Ծղրիդ
Արտաքին տեսք
Ծղրիդ
Գիշերն է մթին, աստղերը մարել,
Փայլուն աչքերով էլ չեն նայում ցած՝
Լուսինն էլ մտել՝ մի տեղ տապ արել՝
էլ չի ցույց տալիս դեմքը արծաթած:
Զորս կողմը թանձր խավարն է իջել.
Իջել է, նստել խոնաված գետնին,
Ողջ գյուղը վաղուց պառկել է, ննջել.
Իր աշխատանքի դրոշմը դեմքին։
Միայն ծղրիդն է պատի արանքում
էդ մեջ գիշերին ճռում, ճռճռում,
Ցերեկը քնել, հիմա դեռ անքուն՝
Կանգնել գիշերվա նինջն է խանգարում։