Jump to content

Կանչում են՝ դարձի՜ր, դարձի՜ր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կանչում են՝ դարձի՜ր, դարձի՜ր

Կանչում են՝ դարձի՜ր, դարձի՜ր


Կանչում են՝ դարձի՛ր, դարձի՛ր —
Օրերը՝ անցած, լազուր, —
Բայց նո՛ր է իմ դեմ անծիր
Աշխարհը հրահզոր...
Ու շուրջս արդեն հիմա
Շեփո՛ր է հնչում ու շե՛ր.
Շե՛փոր է ամեն մի մահ,
Ամե՜ն վերք — հրե մի սեր:
Կանչում են՝ դարձի՛ր, դարձի՛ր,
Օրերը — իզո՛ւր ու զուր.
Բացվել է իմ դեմ անծիր
Աշխարհը հրահզոր...

1919 — 1920