Jump to content

Խոստովանություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խոստովանություն
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 101,
ծ. ― էջ 571


ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ


Քո աչքերում, որ փայլում է,
Հոգուս հուրն է մշտավառ,
Իսկ ժպիտդ, որ բացվում է,—
Սրտիս բերկրանքն անսպառ։

5 Երբ որ հանգչի հուրն աչքերիդ,
Եվ շըրթունքըդ կարկամի,
Կըմեռանի նաև գերիդ...
Եվ մեզ մի մահ կըտանի։

1891