Երկիր քուն դրավ, Եվ թռչուն թռավ։ Հուզված առուն փախ տվավ Սողուն-սողուն, Ձորում մշուշ կախ տվավ։ Քամին ելավ վեր, Արավ տարուբեր։ Մոխիր ամպեր ժիր եկան Դալուկ-դալուկ, Սարի վրա ցիր եկան։ Հալեց աշուն օր Կյանքիս սևավոր։ 1905