Jump to content

Ծննդավայր (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԾՆՆԴԱՎԱՅՐ


Նման չէ սերդ թեթեւ սերերի,
Թեթեւությունը խորթ է սարերին։
Քո սերը բարձր է քո Քիրսի նման,
Եվ ծանր՝ դարձյալ նման քո Քիրսի։
Բայց ծանրությունն այդ այնպե՛ս եմ տանում,
Ինչպես տանում են
Հայրական ձեռքի ծանրությունը սուրբ,
               Երբ նեղ պահերին
Մի կոշտ քնքշությամբ իջնում է ուսիդ...