Խնամատար/XIII
Արտաքին տեսք
< Խնամատար
մաշված, բայց գեղեցկությունը տակավին չկորցրած երիտասարդ կին, իսկ երրորդն երկու տարեկան մանուկ հիվանդոտ դեմքով։
Պառավ կինը Մարիա Իվանովնան էր, երիտասարդը — Կատերինա Կարլովնան, իսկ հիվանդոտ մանուկը — վերջինի երեխան։ Կարլ Մարկիչը չկար։ Երբ Սմբատի Պարսկաստան փախչելու գաղտնիքը պարզվեց, Կարլ Մարկիչն իսկույն, վշտացած սրտով, դուրս եկավ Դոլմազովի մոտից յուր որդու հետ։ Նա երկար ժամանակ գործ չգտավ։ Մի կողմից աղջկա խայտառակությունը, մյուս կողմից՝ անտանելի աղքատությունը հետզհետե բոլորովին ճնշեցին խեղճ ծերունուն, և նա երկու տարի չանցած մեռավ։ Արտեմ Կարլիչը դեռ Բաքվումն էր։ Նա մի գործարանում գործակատար էր և յուր ստացած աննշան ռոճիկով պահում էր մորը, քրոջն ու սրա զավակին։
1884 թ․ Թիֆլիս։