Կապույտը (Հերանուշ Արշակյան)
Արտաքին տեսք
Կապույտը
Երկինքը կասլույտ է. աչքերն ալ սիրուն,
Մեզի կը նային կապույտով անհուն.
կապույտ են բոլոր իրերը անուշ,
Ծովերը անհուն,ծաղիկներ քնքուշ,
Ամպերը աննյութ, հոգին լուսեղեն,
Երբոր դուրս կ՚ելլա իր պահարանեն:
Սիրած եմ այդ գույն, մարած կամ թե վառ,
Երբ ճերմակներուն մեջեն ժպտի հար.
Սիրած եմ սիրով աղու խունկի պես,
Ինչպես կը սիրեմ աստղերն հրագես:
Սիրված գիրքի մը թերթերուն մեջտեղ
կապույտ ծաղիկ մը կը դնեմ շատ հեղ,
Որպեսզի ով որ օր մը զայն տեսնե,
Ծաղկին հետ անուշ հույզերս ալ հիշե: