Ծիտիկի գանգատը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ծիտիկի գանգատը

Հակոբ Աղաբաբ


Ծիտիկի գանգատը


Պստիկ ծիտ եմ ծվծվան՝
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ,
Միամիտ եմ վաղուցվան՝
— Օ՜ֆ, օ՜ֆ, օ՜ֆ,
Կուզեմ ազատ թռչկոտել՝
— Ա՜խ, ա՜խ, ա՜խ,
Անվախ, անդարդ ցատկոտել
— Ա՜յ, ա՜յ, ա՜յ...

Բայց մլավան գող կատուն,
Որ չի նայում ինձ թաքո՜ւն,
Ծառի ծերին դողում եմ,
Քափ-քրտնքում լողում եմ։

Իսկ չար արծիվն ու բազեն՝
Գող կատվից է՜լ շատ փիս են,
Ով ճանկն ընկնի նրանց թե չէ՝
Իսկույն շունչը կփչե:

է՜յ դո՛ւ, Սուրի՜կ զվարճասե՜ր,
Քո քարն էլ է ինձ հւսսել,
Գոնե դու ինձ խնայի
Ու խեթ աչքով մի՛ նայի...

Պստիկ ծիտ եմ ծվծվան
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ,
Միամիտ եմ վաղուցվան՝
— Օ՜ֆ, օ՜ֆ, օ՜ֆ,
Ամեն մի չար կամեցող
― Ա՜յ, ա՜յ, ա՜յ...
Սիրտս անում է ահ ու դող՝
Վա՜յ, վա՜յ, վա՜յ..