Խավարի մեջ
ԽԱՎԱՐԻ ՄԵՋ
Գյուղական դատարանի շինության աrա5։ Հեռու լեռներ և այլն։ Բաց օդում։
– Մարդին տնաքանդ են արել, 80 փեթակը կրակել են, ձորը լցրել։
– Դրա կրակողի տունն աստծո կրակն ընկնի (ամեն– աստծու կրակն ընկնի)։
ՄՅՈՒՍԸ.– Տղե՛րք, իմանաս ո՞վ ա, գնաս տունն ու տեղը բրիշակ անես, հենց էսենց հավաքված։
– Ո՞ւր ա։
ԱՄԲՈԽԸ.– Գնանք։
– Ասում ենք ու անում չենք, որ մինին անենք, մեկելն էլ կխրատվի։
– Խեղճ Սհակ[1]:
– Տղե'րք, էսօր տեսա, ոնց որ գիժ ըլի, մարդ ճանաչելուց ընկել ա։
– Տղե'րք, պետք է oգնենք, տըմազլուղ տանք։
– Ես կտամ։
– Ես էլ կտամ։
ՄԻՆԸ.– Այ տա, կուզեմ։
– Ով կըլի արած, ով չի ըլիլ։ – Ա՛յ տղա, ես էն եմ զարմանում, թե երկաթի կողպեքը վրեն, էն ո՞նց են մտել։
– Տղե՛րք, Էստեղ մի շտուկ կա։
– Ա՛յ տա, դու ինձանից շատ կապրես։
– [2]Ա՛յ խալխ[3], մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ եմ կասկածավոր։
– Շատ խելքից մոտիկ, դրանից հավատալու ա, որ ինքը կրակ գցած ըլի։
– Հա՛։
– Դա կանի[4]։
– Դրանից կհավատամ, բա հո զուր չեն Սատանանց Սիմոն ասում։
– Տո, դա չէր, որ էն տարին եզը սատկել էր, եկավ շառով գցեց, դու արնով ես գցել։
ԱՄԲՈԽԸ.– (Հա՛, դրուստ ա)։
– Դա անհավատ, անհոգի մարդ ա։
– Գնանք էլածն էլ մենք քանդենք, գնանք։
– Տո ողորմի քանդողի հորը, հալալ ա իրան. աստծու դատաստան ա արել։
ՍԻՄՈՆԸ– Ա՛խպեր, մի սհաթ ասենք թե մտան, գող ա՝ կողպած դռնիցն էլ կմտնի, կալած կտրիցն էլ, դուք էն ասացեք[5], որ մինը գողանա, մի ուրիշն ընչո՞վ ա մեղավոր. էս Արութինը գողացել ա. շատ լավ, էս Դավոն ինչ անի:
– Ա՛յ տղա, Արութին, քեզանից փող առան, թե չէ։
– Առան։
– Ընչի։
– Ասում են՝[6] դու ես արել։ (Այս ու այն կողմից).– Ո՞վ ասավ, ադա, էդ ո՞վ էր։
– Տանուտերն ու <1 անընթ.>։
– Լա՜վ, ասենք սա գող։
– Ադա, Ղուկա՛ս, քեզանից ընչի համար առան։
– Ասում են՝ դու ես արել։
– Ա՛յ տղա, Մարտիրոս[7], քեզանից ընչի առան։ – Ինձ էլ ասում են՝ դու ես արել, տուր, թե չէ կղարկենք պրիստավին։
– Հիմի իմանում եք բանն ընչումն ա, մի մահանա ա հարկավոր, որ խալխին ծծեն, թե չէ գողացել են, ով որ գողն ա, եկեք գտնենք, գողը չենք կարողանում գտնել, գեղով–էլով գանք[8] մեր միջից հանենք իրան վնասը, տանք իրան։
– Ա՛յ տա, էդ ինչ դուրս եկավ, ուրիշը գողանա, կրակի, ես տա՞մ։
ԱՄԲ<ՈԽԸ>.– Շատ դրուստ ա։
– Ես ում եմ պարտական։
Խառը խուռը ձայներ։
– Ա՛յ, գողը գտեք, թե ուզում եք։
– Գողը, գողը։
– Ո՞վ կըլի։
– Սս՜ սո՜ւ։
Լռում են։
– Խոսա, սանահեր Սաքո[9]։
– Սս՜սո՜ւ։
– Խոսա՜, քեռի Սաքո, դու մի դուռը կգտնես։
– Սս՜սո՜ւ։
– Բիձա, Սաքո՜, խոսա՜, ա՛յ տա, սուս կացեք, տենանք դու ինչ ես ասում։
– Դե՛ թող արեք, որ խոսում է։
– Ա՛յ տղա, թող, խոսի է՜։ Ղուկաս, դու հենց վաղվա չաչանակն ես[10], չանեդ շան եղով ա մերսած, էլի։
– Ադա, խի չի քու չանեն շան եղով մերսած. քու քեռի Հանեսը...
– Սս՜սո՜ւ։
ՔԵՌԻ ԱԱՔՈն.– Տղե՛րք, ես էն եմ զարմանում, թե էդ ինչ թավուր գող ա էլել, որ կողպեքը վրեն, ուրիշ էլ գնալու տեղ չունի[11]. էդ ոնց ա մտել. էստեղ մի բան կա, բալքի իմ խելքը լավ չի կտրում, դուք միտք արեք, չըլի, թե էստեղ մի շտուկ կա։
– Տղե՛րք, կանչենք իրան, տեսնենք ի՞նչ ա ասում։ – Ի՞նչ պտի ասիլ, կգա կուզի, էլի։
– Հա՛, հազիր եմ արել։
– Դրա քյավթառ գել հերն անիծած։
– Ա՛յ տա, խի եք ասում, ապրանքատեր ա… բալքի ում վրա հոգին <1 անընթ.> ։
– Մինը դուք ըլեք, ինչ կանեք։
– Չէ , ախպեր, մեղք ա։
– Չէ՛, ախպեր, նա էնհենց մարդ չի, որ…
– Ա՛յ տղա, հրե գալիս է. վա՜յ է, մարդի աչքի ցավ տալիս՝ մտիկ տալիս վրեն։
– Վա յ, ջանս դուրս գա։
Մի մեծ ոչխարենի քրքում փաթաթված, կուչ եկած ներս է մտնում[12].<2 անընթ.> խեղճ ձայնով։
– Բարի օր ձեզ, տղերք ջան։
– Աստծու բարին, բիձա[13], քեռի ջան համեցեք էստեղ, դեսն արի, ա՛յ տղա, տեղ տվեք, (հառաչում են, որ կողմով անց է կենում)։
Դիպչում է սրան նրան, իբրև թե չի տեսնում, ձեռքը ճակատին է դնում, ապշում.
– Ղազար ջան, էդ դու ես։
– Հա՛, ես եմ, ես եմ, խնամի։
– Աչքս էլ տենըմ չի, քոռացել եմ։
– Վա՜շշ՜, տունը քանդվի անողի։
– Որդին մեռնի անողի։
– Վա՜յ, ջանս դուրս գա, քեռի։
– Սս՛ սո ւ. տղերք․․․
– Ա՛յ տղա, սուս կացեք։ Լռում են։
Ս<ԱՏԱՆԱՆՑ ՍԻՄՈՆԸ>– Գլուխը կախ տված, իբրև թե արտասուքը սրբում է։
ՔՅՈԽՎԵՆ.– Քեռի Սիմոն, մենք էսենց էլով–գեղով հավաքվել ենք, ախպեր, որ քո ցավին մի ճար անենք, թե կարանք՝ գողը՝ գտնենք…
ԱՄԲՈԽԸ– սս՜ո՜ւ, սսս՜ու՜․․․ – Մենք, գիտենք, թե կարալ չենք խո, քունը կա ու կա․ սրան ի՞նչ կասես, ո՞ւմ վրա կասկած ունես․․․
Ս<ԱՏԱՆԱՆՑ ՍԻՄՈՆԸ>,– Ձեզ մատաղ, իմ գլխումը խելք չի մնացել, ինձ ի՞նչ եք հարցնում։
– Բա ոքմնու վրա կասկած չունե՞ս։
– Չէ՜, ում մեղքն ընկնեմ․ ես ում եմ ինչ արել[14], որ ասեմ սա կըլի արած։ Այ խալխ, մնիդ[15] ու մնիդ ասել ե՞մ՝ աչքիդ վերև ունք կա։
– Չէ՜։
– Աստված գիտի, որ չէ։
– Պա՜, քու լավությունը։
– Ա՛յ տա։
ՍԱՏ<ԱՆԱՆՑ ՍԻՄՈՆԸ>.– Դե հիմի ես ի՞նչ ասեմ, որի՞դ յախեն բռնեմ, բա աստված իմ տունը քանդիլ չի․․․
– <Քանդիլ չի, ի՞նչ ա։
– էլ ինչա, խի՞ ես ասում։
– Բա մենք մեռած ե՞նք։
Ք<ՅՈԽՎԵՆ>․– Որ էտենց ա, մենք գեղով քեզ քու վնասը կտանք։
– Չէ՜, ձեզ մատաղ, էդ էլ թողալ չեմ[16], որ հիմի էն աղքատների բերնիցը կտրեմ, թե իմ պակասը լրացնում եմ։
– Վա՜յ է, հոգիդ լուս դառնա։
– Այ օխնվիս, թե չէ իմ մտքումը կար պարտք անեմ ու երկու փեթակ առնեմ։
ՄՑՈԻՍԸ․– [17]Երկու թաղար ցորեն ունեմ, պետք է տայի մի ճանճի։
– Մի ձի ունեմ, պետք է ծախեի։
– Օքմուց բան չեմ ուզում։
– Ո՞նց չես ուզում, բա Ղոլկասի 15 մանեթն ընչի՞ ես առել, Մարտիրոսին ո՞վ խեղդեց՝ 10 մանեթն <առավ>, Արութնին ո՞վ <1 անընթ․> բարաթ առավ։
Սատ<անանց> Ս<իմոն>ը ձեռքերը տարածած դեսդեն, նայում է ապշած։ — Պարտական ըլի, ով տեղեկություն ունի։
Տանուտերն էլ մյուս կողմից սպառնալի գարմաքով նայելով Արութնին, Ղուկասին ու՝
— Ո՞վ ա ձեզանից բան առել, ա՛ տղերք։
Նրանք լոում են[18]։
— Բա ի՞նչ [ես] բերանդ ցրում։
— Ա՛յ խալխ, խի՞ չեք խոսում։ Նրանք լռում են։
— Ա՛ խալխ, ձեզ ի՞նչ ա Էլել, չէ նոր իմացաք։
Այստեղից, այնտեղից։
— Տո դե բանի եդնա չեն ընկնիլ, մարդն էն ա, ողորմի իրան հորը, բան չի ուզում, էլ ի՞նչ եք դավի դառաբա սարքում ։
ժողովուրղը, որը կանգնած, որոնք նստոտած, հավաքված են գեղամիջում։ Հեռուն բացվում է[19] լեռնային շքեղ տեսարան։ Անտառներ, վտակ, ջրվեժ։ Խուլ աղմուկ։ Մյուս կողմից շարունակ գալիս են։
1 ՏԵՍ<ԱՐԱՆ>
ՎԱՐԴԱՆ (Ձեռքը բարձրացնելով).— Տղե՛ րք, հլա սուս արեք։
(ԱՅՍ ՈՒ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ) Սու՜ս–սու՜ս Ադա՛, սուս կացեք։ Ադա՛, Առաքել, քա՞նի խոսաս։ < ․․․>
[20]Լռում են։
ՎԱՐԴԱՆ․— Տղե՛րք, (քանի տանուտերն ու[21] քլոխվեն եկել չեն[22], եկեք մեր միջին խոսանք, հլա տեսնենք) մեզ ընչի են հավաքել, էս ի՞նչ բան ա։
(ԽԱՌՆԻԽՈՒՌՆ) Հա՛, հա՛.Շատ լավ ես ասում. Խոսանք.Սո՜ւս, (իրար) սո՛ւս։ ԱՅՍՏԵՂԻՑ, ԱՅՆՏԵՂԻՑ[23]– Խոսա՛, բիձա Վարդան, դու խոսա, ս՜սս՜։
ՎԱՐԴԱՆ.– Ես ասում եմ՝ մեզ էս ընչի են հավաքել, ի՞նչ խաբար ա։
ԲԱՂՈՆ– Ասում են Սիմոնի ճանճը դու ես կրակել, հավաքել են, որ քեզ վրա վճիռ անեն։.
ՎԱՐԴԱՆ[24] (Հանգիստ).– Ո՞վ գիտի, կարելի ա ես եմ գողացել։ Լավ եք արել, հավաքվեցեք, էլած չէլածս էլ դուք– կրակեցեք, կորած տեղը չի։ Բա էսենց ապրիլ կըլի՞ Մարդի հարիր ճանճը կրակել են[25]։
ԴԱՎՈՆ.– Դրա կրակողի տունը աստծու հուր կրակն ընկնի, ես ի՞նչ գիտեմ։
ՄԱՑԱԿ.– Տո աստված ի՞նչ անի. հենց, պետք է ըլի դուրս գա թե ով ա արել, հենց էսենց հավաքված գեղովի գնանք տունը գլխին քանդենք։
ԳԻԳՈՆ.– Ո՞ւր ա. ասում ենք ու անում չենք, էլ գող չի դուրս եկե՞լ։ Որ մի երկուսին էդպես անեինք, էսօր էլ հո էս[26] բանը չէինք տեսնիլ։ Ով ինչ անի, համ գողանում ենք, համ գողին պահում։ Հիմի ես հավատա՞ մ, որ էդ կրակող տղերքն էստեղ կանգնած չեն։
(ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ) էստեղ են, բա ջհանդամումը խո չե՞ն։ Տո՛ մենք ենք, էլի։
ԳԻԳՈՆ․– Հիմի ես հավատա՞մ, որ մեր մեջ էդ բանը գիտեցողներ չկան։
(ԱՄԵՆՔԸ)[27].– Լա՜վ, հենց բոլորս էլ գիտենք։
ԳԻԳՈՆ.– Դե մեղավորը մենք ենք, մենք էլ[28] վճարիլ պտենք։
– Մենք պտենք վճարիլ, բա հո մենք գողանալ չի պտենք[29], ղարաբաղցին գա[30] վճարի։
(Լռություն)։
ԳԵՎՈՆ.– Բիձա Գիգո։ ԳԻԳՈ.– հե՛յ։
ԳԵՎՈ.– Եդնա, էդ ո՞ր աստվածը վե՛ր կունի, որ ուրիշը գողանա, ես իմ երեխանց բերնիցը կտրեմ նրա ջառմեն տամ։
ԳԻԳՈ.– Պետք Է տաս։
ԳԵՎՈ.– Ընչի, ես ի՞նչ եմ արել, ո՞ւմ եմ պարտական․ գնացեք գողը գտեք, մնին տասն առեք։ Տունը քանդեցեք[31]։ Դու մի կոճ վեր կալ, ես երկուսը վերունեմ։
(Ամբոխը ղռվռում է)։ Սկսում են ջոկ-ջոկ վիճել․ (լսվում են).– Դրուստ ա ասում, ընչի տամ, ես ինչ ունեմ․.․ գողը գտեք․․․ գողը, կրակողը․․․
ՎԱՐԴԱՆ (Բրարձր կանչում է).– Տղե՛րք, հլա կացեք։
ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ.– Ա՜սս՜․ սուս կացեք։ Ասա՛, քեռի Վարդան[32], բի՛ձա Վարդան, ասա, խնամի Վարդան, ականջ ենք դնում։
ՎԱՐԴԱՆ.– (Բռնոթին հանում է, քաշում ու խորհրդավոր)։
– Տղե՛րք. ես Էն եմ զարմանում, թե կողպեքը անկոտրիլ ճանճանոցի վրեն, ուրիշ Էլ գնալու տեղ չունի[33]. զարմանալի[34] գողը Էդ ո՞նց ա մտել[35], Էս ինչ բան ա․․․ Բալքի իմ խելքը բան չի կտրում․ դուք միտք արեք[36]․․․
ՄԱՑՈՆ.– Բիձա Վարդան, դու ինձանից շատ կապրես։
ԱՅՍ ՈԻ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ.– Տղե՛րք, ըղորդ, Էս ի՞նչ բան ա. Էստեղ մի շտուկ կա։
ՍԱՔՈՆ.– Տո ես դրանից կհավատամ․ միտներդ չի՞, Էն տարին եզը ձորումը սատկել Էր[37], եկավ, թե դու ես[38] սպանել, շառն ինձանով գցեց, 30 մանեթն առավ։
ՄՅՈՒՍԸ․– Դա կանի, դրան հոգի չկա։
ՈՒՐԻՇԸ.– Տո, բա հո զուր չեն Սատանանց Սիմոն ասում։
ՍԵՓՈՆ.– [39]Էդենց անխիղճ մարդ դեռ հողը ծնել չի. պա՜․ ես դրանից աչքեր եմ տեսել, դրան խեղճ եկողն ա մեղք։ ՄԻՆԸ.– էն ա ասա օղորմի քանդողի hորն էլր, աստծու դատաստան ա արել։
ՎԱՐԴԱՆ.– Ախր ես ձեզ բան եմ հարցնում. էդ ո՞նց մտավ էդ շանորդի գողը[40], հավք էր, քամի էր, սատանա էր։
ՍԻՄՈՆ.– Ախպե՛ր, հենց ասենք թե մտան, գող ա. կողպած դռնիցն էլ կմտնի, կալած կտրիցն էլ[41], դուք էստեղ անգաճ դրեք։ Ադա Չատի։
ՉԱՏԻ.– Հե՛յ։
ՍԻՄՈՆ.– Ադա քեզանից ընչի առան 10 մանեթը տանուտերն ու Սիմոնը։
Չատին ձեն չի հանում։
Ս<ԻՄՈՆ>.– Քեզ հետ չեմ, ա՛յ տղա։
ԱՅՍ ՈԻ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ.–Ա՛յ տա, խի՞ չես խոսում, ընչի առան։
ՉԱՏԻ.– Առան, էլի։
ՍԻՄ<ՈՆ>.–Ախր ընչի առան, ի՞նչ ասին[42]։
ՉԱՏԻ.– Ասում են՝ կրակելուն խաբար ես։
ՍԻՄ<ՈՆ>.– Լա՜վ, ասենք սա գող. ադա Ղուկաս, քեզանից ընչի առան։
ՂՈԻԿ<ԱՍ>.– Ասում են՝ դու ես արել։
ԱՄԲՈԽԸ.– Վա՜յ․․․
ՍԻՄ<ՈՆ՝>.– Ադա Մաթոս, քեզանից էլ առել են, թե՞ չէ։
ՄԱԹ<ՈՍ>.– Առել են։
ԲՈԼՈՐԸ.– Վա՜հ։– Աղմուկ և այլն։
ՍԻՄ<ՈՆ>.– Ա՛յ խալխ, հիմի սրան ի՞նչ կասեք։
2-րդ տեսարան
Հեռվից բարձր հայհոյելով մտնում է[43] տանուտերը յուրայիններով։
ՏԱՆ<ՈԻՏԵՐ>.– Բոլորը սիբիրական են, սրանց հերն անիծած, սաղ գեղով, մեծ ու պուճուրով կապոտեմ, իրար խառնեմ, պրատակոլով կորցնեմ[44]։ – Տերությունը[45] թքեց[46], ես երեսս դեմ արի, տերությունը թքեց, ես երեսս դեմ արի, պահեցի, ասի մին կըլի, երկու կըլի, մինչև ո՞ր օրը ես ձեր լրբությունները պահեմ․․․
– (Գրագրին).– Ա՛րի, գրի որ[47] գեղովի րազբոյնիկներ են։
– Խի՞ ես մեզ տնաքանդ անում, գլավին ջան․ մենք ի՞նչ ենք արել։
Տ<ԱՆՈԻՏԵՐ>.– Դուք ինչ եք արել, շանորդի, տես ո՞նց[48] ա խոսում։ Ադա, (գզրին) տուր Էդ շանորդուն, բռնի տար տուն գցի։ (Գզիրը ճիպոտով ծեծելով տանում է)։
Տանատերի տանը թաքուն, գիշերային խորհուրդ։
– Դու Էն ասա, տանուտեր, հո դրան կկորցնեն։
– Անպատճառ։
– Որ կկորցնեն, հեշտ ա։
– Կալն ու մարագը քեզ, Փիլոս, գոմը՝ Գևոյին, տունը՝ Մարտիրոսին, ֆողերն Էլ Էս ա մեր գլավնին ենք տալիս, գոմահանդն Էլ ես եմ վեր ունում, ախպեր, տեղ չունեմ ապրանքս պահեմ։
Ա՛յ տղա, խոմ կկորցնե՞ն։
– <Ասում են> ճանճ կրակելը՝ կատրեժ ա։
– Տղե՛րք, Էդ ի՞նչ մեծ բան ա Էլել։
ՍԱՏ<ԱՆԱՆՑ> ՍԻՄՈՆ․– Բա հենց գիտես ես բեհուդա բան եմ բռնո՞ւմ։
– Ախպե՛ր, մի ասիք ոչ, թե բաս էդ ո՞նց ա էլել։
– Ոնց պտի ըլիլ, էդ մեռած Արութինը (Սատ<անանց Սիմոնի> տղեն) գնացել ա մեղրը կտրել, մուլը փեթակի միջին թեղ արել, դուրս եկել, էն ա կրակ ա ընկել, գնացել։
– [49]Դրա տունը քանդվի։
– Բա էդ խի՞ ես, էդ խեղճ[50], թրջված լալոշի յախեն բռնում․ խի՞ պտի մի օր․․․ (պատմում է, թե ինչպես իրան վիրավորել է)։ – Այ աղա, էս[51] (իրանց գյուղի տղա է, քաղքից նոր եկած) ուշացավ։
– Դա ի՞նչ զադ ա։
– է՜՜, զադ ա․․․
Գալիս է։
– Վարժապետ ջան, մենք հայվան սարըցի մարդիկ ենք, դու գրից հասկացող ախր (սրան ոգևորում են, սա էլ՝ իհարկե մենք ժողովրդի շահերի համար ենք, մեզ համար ժողովրդի շահերը․․․ սկսում է ճառել)։
– Դուք պետք է նպաստեք վերացնելու այն բոլորը․․․ որ արգելք են լինում տնտեսական և բարոյական զարգացման։
– Մենք էլ նրա համար ենք ուրախանում, որ քեզ պես տղերքն ուսում են առնում, որ գան մեզ քոմագ ըլեն. ա՛յ, ասում ես չարության դեմ կռվել․․․
– Այ ողորմի քո հորը, աստված ձեր կյանքն էլ երկար անի։
– Մարդն էլ էն ա, որ մենակ իրան համար չըլի։ ՝
– Մենք էլ էդ գիտեինք, դրա համար ենք քեզ էս կեսգիշերին անհանգիստ արել։
– Խնդրեմ, ինչ կա, ես պատրաստ եմ։
ՍԱՏ<ԱՆԱՆՑ ՍԻՄՈՆ>.– Աստված էլ քու թիկունքին պատրաստ ըլի։
ՏԱՆՈԻՏ<ԵՐ>.-(<ԾԱՏՈԻՐԱնՑ ՀԱՆԵՍԸ) Վարժապետ, էս մեր Ս<ատանանց Սիմոնը> մի 80 ճանճ ուներ․ մարդը դրանով էր ապրում, դրա երեսին էր մտիկ անում, հիմի ինչպես դու էլ քո բարի[52] աչքովը տեսար, կրակ են տվել։ Մի խոսքով՝ մարդի տունը քանդել են, հողին հավասարել, մնացել է ձեռքը ծոցին։ Հիմա ի՞նչ անենք, դրա անողին ի՞նչ պատիժ տանք։
– Ահա, պ. տանուտեր, ես հենց դրա համար էր, որ անցյալ օրը խոսում էի, թե ձեր որդոց տվեք ուսման, կրթության, դուք կարծում եք պատիժը կարող է ձեզ ապահովել ձեր կյանքը, ձեր գույքը ոչ մի պատիժ չի կարող, սակայն...
Դե հիմա ի՞նչ անենք, դու հիմի ասա, հիմի խո չենք կարող էդ գողին ուսումնարան ղարկենք, որ սովորեցնեն, թե Ս<իմոն> բիձու ճանճը չկրակի, կրակել ա, պրծել, էս մարդն էլ խեղճ մնացել ա նստած, հիմի ո՞նց անենք։
– Հիմի եթե գողը հայտնի է, պետք է հանձնեք արդարադատության ձեռքը, պետք է պատժեք։
– Ըհը՛, ողորմի հորդ։
– Մենք էլ քեզ նրա համար ենք կանչել, որ մեր միջի հասկացողը դու ես, մեզ օգնես։
– [53]Ի՞նչ կարող եմ անել։
– Դու ես կարող[54], բա մե՞նք ենք կարող, մի թուղթ շինենք, որ էսպես էսպես գող ու ավազակ կա մեր միջին, ամեն բան կարգին գրենք, մի խոսքով․․․
– Շատ լավ, ինչու չէ, կարող եմ։
– Դե նստի։ Ա՛յ տղա, թուղթ, թանաք, մութաքեն բերեք դրեք տակին, ճրագը մոտ բերեք։
(Նստեցնում են, ամեն բան տալի)։
– Միայն, վարժ<ապետ> ջան, հենց գրել պտես, որ էն ա ինչ գան կապեն ու տանեն, էն ա ինչ հուր հավիտենական գնա․․․
– Վա՜հ, սրա գրիչը քարին դնես, քարը կճաքի։
– Սրա ձեռքը թագավորին ա հասել։
– Էլ օխտը կլասն <ավարտել ա>։
– Բայց ո՞վ է գողը։ (Գրում է վերևի թիվը՝ Մայիսի 25-ին և այլն)։
– Կասենք, դու հլա գրի։
– Դե պետք է ասեք, որ անունը պետք է գրեմ չէ՞։
– Ա՛յ տղա, թաքուն հո չի, ասիլ պտես, ասա էլի, մարդը գրում ա։
– Գողը, գրի, որ Բաղդասար Վարդանովն ա։
ՎԱՐԺ<ԱՊԵՏ>.– Բաղղասար Վարդանո՜վ․․․ (Մնում ապշած նայելիս)։ Բաղո՜ն․․․ – Հրամանք ես, Բաղոն ինքը:
– Ախար նա 25֊ին քաղաքումն էր, նա ինձ բերեց․․․ Մենք եկանք տեսանք, որ արդեն կրակել են։
– Տո, քունը գրելն ա, ի՞նչ գործ ունես նա որտեղ էր:
– Ի՞նչպես թե․․․ Դուք ուզում եք անմեղ մարդ կորցնեք․․․
– Ես քեզ ասում եմ գրի, դու ատվակատություն ես անում։
– Դու կարծում ես, ինչ որ ասեք, ես կգրեմ․․․ Կամ թույլ կտամ, որ դուք․․․
– Տեղդ նստի, գրի, քեզանից խո բան չի՞ գնում, զուր տեղն ինչ ես նեղանում։
– Դուք․․․ (Սկսում են աղմկել, կռիվն ընկնում է)։
– Ես կվկայեմ, որ նա 25-ին քաղաքումն էր, որ դուք այսպես ինձ կանչեցիք և այլն․․․
– Հիմի կտեսնենք քո ուսումն ու մեր ուսումը։
(Գնալուց հետո)
– Տո, էս ի՞նչ ինգլիզն ա էլել։
– Աղա, տեսնում չես դրա մազերը․․․
– Հմի ո՞նց անենք, որ դրա վկայությունն էլ անց չի կենա։
– Հա , թե չէ վկա կկանգնի։
– Դրուստ, որ գիտես, էն շան որդին էլ քաղաքումն ա էլել էդ ժամանակ։
ՏԱՆ<ՈԻՏԵՐ>.-Տո՛, ես գիտեմ։
– Սուտ բռնենք։
ՍԻՄՈՆ.– Դու մի քանի հաց մեղր կարա՞ս գտնես։
– Կարամ։
– Սիմ<ո՛ն>, դու էլ մեղրը կտանես, կդնես դրանց մարագումը, կպահես օքմի տեսնի ոչ, մնացածը ես գիտեմ։
– Իրան գող բռնենք։
– Իրան չէ, ախպորը. դուք էլ կասեք, որ էս փլան վախտը տեսանք նրանց, երկուսդ կասեք՝ էստեղ տեսանք ձեռները լվաներ, երկուսդ կասեք էսհենց գեղիցը փախչեր։ – Որ մի խոսքի ըլեք ու ասեք <1 անընթ.>, ես դրան մի պար ածեմ, որ ասեն ուրիշն ա պահել։
– Իրանց կոթը բան ուզեցեք։
Սուրենի գալուց առաջ իրանց միջին խոսում են ու վրեն ծիծաղում, հիշում են ասածները.
– Տո, դրանց պար ածելը իմ բանն ա։
Խոսում են գյուղացի Գևոյի մասին, որ գնացել է քաղաք գանգատվելու։
– Ես դրան մի քաղաք շանց տամ. ասում են գանգատը տվել է և այլն։ Խոսում են, թե ինչպես էր մուլը մնացել ճանճանոցումն ու վառել։ (Գալիս է Սուրենը)։
– Բարի իրիկուն ձեզ։
– Ա՛յ, աստծու բարին, բարով եկար, համեցեք, համեցեք։
– Քեզ նեղություն տվինք, տիրացու Սուրեն, էս կեսգիշերին։
– Ոչինչ, ոչինչ[55], երբոր հարկավոր եմ, ինչ ժամանակ էլ լինի, ես պատրաստ եմ։
– Աստված կյանք տա, ախպեր[56], դե գեղացի մարդիկ ենք, հազար ու մի ցավի տեր։
ՏԱՆՈԻՏԵՐ.– Տիրացու Սուրեն, էսօր[57] դու մի[58] խոսք ասիր, շատ քեֆս եկավ։
– Ի՞նչ բան։
– Շատ քեֆս եկավ, է՜:
– Բայց[59] ի՞նչ ասի։
– Ասիր, էս բոլոր մեղքը նրանցն է, ով որ գողությունը ծածկում ա, որ գողին պահեք ոչ, էս տեսակ բաներ չեն պատահիլ:
– Այո՛[60], ես համոզված եմ, եթե գողին չպահենք և այլն (տաքանամ է նորից)[61]։
– Հիմի գողին գտել ենք ու չենք ուզում պահել, ի՞նչ կասես։ – Եվ շատ լավ եք անում[62]։
– Դեհ հիմի քեզ էլ դրա համար ենք էս կեսգիշերին նեղություն տվել, որ գաս, մի երկու տող բան գրես, տանք դիվանի ձեռը, ինչ կուզեն անեն, ախպեր, մենք ամենքս էլ մլքի տեր ենք, դիրքի տեր ենք, ախր մեղք չենք, մինչև ե՞րբ ախար, էլ հարաքաթ չմնաց, է, ծածկելով[63] էլ բեզարեցինք, հրե դու էլ ես երեսներիս թքում։
– Ո՞վ է գողը։
– Ա՛յ[64], գրիչդ վեր կալ հրես կիմանաս։
– Էլի, ո՞վ է:
– Գևոն, Գևոն։
– Ո՞վ։
– Գևոն։
– Գևո՞ն․․․ բայց նա ինձ մոտ քաղաքումն էր, երբ որ այդ բանը կատարվել է։
– Տո, դու ի՞նչ գիտես, նստի գրի, մենք[65] անմեղ տեղից խո չենք խոսում[66]։
– Անմեղն էլ ի՞նչպես կլինի, ես ասում եմ նա քաղաքումն էր։
– Ախպեր, քազաքումն էր, թե ջհանդամումը, քո ի՞նչ բանն ա, քոնն էն ա մի քանի տող բան ա, գրես մեզ տաս։
– Այդ ի՞նչպես եք խոսում ինձ հետ։
<. . . . . .․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ >
Վերջապես։
Այսինչ օրը նա քաղաքում խնդիր է տվել նահանգապետին։
(Տեղիցը վեր է կենում, լուռ նայում սրան նրան ու խոսում վշտացած)։
– Ուրեմն դուք դրա համար եք ձեր քունը կտրել, այս կեսգիշերին հավաքվել, որ կորցնեք մի անմեղ մարդու։ Մի մարդու, որի անմեղությունը ինձ լավ է հայտնի, և դուք էլ գիտեք, որ ինձ հայտնի է[67], տեսնում եք, որ ինձ հայտնի է, և սակայն ինձ ուզում եք ձեզ մասնակից[68] ունենալ։ (Լռություն)․․․ Դուք ի՞նչ եք կարծում․․․ (Լռություն)․․․ Դուք կարծում եք, որ կարող եք ձեր գռեհիկ, գազանական, լիրբ գործին գործիք շինել ինձ, ուզում եք իմ գրիչը շինել ձեր գռեհիկ դավերի զենքը․․․
– Հերիք էր, պ. Սուրեն, հերիք էր, չես ուզում՝ էն դուռը, էդ դու, գնա, քեզ համար, սուս ու փուս[69], էլ ի՞նչ ես ուզում մեզանից։
– Չէ՛, ես հեշտ չեմ գնալ[70], պատասխան տվեք ինձ,– Ի՞նչպես համարձակվեցիք դուք այդպես կարծել, որ ես ձեզ հետ կմիանամ այդպիսի գործում, ինչպե՞ս ինձ ձեր ընկերը կարծեցիք և այս ի՞նչ եք անում դուք։
– Մենք ասինք մարդի տունը քանդել են, դու էլ պարծենում ես, թե ժողովրդի համար գլուխս ետ դրած ա, մենք էլ կանչեցինք, թե արի, մի մատը թուղթ դրի, մեղավորին տանք[71]։
Սպառնում է։
ՏԱՆՈՒՏԵՐԸ,– Քեզ մի բան խնդրեմ, դու ձենդ կտրի։
– Հա՜, այդ կարող եք անել՝ սուտ մեղադրել, դավել, թաքուն տեղից գնդակահար անել, գողանալ, զրկել, բայց ինձ փոխել, շինել ձեր ընկերը, ծառայեցնել ձեր գռեհիկ գործին[72], այդ չեք կարող դուք։
– Բայց ո՞ւր է[73] մեղավորը, ի՞նչ է արել նա ձեզ․․․ նա ճանճ չի կրակել, գուցե ուրիշ․․․ մի ուրիշ մեղք ունի, ի՞նչ է արել։
Ս<ԱՏԱՆԱՆՑ ՍԻՄՈՆ>– Ունի բաս, հալբաթ ունի, որ մենք էլ էսենց ենք անում։
– Ի՞նչ, բիձա <1 անընթ.> ի՞նչ է արել[74], խնդրում եմ, աղաչում եմ, գուցե քեզ մի ուրիշ բանով[75] <․․․>
– Քո ինչին է պետք իմանաս, էդ ա չես ուզում գրես[76]։
– Չէ, բիձա[77], ես կրկին կգնամ, միայն իմանամ, որ գոնե մի պատճառ ունի ձեր չարությունը։ Ես պետք է իմանամ, խնդրում եմ, ի՞նչ է արել նա քեզ,՛ գուցե ճշմարիտ որ․․․ թե չէ․․․ թե չէ ես քիչ է մնում խելագարվեմ․․․ Ի՞նչպես առանց պատճառի մարդուն կորցնել, նա էլ ձեզ պես մարդ է, տուն ունի, կին ունի, երեխաներ ունի։
– [78]Համարենք թե մեռել ա. կնիկն ու էրեխեքն է՞նչ պտեն անիլ[79]։ Համարե՜նք[80]․․․․ Նայում է ապշած։
– Լա՛վ, լա՛վ, պ․ Սուրեն, գնա, ա՛յ տղա, շներն անցկացրու թող գնա, գնա քնի։
– Ես կգնամ, պարոններ, բայց[81] էլ չեմ կարող քնել[82]։
– Հնչի չես քնիլ, քեզ ինչ ա էլել, քո ճանճանոցն էլ խո չեն[83] քանդել։
– [84]Երանի ես էլ ճանճանոց ունենայի, այն քանդվեր[85], երանի մեր տունը լիներ կրակված[86], մեր գյուղը լիներ շարժված, կործանված[87], միայն թե <․․․> (Դուրս է գնում)։ (Երբ գնում է պրծնում, հանկարծ հետևից իրար երեսի նայում են ու միասին հռհռամ).
– Հա, հա, հա․․․ քու տուտուց[88] իծանն[89], տուտուց շանորդի։
Սուրենը ոգևորվում է.
– [90]Դուք մի խումբ մարդիկ, մորից, մանկուց իրար հետ մեծացած, բնության այս լիքն ու փարթամ անկյունում, ինչու չպետք է խաղաղ ու սիրով լինեք, ի՞նչն է խանգարում, մեկը ճանճ է պահում[91], առատ մեղր ունի, ով ուզում է՝ թող նա էլ պահի[92], մի՞թե տեղ չկա, մի՞թե արգելում են նրան, ո՞վ է խնայում ձեզ լեռների ծաղիկն ու անտառի ծառը։
(ԳԵՂԱՑԻՔ).– Ա՛յ լեզվիդ մատաղ։
– [93]Մի՞թե այդ ավելի դյուրեկան չի, քան գողությունը, մի՞թե ավելի հեշտ չի, քան Սիբիրի տաժանակիր աշխատանքը․ ես ձեզ ասում եմ[94], որ բնության ծոցում արած աշխատանքն է, որ մարդուս[95] ապրուստի[96] հետ և՛ առողջացնում, և՛ ազնվացնում <Է> ։
Ահա ես քաղաքում սովորած ու ապրած մի մարդ եկել եմ գյուղը։
(ՄԻ ԾԵՐ ԳՅՈՒՂԱՑԻ).– Վա՜յ է, ափսոս չես դու, որ էն դրախտիցն եկել ես ընկել էստեղ։
– Չէ՛, բիձա Ակոփ, սխալվում ես. ես[97] դրախտից չեմ գալիս․ քաղաք ասածդ մի ահագին հիվանդանոց է, նրա մթնոլորտը լցված է յոդոֆորմի հոտով ու ճնշված[98] հառաչանքներով[99]։
Այստեղ կարելի է ծաղիկների բուրմունքը շնչել ու ազատ, լիակուրծ երգել անտառներում․ քաղաքում․․․
(ՆՈՒՅՆ ԳՅՈՒՂԱՑԻՆ դառնալով ժողովրդին).– Դրուստ ա ասում․ ապրելու տեղ չի էդ քանդած քաղաքը, տո կարում չես մի երկնքի երեսն էլ ա մտիկ տաս․․․
ՍՈԻՐԵՆԸ.– Հա, այնտեղից եկել եմ այստեղ, համոզված, որ այստեղ և կհանգստանան քաղաքային <1 անընթ.> հուզմունքներից հոգնած ջղերս, և կկազդուրվի քայքայված առողջությունս, և[100] ուրախ կլինեմ, և առողջ, և դրա հետ միասին կգործեմ ձեր մեջ[101], ինչ որ սովորել եմ, գիտեմ, փոխանակ քաղաքում իզուր մաշելու, այստեղ գործ կդնեմ ձեր մեջ, եթե ինձ համար չլինեմ, կապրեմ գոնե ձեզ համար, գոնե ձեզ օգուտ տված կլինեմ։
(ԳՅՈՒՂԱՑԻՔ).– Աստված կյանք տա, Սուրեն ջան, աստված ավելի խելք ու կարողություն տա։
(ՍՈԻՐԵՆԸ շարունակ<ում է>).– Այժմ հազար ու մի նոր միջոցներ են[102] հնարհել, հեշտացնել գյուղացու ֆիզիկական տանջանքը, հազար ու մի մեքենաներ շինել, էլ հարելու[103]… էնպես հնձելու մեքենա են շինել, որ մի անգամ արտի էն ծերը գնաս ետ գաս, վերջացավ։
(ԳՅՈՒՂԱՑԻՔ).– Պա՜հ…
— էնպես մեքենա կա, որ խուրձն ածա մեջը, դու նստի չիբուխդ քաշի, մի կռնիցը դարմանն ա դուրս թափում, մի կռնից՝ իստակ ցորենը, մի կռնից՝ աղբն ու զիբիլը։
(ԳՅՈՒՂԱՑԻՔ).– Պա՛հ… էս ի՞նչ հրաշք ա։ (Հոհռոց)։
(ՄԻ ԳՅՈՒՂԱՑԻ).– Բա եդնա մենք ի՞նչ պտենք անիլ պարապ[104]։
(ԱՅՍ ՈԻ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ).– Սո՛ւս, մասխարա։
Ս<ՈԻՐԵՆ>.— էլ շատ բան կունենաս անելու։
(ՄԻ ԳՅՈՒՂԱՑԻ)— Եդնա էդ հնարները ո՞րտեղ են հմի:
Ս<ՈԻՐԵՆ>.— Ուզում ես մի շաբթին վրա բերել տամ, փողի բան է, կհավաքվենք, ամեն մեկս մի բան կտանք, ամբողջ գեղով բերել կտանք ու[105]…
— Հա՛, էդ էլավ։
Թնդանոթ է բերել տալու հասարակաց փողով, որ կարկուտը ցրում են։ (Կարկուտն արտերը տանում է, քանի տարի է հաց չունեն)։ Դեպի երկինք արձակում են.
— Վա՜հ, էդ մեղք բան ա, որ գյուլլեն գնա աստծուն էլ դիպչի։ (Անունը դնում են աստված սպանող)։
Աշխարքը առաջ է գնում, իսկ դուք՝ ետ։
Սուրենի հրապար<ակական> զայրույթը — տեսարան. հալածված տղերանց հետ դու ես մեր ումուդը, թաքուն լրագիրը կարդում են տանուտերի դեմ գրած։
Տանուտերը յուրայիններով հավաքված գզրին ասում են ձեն տա։
ԳԶԻՐԸ կանչում է. — Եկեք հե՛յ, տանուտերը կանչում ա, հե՜յ։
(Հավաքվում են չորս կողմից իրանց գործիքներն ուսերին, որն <1 անընթ.>)։
— Ի՞նչ խաբար ա, տանուտեր։
— Ինչ խաբարը ո՞րն ա, գեղումը հազար ու մի բան կա, դուք գիտեք ոչ. քաղքիցը խաբար ա եկել, որ դուք քնած եք, հիմար եք, ախմախ եք, որ ձեր տանուտերն էլ․․․ ա՛յ տղա, մի կարդա՛։
Սկսում են կարդալ սխալներով։
— Նամակ խմբագրության։
— Ադա էդ նամակ ա, թե կազեթ։
Ժողովուրդը հուզվում է.
Գալիս է և <1 անընթ.> սկսում է վիճել, ճառել, դիմել ամբոխին, հայհոյել տանոաւերին։
— Լավ ես՝ ասում, վարժապետ ջան, մի քիչ կացի, տղե՛րք, եկեք։ Գնում են մարագիցը մեղրը հանում (վարժապետանց կոթովը, որ մինը բան է ուզել), մայրն աոաջը կտրում է։
ՏԱՆՈՒՏԵՐԸ (Հետը[106] դուրս են բերում կոթով մեղրը).— Հրես էս գրի Հա՛, ես ձեր Հ․․․գեղը քանդեցիք․ <1 անընԹ․> շանորդիք, ասում են Հաշտարխան քիչ գել կար, մինն էլ գյամով բերին, քո հերն անիծած․․. Ծեծում են թղթակցին։
Ամեն մինը մի տեղ է ցույց տալիս — վերստերի տարածությանը տարբեր[107]։
Ապա[108] իրանք մտնում են առաջուց թաքուն մի մութ շինության, թաքնվում։
— Տեսաք, որը որտեղ ցույց տվեց, բայց ավելի համոզվելու համար այժմ կլսեք։
Բերում են վկաներին, կենտ-կենտ իրարից հեռու կապում են սներից. երբ բոլորը դուրս են գնում, սրանք սկսում են խոսել։ – Ա՛յ տղա, կամաց, լսող կլինի։
– Ա՛յ տնաքանդ, բա դու հասկանում չես մի վերստաչափն ինչքան կըլի։
– Ադա, հասկացա՞ ու արի, ես ինչ գիտեմ վերստս ո՞րն ա։
– Առաջուց պետք է լավ ինք միտք արել– մի նշանով տեղ ինք ասել։
– Ո՞վ միտք կաներ, թե էսպես բան կըլի։
– էս ինչ՝ շանորդի քննիչ էր։
– Քննիչն ի՞նչ անի, էդ Սուրեն շանորդին արավ։
– Ա՜խ, թե մի էս կպրծնենք։
Քննիչը հանկարծ մթնում.– Բավական էր. դուրս եկեք։
ՍՈԻՐԵՆ.– [109]Լուս արեք։
– Շնորհակալ եմ, պ. Սուրեն։
– Լուս արեք, լո՛ւս։
Խոսում են կապած.
– Ա՛յ տա, բա էդ խաչի ավետարանի միջին զորություն չկա, բա էս որ սուտ երդում կերանք, մեզ հարցմունք չի ըլիլ, զուր երդում կերանք։
– Տո ին՞չ ես դարտակ–դարտակ խոսում․ էն ո՞ր սուտ երդում կերածի գլխին երկնքիցը քար վեր ընկավ, էն ուսում առածներն ամեն օր համ խաբում են, համ սուտ մեղքում, նրանք․․․
Զանգերի ձայնը լսում է։ Սուրենը մենակ.
– Երդվելու են գնում։
– Ո՜վ, սրբություն և․․․ [110] ։
Սուրենը իր ծառերն ու տունկերն է խնամում և խոսում բանբերի հետ, երբ վրա են հասնում գյուղացիք[111]. խուզարկությունը մեղրի և ապա –
– Ծառերը տափահան են անում, թե թռչունները քո ծառերի վրա գալիս են, հավաքվում, մեր արտերն ուտում։ Տղերքը գրածի վրա մեծ հույս ունեն։
— Հիմի էդ գրածովն ի՞նչ կանեն։
Մյուսը․– Ադա, ինչ հարիվն ես, էդ գրածը հիմի հասավ թագավորին, ոնց թե՝ ի՞նչ կանեն։
Սուրենի բացարձակ <1 անընթ.>։
Կարդում են լրագիրը։ Գնում են մարագի կողմը։ Մայրը առաջները կտրում է, կռվում, ծղրտում։
Գլ..— Ախպեր, թե ձեզանում բան չի կա, թողեք մտնենք ու դուրս գանք, էլի.․․ այ խալխ, ընչի չեն թողնում։
Մարագից դուրս բերելուց հետո ամբոխը կանչում է․
— [112]Թնդանոթով կարկուտ են[113] զարկում։
— Հա, հա, հա, հա։
— Մեզ համար թնդանոթով կարկուտ են[114] տալիս, քու կարկուտի զարկող հերն անիծած։ (Սուրենը շարունակ լուռ նայում է)։
— Բռնեցեք էդ շան որդուն (եղբորը բռնում են)։
— Ինչ եք անում,— գոռում է Ս<ուրենն> ու միջամտում։ Սկսվում Է իրարանցում, մայրն Է ծղրտում և այլն, և այլն։
[Քաղաքից եկել են հյուրերը. ճանապարհորդում են. երիտասարդներ և օրիորդներ․ մեջներն Է և նա, որի հետ շատ են մոտեցել, որին երազել Է, փայփայել։ Ունենալ բնության գրկում, ժողովրդի մեջ․․․ թագուհի։ Նա մոռացել Է, նա միշտ կպած Է մի կավալերի։
Մի կարճ տեսակցության մեջ նա զգալ Է տալիս Սուրենին, հիասթափված ծանր կռվի մեջ, հոգեկան մաքառման մեջ տառապող սրտին[115] մի նոր ծանր հարված Է տալիս, նոր հիասթափումն։]
Մենակ, մենակ, խավարի մեջ քեֆ են անում։ Պատվում Է հյուրերին, երգում են ժողովրդական երգեր, խմում են ժողովրդի կենացը, գործիչների կենացը, Սուրենին գովում են։ Ներկա են գյուղացիք, նրանք Էլ են գովում[116]։
Գալիս Է Բաղոն, Սուրենին հայտնում Է նշանավոր գաղտնիքը որ այսինչ օրը, որի համար երդվել են վկաները, նրանք կանչված էին քաղաք և այնտեղ խոսեցել են։
— Վահ, ո՜վ[117] ամենազոր ճշմարտություն, ո՞ր կողմից ես դու գալիս, որտեղի՞ց ես հայտնվում։
Ո՜վ ճիճուներ։ Այժմ մի հարված՝ և[118] կխորտակեմ դրանց դիվական ցավերը[119], կկործանեմ դրանց դժոխային խումբը. քրեական ծանր, ծանր հանցանքով խաբել օրենքը, մոլորեցնել դատավորին[120], ոտքել ճշմարտությունը, խեղդել արդարությունը այդ կեղտոտ, կոպիտ ձեռքերով. և մի՞թե վախճան չի լինելու, պատիժ չի գալու։
Ի՜նչ բախտավոր ժամ։
Կթողնեմ, մինչև հանդիսավոր, իրար ետևից կտան իրանց սուտ վկայությունները նենգոտ մանրամասներով, երդվելով ու հաստատելով անմեղ ոճիրով ու <...>։
Այն ժամանակ առաջ կգամ և[121] կդնեմ արդարադատության սեղանի վրա։
(Սրանից հետո գնում է ճանապարհորդելու), երբ վերադառնում է, արդեն ուշ է[122]։
Գնում են երդվելու իրար ետևից, հանդիսավոր, զանգակները ղողանջում են։
Երդման ձայնը, երդմնագիրը.
— Թող[123] հանգչի իմ որդուս արևը այս մոմի լուսի պես, որ այժմ հանգցնում եմ, եթե ես իմ աչքով չեմ տեսել, թող իմ հոգին տանջվի դժոխքի մթնում։
<ԽԱՎԱՐԻ ՄԵՋ>
Մինչդեռ ես տառապում եմ խղճիս անհանգիստ <...>։
Ահա բռնել են եղբորս։ Մեր մարագից հանեցին գողացած մեղրը։ Ես չեմ երդվիլ եղբորս համար, թեև[124] նա չի արել[125], ով գիտի։ Բայց ես երդվում եմ, որ նա չի արել։
Ինչու եք ձեր արդարադատության աչքը փակել[126], բաց արեք, նայեցեք այս հրեշներին, եթե ձեր ականջները չեն կարողանում որոշել այս կեղծ հառաչանքը, ազատեցեք ձեր խիղճն ու բանականությունը այս հրեշների երդումների կապանքից, ազատեցեք թշվառներին, տկարներին այս հրեշների երդումներից։
Դուք[127] հավատում եք նրա երդումին, նրա երդումով է առաջնորդվում կույր արդարադատությունը։
Ու նրա երդումով բանտերում տառապում են շատ անմեղներ, Սիբիրի սառնամանիքներում հեծում[128]։ Գյուղերում ազատ վխտում են ոճրագործներն ու մարդասպանները, նա աստված չունի երկնքում, խիղճ չունի իր սրտում, ամոթ չունի իր երեսին։
Նա, փաթաթված իր թանձր խավարի մեջ, խմում է հանցավորի արաղն ու բարբաջում իր սուտ երդումը[129], հանգիստ և ապահով, որ վրեժխնդիր չկա, տեսնող չկա, պատիժ չկա և ահա նրա երդումով <...>։
Երբ որ խոսք է ընկնում գյուղացոց, Սուրենը կանչում է խոհանոցից Գաբոյին.
– Արի, բիձա ջան, արի էստեղ,– (տանում են նստեցնում դիվանի մեջտեղը)։
– էստեղ էլ ա լավ, ձեզ մատաղ, էստեղ կնստեմ։
– Չէ, արի էստեղ,– (զոռով դիվանի մեջն են տանում)։
ՍՈւՐԵՆ.– Ահա ձեր առաջ, պարոններ, կենդանի, տառապող ժողովուրդը։ Աղքատ մարդը թող է արել իր տունը, գործը, վեր կացել եկել, որ գանգատվի իշխանությանը, թե ինչպես մի կուլակ իրան նեղացնում է[130]։
ԳՅՈՒՂԱՑԻՆ.– էլ ասում ես, ինչ անեմ, ձեզ մատաղ։ Այստեղ էլ դուք գիտեք, ինչ են դիվանատները։ Ինչ կարող է անել սրա նման մի - աղքատ- այսօր արի, էգուց արի։ – Հոգիս էստեղ են բերել։ Թարկը տվի, ասի, ախպեր, էլ գնամ՝ թող գլուխս ծեծեն։
Ահա ձեզ <...>։
Հայ գյուղացու կենացը. <1 անընթ.> սկսում են երգել։ (Ճառերը սկսվում են).
– Էդ լավ եք ասում, ձեզ մատաղ։
Ահա ուշանում ենք. <1 անընթ.> ։
<ԽԱՎԱՐԻ ՄԵՋ>
Սուրենը[131] ձգտում է ուղղել, ոչ թե խորտակել։ Նա գլավնին և այլն երկյուղ է տալիս ավազակներով, որոնք և <1 անընթ.>:
(Ազնվականի տիպը– յուր ցեղով պարծեցող մի դատարկապորտ)։
Ավազակները– այդ տգետ բռնության և անարդարության երեսից հալածված գյուղացի երիտասարդությունն է, որի ձեռքի տակ ընկճվում է Սուրենը՝ հակառակորդին ոչ թե բիրտ կռվով, այլ նրա զորեղ նշանակությամբ և սպառնալի հետևանքը մեկնելով ու ցույց տալով։
Ի դեմս նրանց հալածվածը՝ ժողովուրդը և քանի որ այսպես է[132], սարսափելի ու անհաղթելի է քո թշնամին– ժողովուրդը։
Մի՞թե դու կարծում ես այդպես[133], զարմանում ես, որ մի աղջկա սեր կարող է այսքան կաշկանդել– այո՛, կարող է, մի ղարմանար․..
Բայց դեռ ժամանակը չէ[134] անցկացրել, պարոններ, դուք դեռ մի քիչ էլ պատրաստվեցեք, դու, Ռոստոմ, սովորիր պետական լեզուն, որ շատ է հարկավորվելու, քու բերանումն է լինելու քո գյուղի լեզուն, որքան նա հմուտ և ճարտար լինի, այնքան լավ կարող է իրան պաշտպանել. դու Սեդրակ, որ ուզում ես քահանա դառնալ, սովորիր[135] ուսումնասիրել գիտություններ, դու էլ լավ սովորիր պետական լեզուն, պատրաստվեցեք դեռ՝ գնալու համար։
- ↑ [<1 անընթ.>]
- ↑ [Բերեք պարզ խոսանք]
- ↑ [որ ես]
- ↑ [այ տա]
- ↑ [քանի գող կըլի]
- ↑ [գող ա]
- ↑ [դու]
- ↑ [հավաքվենք]
- ↑ [քեռի Սաքո բիձա]
- ↑ [էլել, որ մին]
- ↑ [գնա]
- ↑ [<3 անընթ․>]
- ↑ [Սաքո]
- ↑ [որ ոքմի ինձ]
- ↑ [մի վատություն եմ արել]
- ↑ [իմ ինչնա պակաս]
- ↑ [Ես վճռել էի]
- ↑ [ձեզ]
- ↑ [բնության]
- ↑ [Բոլորը]
- ↑ [սուդիեքը]
- ↑ [ասում եմ]
- ↑ [ասա]
- ↑ [ասա]
- ↑ [տունը քանդել]
- ↑ [պես]
- ↑ [տո խի չկան]
- ↑ [տալ պտենք պատիժը քաշենք ]
- ↑ [թողել]
- ↑ [պտի]
- ↑ [այս ու այն կողմից]
- ↑ [ասա]
- ↑ [էդ ինչ գող ա էլել]
- ↑ [է]
- ↑ [ղուշ ա էլել, քամի ա էլել]
- ↑ [էստեղ մի շտուկ բան կա]
- ↑ [շառն ինձ ա]
- ↑ [արնով գցել]
- ↑ [Տո]
- ↑ [ղուշ էր]
- ↑ [դուք են ասացեք, մի բան էս գողը գտանք]
- ↑ աս[եց]ին
- ↑ [գալիս է]
- ↑ [(Գրագրին)․- Արի պրատակոլը գրի, փեչատեմ․ մին պահեցի, երկու, տասը, հազար լրբություն կանեն, կպահեն]
- ↑ [երեսիս]
- ↑ թքեց[ի]
- ↑ [սաղ]
- ↑ [ինչ]
- ↑ [Տունս քանդես]
- ↑ [նաչար]
- ↑ [վարժապետն]
- ↑ [այո, մեղվապահությունը և այլն, ականջով]
- ↑ [ես]
- ↑ [դու պետք է]
- ↑ [եթե]
- ↑ [դե մեզ էլ դուք պետք է ճամփա շանց տաք]
- ↑ [երեկ]
- ↑ [բան]
- ↑ [ախար]
- ↑ [այդ իմ համոզմունքն է]
- ↑ [– Հենց էդպեսել համոզվի]
- ↑ [ինց պատիժ տանք, որ լավ]
- ↑ [պահելով]
- ↑ [ղալամդ գրի]
- ↑ [իմացել ենք]
- ↑ [զսպված վրդովմունքով]
- ↑ [և]
- ↑ [ձենտ էլ քեզ արա]
- ↑ [ձենտ էլ քեզ արա]
- ↑ [ես հո ինձ]
- ↑ [դատարան]
- ↑ [այդ երբեք չի լինիլ]
- ↑ [ասածդ]
- ↑ [ասա, ես ել իմանամ]
- ↑ [նա սաստիկ]
- ↑ [քո ճամփեն գնա]
- ↑ [Սաքո]
- ↑ [Ասենք]
- ↑ [բայց ինչու այդպես (Զարմացած, ապշած)]
- ↑ [ինչու եք այդպես ցանկանում (ճակատը գլուխը բռնում է)]
- ↑ [խնդրում եմ ետ կացեք]
- ↑ [Դուք իմ քունը կտրեցիք, երանի ես էլ ճանճանոց [փեթակներ] ունենայի, այն [փեթակները] ճանճանուց լինեին քանդած, օ, դուք ուրիշ բան քանդեցիք իմ մեջ․․․ էլ իմ քունը չի տանիլ․․․]
- ↑ [կրակել]
- ↑ [Օ՜]
- ↑ [կրակեիք, օ, դուք չեք հասկանում ինչի է քանդվում]
- ↑ [այո]
- ↑ [երկրաշարժից]
- ↑ [հերն]
- ↑ [անիծվեն]
- ↑ [ինչու չպետք է]
- ↑ [ինչու եք]
- ↑ [թե չէ]
- ↑ [ահա ես]
- ↑ [այդ տեսակ աշխատանք է]
- ↑ [տալիս է]
- ↑ [հետ տալիս է և]
- ↑ [ոչ թե]
- ↑ [տղուր]
- ↑ [լցված է նրա մթ<նոլորտը>]
- ↑ [ինքս]
- ↑ [կապրեմ]
- ↑ (դուրս)
- ↑ (վարելու, ցանելու, հնձելու, կալսելու, մաքրելու)
- ↑ (այնպես են փեթակ շինել, որ դու քու ճանճից ստանում ես մի փութ կստանաս 20 փութ)
- ↑ (հերթով)
- ↑ [ձեռին]
- ↑ [քննիչը շատ է ուրախանում]
- ↑ [այժմ]
- ↑ [չար]
- ↑ [դուռը բաց արեք]
- ↑ [հետո]
- ↑ [Քու]
- ↑ [զարկող]
- ↑ [հալածում]
- ↑ [բարդում է]
- ↑ [Քեֆի միջոցին]
- ↑ [անպարտելի արդարություն]
- ↑ [կկործանեմ]
- ↑ [կմերկացնեմ]
- ↑ [նենգել]
- ↑ [ճշմարտությունը կդնեմ գործերի պատճենը]
- ↑ [ինքը ոգևորված նկարագրում է տեղերն ու գնում են ճամփորդելու, նրա բացակայությամբ կայանում է վճիռը: Ուշ է գալիս պետք է երդվեն]
- ↑ [այս մոմի լուսի պես հանգչի]
- ↑ [գիտեմ, որ]
- ↑ [բայց]
- ↑ [նայ<եցեք>]
- ↑ [ինչպես եք]
- ↑ [անմեղ մարդասպանները]
- ↑ [նրա աչքերում վերև աստված չեն ուրանում]
- ↑ [այստեղ էլ էսօր էգուց են]
- ↑ [<1 անընթ.>]
- ↑ [դու ունես]
- ↑ [ոչ]
- ↑ ժամանակ[ին] չենք]ը
- ↑ [զանազան]