Jump to content

Խեղճ դու

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Խեղճ դու
Պատատուկ...
Արեւածաղկի քաղցր հայացքի
Լույսի տակ ծնվել,
Փաթաթվել նրան
Ու բարձրացել ես,
Երկնքին հասել
Եվ արեւի հետ զրուցում ես ջերմ...
Զրուցում ես եւ մեկ-մեկ էլ նրան
Բամբասում ես դու... արեւածաղկից: