Ծածանվում են օրերը`
Անբռնելի, անորոշ,
Արագընթաց, վաղանցուկ:
Իսկ ես` նվաստս,
Դեռ միտք եմ անում
Վիշտ ու թախծի մեջ.
- Խորթ մայր են հիմա օրերը բոլոր...
Օրերը բերում են մարդկանց,
Ու հետո ձանձրացած, հոգնած
Օրերը տանում են նրանց,
Մնում է գեթ մի մունջ անուն
Ու գերեզման ունայնասիրտ:
Դրանք նույնօես ու օրավուր
Ե՛վ մաշվում են, և՛ ծերանում:
Ժամանակն է առաջ գնում
Միշտ անձանձիր, արժանացույց,
Նրան տեսնես ո՞վ է օրհնում: