հռետոր,
Ի՞նչ պիտի տա մեզ քո երկար քարոզ.
410
Այդ հայտնի է քեզ, ո՜վ Աստված հզոր,
Այդ սնոտի ախտ և գործ է գոռո՛զ։
Թե հայերի մեջ Կրոնը ծաղկած էր,
Մեք տասնիններորդ լուսավոր դարին
Տեսնելու չէինք վատ Միսսիոններ,
415
Որ Հայի խիղճը բռնաբարեին։
Թե Հայերի մեջ Կրոնը ծաղկած էր,
Որպես գիտության այգի պտղաբեր,
Գո՛րծ պիտի գործեր Հաչող աբեղյան,
Եվ ո՜չ սերմաներ որոմ չարության։
420
Չէ՛, մեզ պիտո են ուսումնարաններ.
Այլ հնար չըկա սորա փրկության,
Ազգային դպրոցք և պանսիոններ
Կըծածկեն այդ ցեխ, այդ հոգու զնդան։
Ուղիղ վարդապետ, ուղիղ մտածող,
425
Դաստիարակի՛չ մանուկ սերընդի,
Ազգի պիտույքը հոր պես հոգացող.
Հառաջ քան դպրոցն ա՛յդ պետք է լինի:
Ուսո՛ւմ և ուսո՛ւմ մեզ հարկավոր է,
Ուսումը լինի թո՛ղ մեր թագավոր.
Ուսումը Հային թո՛ղ բուսուցանե
Մի արի վիճակ և կյանք փառավոր։
Ակադեմիա հոգևոր կյանքի,
Մի մեծ ասպարեզ, մի վերին Սիոն,
Որ արձակ բացվեր դռներն երկնքի,
435
Քրիստոնեության փայլեր հորիզոն։
Ակադեմիա՛ Մայր էջմիածնում,
Նախագահ Վանքի զավթին ու դրան,
Ուր ե՛ռ է գալի այս ներկա օրում
Ընչասեր արյուն, ախտեր անարժան։
440
Քանի՜ դար անցավ, և մինչև այսօր
Չունինք մեք դպրոց՝ այդ բանն առաջի
Գումար կազմեցավ շատ նշանավոր,
Նորան սուրբ Հայրերն անպտուղ արեցին:
Խեղճ ժողովուրդը յուր հետին լուման
445
Բերեց Աստուծո, գանձանակ ձգեց,
Հոգևոր ուսում չըտվեցին նորան,
Նա չըմտածեց և չըբողոքեց։
Հասավ ժամանակ, մեք բողոքում ենք.
Մեք ազգի անդամ և երեսփոխան,
450
Ակադեմիա մեք պահանջում ենք,
Պահանջում է ազգ, թեև կիսաձայն...
Ի՞նչ օգուտ կամ գործ հառաջ բերեցի։
Եվ այդ կարելի, և ո՛չ երազ այդ,
Միայն պիտո էր խնամք և վաստակ։
Կղե՜ր, ո՞ւմ ես դու լարում որոգայթ,
455
Կղե՜ր, քո տունը կործա՜ն, փլատա՜կ։
Ո՛վ անբախտ Լևոն, այսքան շրջեցի,
Ո՛վ Հայ, քո ցավով արդեն մաշեցա,
Ոչինչ փրկություն ցավիդ չըտեսա։
460
Բայց իրավի է. ոչինչ անապատ
Չէ կարող թեքել պտուղ անարատ.
Հառաջ պիտո է նորան բարվոքել,
Եվ ապա առատ հունձի սպասել։
Որքան ցանել ես, նույնքան կըհնձես.
465
Այս մի օրենք է համաշխարհական,
Ձո՛ր է, ցամա՛ք է Հայի ասպարեզ,
Եվ դեռ չի ծաղկել Ծառը գիտության։
Ուսման սերն է, որ մեզ մշակում է
Մտավոր դաշտը, հոգու անդաստան,
470
Եվ առանց ուսման մեր կյանքը նույն է,
Թե անշարժությամբ կապված գերեզման։
Ուրեմըն ուսի՛ր, ուրեմն մտածի՛ր,
Քննի՛ր խնդիրքդ խորին հայացքով.
Իրական կյանքը իմաստասիրի՛ր,
475
Ասածդ հաստատի՛ր հազար փորձերով։
Մեծ օգուտ ունիս և մեծ հետևանք,
Եթե ասածիդ գործը հառաջե.
Գո՛րծ այսուհետև, գո՛րծ և աշխատանք,
Ասածըդ գործը թո՛ղ վարձատրե։
480
Ես շատ խոսեցի, բայց քիչ գործեցի,
Գուցե, խոսքերըս ունայն գնացին.
Աստված տա, որ սիրտս նոր հուսով լցվի.
Այդ օրից կյանքըս կըտամ ես գործին։
Առատ է հունձը լուսավորության,
485
Բայց մեք մշակներ չունինք հնձելու,
Կրթության գանձով լի է Եվրոպան —
Գանձըդ մեզ պետք է առնել ձեռնտու։
Ա՛զգ իմ, ո՛ղջ մնաս, և ես կաղոթեմ,
Որ քո բազուկներ քեզ հարուցանեն,
490
Ես Մեծ փրկության Զատիկը կըտոնեմ,
Երբ Հայերն ազա՛տ... մի օր ազա՜տ են։
Եվ ահա՛ Լևոն, ի՛մ ընթերցողներ,
Վերջ դրեց արդեն ծանր արկածքին.
Նորա սիրտն լցվեց դառն մտածմունքներ,
495
Որ նա չկարաց թավալել Չարին։
Բայց ձգած է սերմ. թո՛ղ ծլին, ծաղկեն
Այդ գաղափարքը հոյակապ գործի,
Թո՛ղ Հային մի նոր կյանք առաջարկեն,
Այդ կյանքի հունձը թո՛ղ առատ, լինի։
500
Նա ձեզ թողնում է երկար միջոցով,
Այո՛, շա՛տ երկար,բայց ո՛չ հավիտյան.
Մեկնեցե՛ք ձեր ձեռն Լևոնին սիրով,
Ցանկացե՛ք նորան օրեր հանգստյան։
Թեև խանգարեց նա ձեր հանգիստը,
505
Բայց այդ խանգարումն չէր թշնամական,
Նա ցույց տվեց ձեզ յուր սրտի վիշտը,
Կամեցավ Հայիդ լույս պայծառության։
Նա չըգովեց ձեզ, և այդ կարող չէր.
Լավը միշտ լավ է, ասում էր Լևոն.
510
Ցրվեցե՛ք խավարն, որ լույս ձեզ ծագեր,
Այսպես թո՛ղ լինի ձեր կյանքի կանոն։
Երբեք չըզգացի այնքան տրտմություն,
Երբ Լևոնի հետ ես բաժանվեցա...
Ա՛հ, մի կապարյա ճնշող ծանրություն
515
Եկավ և նստեց իմ կուրծքի վերա։
Ես Լևոնի հետ ճանապարհ գնալով
Իմացա, որ կյանքն չէ մի զբոսանք,
Այլ պատերազմ է լի փորձությունով,
Ուր Նահատակի բաժին է զրկանք։
520
Ես սովորեցա ուղիղ մտածել,
Հայտնապես ազգիս արատքը գրել,
Եվ գովասանքից սաստիկ վախելով
Ուսա առաջին փշրել հարվածով։
Ես արհամարել գեղեցիկ ուսա
525
Նոցա, որ գիտեն երկդիմի լինել,
Խիղճը գնելով արծաթի վերա,
Լկտի սատանան՝ հրեշտակ անվանել։
Ո՛չ տխուր ցնորքը պատվասիրության
Շարժառիթ էր ինձ այս գործ ձեռնարկել
530
Ո՛չ անմիտ խոսքերն ինքնագովության,
Ինչպես սովոր են հիմարք կակազել։
Կամ ձգտողություն մի նախատելի,
Որին հավան է սևերես հոգին
Ո՛չ, ո՛չ, չեմ սրտում—կախաղան չարին,
535
Սիրելի՛ք, ախտ չէր այս փառամոլի։
Այլ ազգիս վիճակ, տխուր բախտն Հայի
(Եվ այստեղ խիղճըս ունիմ ինձ վկա),
Գրգռեց գործս այս. և ողջունեցի։
Ների՛ր, ընթերցո՛ղ, ես ափի՛ն հասա:
540
Ափի վերա եմ, Մանուկ նորածին,
Բարի՛ ճանապարհ, ժա՛մ է թոթովել.
Կեցցե՜ Ազգասերն։ Ողջո՜ւյն Ոսոխին.
Մեզ խաղաղ հոգով հա՜րկ է հրաժարվել:
ՎԵՐՋ «ԼԵՎՈՆԻ ՎՇՏԻ»
- ↑ Իտալիա՜: Իտալիա՜ 0՜, քեզ,
Որին բախտը որպես դժբախտ ժառանգություն
Ճակատագրական պարգև է հանձնեյ:
Օ՜, ավելի լավ էր դու այդքան սքանչելի չլինեի՛ր
Փոխարենը՝ ուժեղ լինեիր...
(«Սովրէմեննիկ», 1859 թ.) - ↑ Ղազար Փարպեցի. սա մանրամասն նկարեր Արարատ արգավանդությունը, որ շատ աղճատվաձ հասել է մեր ձեռը
հեղինակի)։