Jump to content

Կասկածս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կասկածս

Գանգուրներուդ, սև մազերուդ հոմավար
Քունքերեդ վար, այտերեդ վար ցիրուցան՝
Եղա՞վ մեկն որ ինձմե առաջ սիրահար՝
Ծծեց անոնց հեշտանքը թարմ կուսության։

Եղա՞վ մեկը, ըսե՛ շիտակ, ա՜հ, եղա՞վ,
Որ համարձակ, բիրտ թևերով մեղապարտ
Փաթթվեր սեղմ՝ փափուկ վզիդ, ու անբավ
Հծծեր քեզի տենչանքն, իղձերն անհանդարտ։

Ծովուն պղտոր կոհակներուն չափ մռայլ,
Գիշերվան պես թախիծն ինչպես կպատե,
Երբ կտեսնեմ ծիծաղդ անհոգ, անայլայլ։

Որով ժպտիս անգիտակից, և գուցե
Տեղյակ վշտիս հոգվույս սուգին, ցավին ալ,
Չգիտնալով թե կասկածոտ եմ քեզմե։