Խորհրդավոր այծը
Մե քասիբ մարթ ամմեն օր չաթուն վերցնում, էթըմ ա ցախի: էդ ցախով իրա տունը պահըմ ա։ Ըդրան պատահըմ ա մե սեհրի[1] բիձա։ Ասըմ ա.
― Ի՞նչ ես անըմ, ա՛յ բիձա։ Բիձեն ասըմ ա․ ― Ցախ եմ հավաքըմ, տուն եմ պահըմ։
― Դե որ էնպես ա, ա՛ռ էս դաստղունը[2] և էս ճիպոտը, տար տունը, ճիպոտով զա՛րկ դաստղունին, դաստղունը կբացվի, ամեն տեսակի խորակներ[3] կըլլի, դու, քո կինը, էրեխեքը կուտեք։ Էդ մարթը առնըմ, գալըմ ա տունը։
Կնկան ասըմ ա. ― Էրեխեքին բեր, թող դան հաց ուտեն։
Կնիկն էրեխեքը բերըմ ա։ Մարթը դաստղունը հանըմ ա, ճիպոտով զարկըմ ա և ասըմ ա. ― Ճա՛շ էլի, իմ էրեխեքով-կնկով ուտենք։
Բացվում ա սուփրեն, ուտրմ են։ Կնկանն ասըմ ա. ― Վերու՛, դիր ղրաղ։
Էդ Ժամանակ մարթը դուս ա դնըմ։
Կնիկը ըռեսի տղին էր սիրըմ։ Էթըմ ըռեսի տղին հայտնըմ ա, որ «Արի տե՛ս մեր ք… խերը ինչ ա բերե»:
Պատմում ա դաստղունի մասին։ Ըռեսի տղեն կնկա հետ գալիս ա բիձի տունը, դաստղունը բացըմ են, ճիպոտով խփըմ են, ճաշը ուտըմ են։
Ըռեսիի տղեն ասըմ ա. ― Ա՛յ կնիկ,― ասըմ ա,― հե՛նց էտի մեր բանն ա, դլավնիքը, պրիստավնիքը մեր տունն են գալըմ, տուր տանեմ մեզի։
Կնիկը տալըմ ա։
Բիձեն տուն ա գալըմ, ասըմ ա. ― Ա՛յ կնիկ, սոված ենք, դաս-տրդունը բեր՝ հաց ուտենք։
― Քո հերը հորեմ, դաստղուն-ճիպոտով հա՞ց կըլլի՝ դու ուտես։
Մարթը փո՜ր-փոշման չաթուն վերըմ ա, գնում դաշտը՝ ցախի։
Նորից էն բիձեն ա հանդիպըմ։
Հարցընըմ ա. ― Էլի խի՞ ես էկե, ա՛յ մարթ։
Ասըմ ա. ― Քեզի հայտնի ա։
― Դե՛,- ասըմ ա,— առ էս էրկանքը, տա՛ր, աա աղա՝ ոսկի թափի, ձախ ադըմ՝ արծաթ։ Ըտով ապրի։
Առնըմ գալըմ ա տունը։ Աջ ա աղըմ՝ ոսկի ա թափըմ, ձախ ա աղըմ՝ արծաթ։ Մե վախտ ապրըմ են։
Մեկ օր էթըմ ա քաղաքը։
Էդ կնիկը էթըմ ըսեսի տղին հայտնըմ ա, թե՝ «Արի տես, մեր թոփագը ինչ ա բերե»։ Պատմըմ ա։
― Դե, ասըմ ա, ― կնի՛կ, դա իսկական մեր բանն ա․ էրեկ մեր տանը գեներալներ ին էկե։
Կնիկը սիրողի խաթրից չի ըլլըմ, տանըմ տալըմ ա:
Մարթը քաղաքից տուն ա գալըմ, ասըմ ա. ― Կնիկ, էրկանքը բե, ոսկի-արծաթ հանենք։
― Տո՛,― ասըմ ա,― քո՛փադ, ծովե՞ր ես, էրկանքից ոսկի՞ կըլլի:
Մարթը փո՜ր-փոշման, նորից չաթուն վերցըմ ա, էթըմ հանդը։ Բիձեն պատահըմ ա։
― Խի՞ ես էկե,― ասըմ ա սեհրի բիձեն։
― Քեզ հայտնի ա,― ասըմ ա։
― Դե որ ըտենց ա, ա՛ռ էս էծը, տար ասա․ «Է՛ծ, մորթվի, կըթվի՝ էրեխեքիս հետ, կնկաս հետ ուտենք»։ Էծը կմորթվի, դուք էլ կուտեք։ Իսկ էծը սաղ կայնած կըլլի կրաղին։
Բիձեն էծը բերըմ ա տունը: Ասըմ ա․— է՛ծ, մորթվի՛-քրթվի՛, էրեխեքիս, կնկաս հետ ուտենք։
Էծը մորթվըմ, քըթվըմ ա, ուտըմ են, էծն էլ ընտեղ կայնած ա։
Մարթը նորից դուրս ա գնըմ ման գալու, կնիկը նորից էթըմ ա սիրողին հայտնըմ։
Գալըմ են տունը, կնիկն ասըմ ա․— է՛ծ, մորթվի–քրթվի, ես ու ըռեսի տղեն ուտենք։
Էծը անըմ ա․— Կի՛, կի՛, կի՛։
Կնիկը մեկ էլ ա ասըմ։ Է՛լը էծը անըմ ա․— Կի՛, կի՛, կի՛։
Կնիկը բարկանըմ ա, անթրոցով[4] ղարկըմ ա էծին, անթրոցը կպնըմ ա էծից, կնիկն էլ կպնըմ ա անթրոցից։
Կնիկն ասըմ ա․— Ըռեսի՛ տղա, արի ընձի պոկի։
Ըռեսի տղեն գալըմ ա պոկելու, ինքն էլ ա կպնըմ։
Էդ վախտը հարևանի պառավը գալըմ ա փոշի[5] տանի, ասըմ են․— Արի պոկի՛, գանք տանք։
Պառավն էլ ա կպնըմ։
Էդ վախտը մե հատ աղքատ գալըմ ա բաժին ուզելու։
Ասըմ են․— Արի պոկի՛, քեզի ողորմություն տանք։
Աղքատն էլ ա կպնըմ պառավից։ Էծը տան մեչը գյոնդ[6] ա խաղցնըմ։
Տան տերը ներս ա մտնըմ։ Տենըմ ա, որ էծը գյոնդ ա բռնե տան մեչը, ասըմ ա․— է՛ծ, կայնի։
Էծը կայնըմ ա։ Բիձեն հարցնըմ ա աղքատին․— Ա՛յ աղքատ, դու խի՞ ես էկե։
— Էկա ողորմութուն ուզելու, ասին․ «Արի պոկի», էկա՝ կպա։
Ասըմ ա․— Է՛ծ, աղքատին թո՛ղ։
Աղքատին թողըմ ա։
Ասըմ ա․— Ա՛յ պառավ, դու խի՞ ես էկե։
Ասըմ ա.— Էկեր ի լորուն փոշի տանելու, ասին․ «Արի պոկի»։ Էկա՝ կպա։
Ասավ․— Է՛ծ, պառավին թո՛ղ։ Պառավին թողեց։
Ասավ․— Ըռեսի՛ տղա, բա դո՞ւ խի ես էկե։
— Քո կնիկը կանչեց։
— Դե՛,― ասավ,— որ ընենց ա, դաստղունն ու ճիպոտը և էրկանքը բե՛ր՝ քեզ բաց թողել տամ։
— Բաց թո՛ղ, էթամ բերեմ։
— Թուղթ ղրի, թող բերեն։
Թուղթ ա ղրում ըռեսի վրեն, բերըմ են։
Ասըմ ա․— Է՛ծ, բա՛ց թող ըռեսի տղին։
Էծը բաց ա թողըմ ըռեսի տղին։
Ասըմ ա․— Է՛ծ, կնկաս կտանես, անթրոցը կբերես։
Տանըմ ա էծը կնկանը տալըմ ա սա՜րը, քա՜րը՝ ջարթ ու փշուր ա անըմ, անթրոցն ա բերըմ տուն։