Կապույտ աչքերդ ահա - աներազ ու պաղ
Արտաքին տեսք
Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ
Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ,
Երկինքնե՛ր են — անարև, անուրախ:
Երկինքներ են, ուր արև ու կրակ չկա —
Կապույտ աչքեր մի մեռած, մարած աղջկա:
Ու խաչել են քո կրծքին ճերմակ ձեռքերդ շուշան.
Ծաղիկներ են — արևին չհասան...
Էլ աչքերդ երկնագույն չե՜ն ժպտում հիմա.
Դու պառկել ես դագաղում — քո՜ւյր իմ, Մահ...
1919-1920