Խնդացեք
Արտաքին տեսք
Խնդացեք վեհ բնության զարդեր,
Նախշուն, քնքույշ ծաղիկներ,
Ուրախացեք, սիրուն վարդեր,
Պայծառ երկնից աստղիկներ․․․
Անառիկ Զեյթուն յուր անհաղթ քաջերով,
Վրեժ է կոչում, անվախ առյուծներով:
Երկինքը մեր գլխին պարզվեց,
Լացը փոխվեց հրճվանքի,
Ստրուկ հայը արդեն ցնցվեց,
Ձեռքը մեկնեց նա զենքի:
Խորհրդավոր քնից զարթնեց
Հայ պատանին քրտնաթոր,
Աչքը բացեց և ի՜նչ տեսավ,
Նա՝ քաջերին զինավոր:
Ամեն մի հայ պարտք համարեց
Յուր սուրբ դատը պաշտպանել,
Ազատ, անկախ ու անվեհեր․
Թշնամյաց դեմ մարտնչել:
1906