Ծառերից թափվող այս տերեւները Նրանց երբեմնի կանաչ օրերն են, Որ հավաքել ու ի մի է բերել Փողոցը ավլող մի լավ ծերունի։ Ի մի է բերել՝ Մտքով գնալով օրերը ջահել. Եվ... ափսոսում է, չի ուզում վառել։