Jump to content

Կապարը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Կապարը իջել է ուսերիս,
Իմ ճամփան ծանր է քարի պես։
Բառերս, քո մասին խոսելիս,
Սուզվում են ասես իմ արյան մեջ։

Արծաթով, զառերով զարդարված
Առաջին, իմ ջինջ շիրմագիշեր...
Մեկը, աստղերում ցիր-ցրված,
Ո՞վ է, փորձում է ինձ հիշել։