Կան անտես հյուրեր։ Գալիս են նրանք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Կան անտես հյուրեր։ Գալիս են նրանք

Եղիշե Չարենց

Կան անտես հյուրեր։ Գալիս են նրանք


Կան անտես հյուրեր: Գալիս են նրանք
Անխոս ու անձայն, լռության ծոցում:
Գալիս են, ապրում ու անցնում նրանք՝
Ոչ դուռ են բացում և ոչ դուռ գոցում:

Ո՜չ անուն ունեն, ո՜չ ստվեր, ո՜չ ձայն:
Գալիս են, ապրում և անցնում են լուռ:
Եվ ինլո՞ւ եկան, և ինչո՞ւ անցան —
Մենք չենք իմանում աշխարհում անդուռ:

Միայն մի անծայր ու խոր տխրություն
Երբ փռում է իր թևն ամենուրեք —
Զգում ենք հանկարծ կարոտով անհուն,
Որ մեկը անդարձ անցել է երեկ,


1916