Կապիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Կապիկ

Հակոբ Աղաբաբ


Կապիկ


(ժողովրդական)



Այ արի՛, արի՛ կապիկ,
Ծափ տամ, դու պարի կապիկ,
Հագել ես կարմիր շապիկ
Դառել իսկական պապիկ։

Այ արի՛, արի՛ կապիկ,
Ծափ տամ, դու պարի կապիկ,
Պարում ես հանգի-հանգի,
Կոտրատվում հազար ռանգի։

Այ արի՛, արի՛ կապիկ,
Ծափ տամ, դու պարի կապիկ,
Պարում ես մարդավարի
Նազ անում աղավարի։

Այ արի՛, արի՛ կապիկ,
Ծափ տամ, դու պարի կապիկ
Քու պարը հիանալի
Ամենքին դուր է գալի։