Կաչաղակի կտցից ընկած, դժվար ծառեր՝
Անմատչելի բարձունքներին լերկ ժայռերի,
Ձեր պտուղը ունի համն իմ մաքառումի,
Կաչաղակի կտցից ընկած, դժվար ծառեր։
Մանկությունս ձեր ճյուղին էր, ո՞ւր է թռել,
Ձեր մրգերն էր տալիս վայրի հավքին, առվին։
Կաչաղակի կտցից ընկած, դժվար ծառեր՝
Անմատչելի բարձունքներին լերկ ժայռերի։