Լևոնի վիշտը/Նախերգանք
Նախերգանք
у них от этого испортился желудок:
нужны горькие лекарства, едкие
истины,
ЛЕРМОНТОВ
I
Ժամանակակից գրում եմ լեզվով,
Որ ամեն այն մարդ կարդաք հասկանա,
Որ նա չնայե այլ ակնոցներով.
Որ յուր սեփական քննությունը տա։
5
Կյանքը ինձ ասաց. «Մանո՛ւկ, քեզ դափնի,
Գնա նոր խոսքով բան մի զրուցել
Եվ լաբիրինթոս մութ դրվածների
Հանցա՛նք համարիր ազգիդ նվիրել։
II
Եվ ես հնազանդ այդ առողջ ձայնին,
10
Չկամիմ նմանիլ անառակ որդուն.
Զոհում եմ գրիչս կենդանի լեզվին,
Որքան ձեռնահաս իմ կարողություն։
Մանո՛ւկ հրաշագեղ, թոթով ոգելից,
Դու, աշխարհաբար, մեր սրտի թարգման,
15
Դո՜ւ մեզ հարազատ ծննդյան օրից,
Թո՛ղ քեզ նախատեն մարդիկ հնության։
III
Նոքա տեսնում են միայն թերություն,
Միայն դեռ անհյութ, մանուկ խակություն.
Չեն լսում ձայնը մարգարեական՝
20
Նորա ապագա ներդաշնակության։
Նա ևս կըբացվի, կաճե զվարթագին,
Կըծանրաբեռնի որպես պերճ ամառ,
Եվ քնքուշաշարժ սրտի յարերին
Երգտնե և՛ խոսք, և հնչյուն հարմար։
IV
25
Չկամիմ հարկ տալ անպետք ապրանքին,
Այն ոլորածո ճարտասանության,
Ես համարել եմ նորան մահի գին,
Ամենամեծ գործ բթամտության։
Նորա մեջ տեսա մռայլը հնության,
30
Բայց երբեք չտեսա ներկայի հոգին.
Խորամանկահյուս բաներ խոսեցան,
Ես հետևեցի պարզ լոգիկային...
V
Եվ օդ սղոցել կացնե բառերով,
Եվ միջնադարյան տարածել փոշին,
35
Բողոքում է խիղճս երկսայրի սրով.
Այդ սեփական չէ մեր ժամանակին։
Ալեկոծվեցան ծերերն հնասեր,
Փրփուրը ժայթքեց մորուքի վերա.
«Վա՛հ, անմիտ կարծիք, վա՛հ, անմիտ խոսքեր,
40
Հե՛, անտե՞ս առնենք լեզուն Ադամա».
VI
Որդեր եռացին, և լայն բացվեցան
Նոցա առաջև դժոխքի դռներ,
Եվ, ո՞վ կատաղե մոլեռանդության,
Եկա՛ն, կիտվեցան նախանձի լեռներ:
45
Լեզո՛ւ սրեցին, աղե՛ղ լարեցին,
Որ առատ-առատ նետեր արձակեն.
Դատապարտելի գործ ձեռնարկեցին—
Ինչո՞ւ—որ ազգին խավա՜ր ժողովեն..
VII
«Խելքդ ցնդել է, լեզվագա՛ր լակոտ,
50
Անպետք ապրա՞նք է ճարտասանություն»,—
Եվ նոցա գոռը դըղըրդում է օդ,
Որպես մրմռող քամու սոսափյուն...
«Բթամտությո՞ւն», — գոչում են Ծերեր,
Անեծք է վիժում անդուռն քերանից.
55
Եվ մորուքների մի կանգուն ձարեր
Դողում են որպես ահագին հողմից...
VIII
Անխռով եմ ես, եթե իմ վերա
Ամբաստանության գան, դիզվեն բեռներ.
Ե՞րբ են բան տեսել, ինչպես որ նա կա,
60
Ճշմարտութենից վշտացած աչքեր։
Կորի՛ր, Չարասե՞ր։ Լռի՞ր, Ամբարի՛շտ,
Ես պիտի ճեղքեմ քո նենգ մեքենան,
Պիտի խորտակեմ սրտիդ սատանան,
Պիտի ժամանեմ ես նավահանգիստ։
IX
65
Ո՛չ քեզ, ո՛վ Մուզա, բարձր Օլիմպից
Կանչում եմ այստեղ, հողանյութ երկիր.
Դու ինձ մի՛ հյուսիր պսակ դափնիքից,
Այն քնարներին կիսաթել շնորհիր։
Իմաստակների ցնդած ուղեղին
70
Դեռ ունիս ազդել թովիչ զորություն,
Հաշի՜շ, ո՛վ Մուղա, թո՛ղ թևավորվի էն,
Թո՛ղ հարբեն, հետո ի՜նչ ճարտարություն։
X
Առասպելական կեղծյալ տիտաններ
Թո՛ղ իսկականի ընդունին պատկեր,
75
Հրեշների շարքն երևութանան,
Եվ բոլոր ցնորք լայնափոր հնության։
Վեհափա՛ռ սագե՛ր, քնա՛ր լարեցեք,
Ո՞չ ձեր պապերը Հռոմ փրկեցին.
Առանց հանաքի զուռնա փչեցե՛ք,
80
Թո՛ղ աշխարհ լսե, թո՛ղ փառք տա երգչին։
XI
Ծաղրածուների գործերն ցավագար,
Աղաչում եմ ես, ժամ մի դադարեն,
Որոնք համոզմունք, ուխտյալ գաղափար
Այսօր պնդում են, որ էգուց հերքեն։
85
Անտաշ մրողներ, որ գարշ քսություն
Հանապազ ունիք ձեզ հաղորդակից,
Կապեցե՛ք սակավ ձեր սողուն լեզուն,
Առավել օգուտ ունիք դորանից։
Անցավ ժամանակն երևակայել
90
Ավազուտ դաշտում գալար ծաղիկներ.
Եվ դադարեցե՛ք ցնորաբանել
Հայի մեծության ոսկի երագներ։
Մեք խավարի մեջ մինչ գլուխ թաղած՝
Կամինք հասանել երկնի բարձրություն.
95
Մեք բարոյապես անչափ հետ ընկած՝
Ծխում ենք մեզ խունկ և հարգո անուն։
XIII
Մեք զարմանում ենք և ծափ ենք տալի,
Որ Հայը զարթեց յուր երկար քնից.
Բայց մեք չենք տեսնում այն սարսափելի
100
Փոսը, որ նորան փորում են տակից։
Ե՛վ մեզ գովելով, էլ մեզ խաբելով,
Չե՞նք բացում արդյոք դուռը կորսայան.
Ո՛չ անմտությամբ, ո՛չ չար ձեռներով
Ձգում ենք կամուրջ մեր թշվառության։
XIV
105
Մաշեցինք մեր խելքն անօգուտ գործով,
Գիշեր ու ցերեկ անպտուղ անցան.
Մեք չխրատվեցանք անցածի սխալով,
Եվ ձեռնարկեցինք մեք ամենայն բան։
Ծախեցինք գրիչ ոսկու ճաճանչին,
110
Վաճառեցինք սիրտ և ազնիվ հոգի.
Լռեցավ մեր մեջ խիղճը մարդկային,
Եվ մնար ավեր կյանքը հայ ազգի...
XV
Ե՛վ ազգ գոչեցինք, և՛ օդի վերա
Դրերինք հիմքը նորա կրթության,
115
Եվ մեք խաբեցանք, որպես երեխա,
Եվ Հայի վերքը մնաց անդարման:
Խավար գրվածներ, կաղ, կույր, բռնադատ
Բանաստեղծություն և թարգմանություն
Տվեցինք Հային, և նա հուսահատ
120
Փակեց ականջներ և մտավ յուր տուն։
XVI
Ձգեցե՛ք փետուրն աղավնեական,
Մերկապարանոց եկերք դուք հանդես,
Թո՛զ լավ ճանաչն աշխարհ ամենայն,
Որ ագռավ եք դուք կամ բու սևատես։
125
Այստեղ կտրում եմ իմ խոսակցություն,
Ես շտապում եմ իմ վեպքը պատմել.
Մեք կըհանդիպենք. մինչ ի տեսությո՞ւն.
Տեր հետ հաշիվըս դեռ չէ՛ վերջացել...
XVII
Ո՞վ դու Մոսկվա, քո փողոցներում
130
Արդեն խռնում է հանդեսն շտապով.
Այլք ժողովվում են մագազիններում՝
Պատրաստել տոնին ընտիր ճաշակով
Նորագույն զարդեր, փողապատ, ձեռնոց,
Թորոց, նուրբ բեհեզ, շալեր մետաքսի,
140
Պատմուճան, սալադ, լոռնետ, հովանոց,
Թաշկինակ բատիստ, մանյակներ ոսկի։
XVIII
Քողեր մեծարվեստ ասեղնագործած,
Բուռնուս գույնզգույն վերջավորներով,
Ե՛վ նոր գլխարկներ ոսկեթել նաշխած,
145
Ե՛վ բարակահյուս ժապավեններով.
Ե՛վ ամենայն բան, և՛ ամեն լաթեր,
Որով պարապ մարդ կարող էր պճնել,
Ե՛վ որ գեղագետ, և՛ որ նորասեր
Ֆրանսիացու խելքն է ստեղծել։
XIX
150
Լի են բազմությամբ ժողովարաններ։
Թնդում է թատրոն քաղցր երաժիշտով։
Աջ-ձախ թեքելով ճոճում է ոտեր
Դերասանուհին,- և ի՜նչ արվեստով։
Ծափահարությունք ցածից, վերևից,
155
Խլացնում են մարդուս լսելիք,
Եվ թատրոնասերք բազկաթոռներից
Թռնում են առատ սիրո հետ դափնիք։
XX
Բայց նայի՛ր, Մոսկվա. սենյակ մտնելով՝
Փակում եմ դռներս երկար միջոցով.
160
Ծածկվեցե՛ք, ուրեմն, աղմուկ աշխարհի,
Եվ թեթևաքայլ դերասանուհի...
Ողջույն ձեզ, պատե՛ր, ամրաշեն հիմնած,
Եվ ծաղկանկար թղթով զարգացած,
Ողջույն ձեզ, գրի՛չ և թանաքամա՛ն,
165
Ողջույն ձեզ, աթո՛ռ և գրասեղա՛ն։
XXI
Դեպի գո՛րծ, ուրեմն, միգուցե հանգչի
Սրտիս փափագը ոտեր հյուսելու.
Ի՞նչ պիտի անեմ, թե աչքըդ դիպչի.
Եվ կիսատ գործիս ուրախանաս դու։
170
Այժմ խնդրում եմ. թե՛ բարեկամներ,
Թե՛ չարյացակամք, ինձ հետևեցե՛ք.
Զմռե՛ք գրածս ըստ հաճույքին ձեր.։
Ահա՛ և Լևոն, — հապա՛ լսեցեք։
- ↑ Մարդկանց բավական կերակրել են քաղցրավենքներով։ Դրանից նրանց ստամոքսը փչացել է, հարկավոր են դառը դեղեր, կծու ճշմարտություններ։
Լերմոնտով, Մեր ժամանակի հերոսը