Jump to content

Խնդիր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԽՆԴԻՐ


Իմ ժամացույցը խնդիր է լուծում,
Խնդիր մի խրթին,
Որ ձեռքիս վրա հուշում է նրան
Զարկերակը իմ.
- Սե՞րն է, արդյոք, առանցքն աշխարհի,
Թե՞ աշխարհն ինքն է առանցքը սիրո...
Իմ ժամացույցը խնդիր է լուծում,
Եվ ամեն ժամից մի նոր հրաշք է
                Սպասում սիրտն իմ,
Թեկուզ ես վաղուց,
Վաղուց եմ իմ մեջ լուծել խնդիրն այդ
Եվ վաղուց գիտեմ, որ լուծում չունի...