Jump to content

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

***

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին —
Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Ու լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…
5 Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին…

1911