Jump to content

Կատեգորիա:Հակոբ Սրապյան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Անձրևն ու աղջիկը



Անձրևի տակ, անձրևի տակ մի աղջիկ էր թրջվում

Եվ անձրևը իր արածից այդ ինչպես էր հրճվում

Թուխ էր աղջիկն ու նրբիրան

Թափանցիկ էր ու ծավի

Իսկ անձրևն ասես նրա թովչանքին էր ծարավի

Հուլունք-հուլունք հակինթներ էր շարել ամեն ծամն ի վար

Թաց հմայքով զուգսել նրա հագի շորը նրբակար

Ասես բարակ մի եղեգն էր անձրևի տակ քայլ առնում

Իսկ անձրևը քանի գնում ավելի էր սաստկանում

Պար էր գալիս ոտների տակ, համբույր շարում այտերին

Շոյում կուրծքը շորին կպած, հալվում մարում ազդրերին

Բայց աղջիկը շտապում էր, շատ էր անձրևն անխնա

Թվում է, թե խելագարվել, հիմա ուշքից կգնա

աղջիկն ահա մայթը կտրեց, ուր որ է տուն կմտնի

Եվ անձրևի աչքին երկինքը անիրավի կմթնի

Ահա և վերջ: Նա չքացավ: Գորշություն է ամենուր

Միայնակ է անձրևը` խարխափում է ինչպես կույր

Էլ ինչ անի, ում բողոքի, ինչպես գտնի էլ նրան

Ինչպես սերն իր շշնջա այն կաթնահունց աղջկան

Փակված դուռև երկար թակեց. ո՞վ է խելառ, որ բացի

ո՞վ է կարոտ պաղ գգվանքին սառնասիրտ

Թռավ հասավ պատուհանին ու ներս նայեց ապշահար

Աղջիկը թաց շորն է փոխում`բացած կուրծքը իր մարմար

Կրկին թակեց պատուհանը, տվայտանքով աղերսեց

Բայց աղջիկը ոչ թակոցը, ոչ աղերսը չլսեց:

Ախ արտասվեց, ախ արտասվեց պաղ անձրևը ապակուն

Մինչև ցուրտ արցունքի շիթ չմնաց էլ հոգում

Լուռ սպառեց ինքն իրեն որպես դժբախտ սիրահար

Պատուհանին հոսք թողնելով ցավի շիթեր աննշմար...

«Հակոբ Սրապյան» կատեգորիայի էջերը

Այս կատեգորիան ունի միայն հետևյալ էջը։