Կաչաղակ
Արտաքին տեսք
Կաչաղակ
Ա՜յ չաչանակ
Կաչաղակ,
Սիրուն թռչնակ,
Սարսարակ,
Ի՞նչ ես ընկել դռնեդուռ,
Բակ ու պարտեզ ու կտուր,
Եվ մտքումդ էդ ի՞նչ կա,
Քանի՞ ճչաս,
Կչկչաս՝
— Չկա՜-չկա ,
Չկա՜-չկա ...
Մեկ էլ հանկարծ
Զայրացած,
Ավելի խիստ
Անհանգիստ,
Երկար պոչդ շարժելով՝
Ի՞նչ ես բացում կտուցդ
Եվ վրդովված հոգուցդ
Ձայն ես տալի
Վշտալի՝
— Չկա՜-չէ՜-չէ՜,
Չկա՜-չէ՜-չէ՜։